Դատարանը կալանք է դրել Չուբայսի և «Ռոսնանոյի» նախկին թոփ-մենեջերների մոտ 12 միլիարդ ռուբլի արժողությամբ ունեցվածքի վրա
Մոսկվայի արբիտրաժային դատարանը կալանք է դրել «Ռոսնանո»-ի նախկին ղեկավար Անատոլի Չուբայսի և պետական կորպորացիայի այլ թոփ-մենեջերների դրամական միջոցների ու գույքի վրա՝ ընդհանուր 11,9 միլիարդ ռուբլի գումարի չափով։ Նման որոշում է կայացրել դատավոր Աննա Պետրուխինան՝ նախկին ղեկավարության դեմ ընկերության ներկայացրած հայցով ապահովման միջոցներ կիրառելու շրջանակներում։ Դեկտեմբերի 12-ին «Ռոսնանո»-ն պահանջել է նախկին թոփ-մենեջերներից բռնագանձել Crocus նախագծի կրած վնասները, որի նպատակն է Ռուսաստանի տարածքում ստեղծել մագնիսառեզիստիվ օպերատիվ հիշողության (MRA) արտադրություն։ Որպես հայցի ապահովման միջոց՝ պետական կորպորացիան միջնորդել է կալանք դնել պատասխանողների գույքի վրա, գրում է The Moscow Times-ը։
Կալանքը տարածվել է պետական կորպորացիայի վարչության նախկին անդամների գույքի վրա, որոնց թվում են Յուրի Ուդալցովը, Օլեգ Կիսելյովը, Վլադիմիր Ավետիսյանը, Սերգեյ Կալյուժնին, ինչպես նաև Crocus նախագծի համակարգողներ Անդրեյ Կուշնարյովը և Դմիտրի Լիսենկովը: Ընդհանուր առմամբ, գործով որպես պատասխանող է ներգրավված 13 անձ: «Ռոսնանո»-ն նրանց մեղադրում է MRA նախագծի իրականացման ընթացքում «անողջամիտ ու անբարեխիղճ գործողությունների և անգործության» մեջ: ՌԲԿ-ի աղբյուրը հայտնել է, որ ընդհանուր վնասը գնահատվում է 41 միլիոն եվրո, 35 միլիոն դոլար և 5,5 միլիարդ ռուբլի: Պետական կորպորացիայի հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Եվգենի Ֆրոլովը նշել է, որ նախկին թոփ-մենեջերների դեմ ներկայացված հայցը ընկերության կապիտալի վերականգնման, ինչպես նաև դրա իրավունքների և հեղինակության պաշտպանության համակարգված աշխատանքի մի մասն է:
Մինչ այս «Ռոսնանո»-ն արդեն հավակնություններ է ներկայացրել ընկերության նախկին ղեկավարության նկատմամբ։ Չուբայսը գլխավորել է պետական կորպորացիան 2008-ից 2020 թվականներին։ 2022 թվականին Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո նա հեռացել է Ռուսաստանից։ Այս տարվա ապրիլին դատարանը, «Ռոսնանո»-ի հայցով, կալանք է դրել Չուբայսի և ևս յոթ պատասխանողների՝ 5,6 միլիարդ ռուբլու չափով գումարների և գույքի վրա։ ՆԳՆ-ն հայտնել է, որ 2017 թվականին կասկածյալները «իրականացրել են ֆինանսական պարտավորությունների վերադասակարգման ոչ իրավաչափ գործողություններ»՝ ընկերության տնտեսական գործունեության բացասական արդյունքները թաքցնելու նպատակով։


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)