Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերից, դեկտեմբերի 28-ին հզոր ցիկլոնը բերելու է տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով. Սուրենյան (տեսանյութ) Հայտնաբերվել է ՀՀ բերված և երկու տարի ավտոտնակում թաքցված՝ Արցախի ԱԱԾ-ին պատկանող «УАЗ Патриот»-ը Սուրբ Ծննդյան տոների առիթով Արամ Ա–ն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո գործող հաստատություններ ԵՄ առաքելության խումբը Հայաստանում կլինի եկող տարի․ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը շարունակվում է Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա Ամփոփվել է զինհաշմանդամների դասընթացների շարքը․ Հայէկոնոմբանկը շարունակում է Զինվորի տան հետ համագործակցությունը ԱԺ ընտրությունները հավանաբար հունիսի 7-ին կլինեն, բայց նախագահի հրամանագիր դեռևս չկա. ԿԸՀ նախագահ Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31 մլն դրամը. ՔԿ Հայաստանը կբարելավի մատչելի բնակարանային հասանելիությունը փախստականների համար WhatsApp հավելվածում Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով ստեղծվել է կեղծ օգտահաշիվ FLYONE ARMENIA–ն թռիչքներ կիրականացնի Երևան- Ամստերդամ - Երևան երթուղով Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերից, դեկտեմբերի 28-ին հզոր ցիկլոնը բերելու է տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով. Սուրենյան (տեսանյութ)Միջուկային փորձարկման վերաբերյալ Պուտինի հրահանգը կատարվում է․ ՌԴ փոխարտգործնախարարՀայտնաբերվել է ՀՀ բերված և երկու տարի ավտոտնակում թաքցված՝ Արցախի ԱԱԾ-ին պատկանող «УАЗ Патриот»-ըՄադուրոն հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Վենեսուելային մեծ աջակցության մասինՀայաստանը 2025 թվականին դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 3 երկրի հետ. ԱԳՆԱվստրալիան առաջին անգամ վիզա է չեղարկել՝ ատելության խոսք հրահրելու համարՍուրբ Ծննդյան տոների առիթով Արամ Ա–ն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո գործող հաստատություններՔաղաքավարի քննարկում Մոսկվայում․ Փաշինյանն ու Պուտինը հարաբերությունների սահմաններ են նախանշելՆախատեսվում է ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ. կնշանակվի գլխավոր տնօրենի պաշտոնակատարՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Տուլայի մարզի վրա. հարվածի տակ է հայտնվել սինթետիկ կաուչուկի գործարանըԹանկ անկանխիկը. ինչու՞ է վարչապետի աշխատակազմը միայն հիմա տեսել խնդիրը, որի մասին վաղուց գիտեն բոլորը. Hetq. amԵՄ առաքելության խումբը Հայաստանում կլինի եկող տարի․ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը շարունակվում էՀունգարիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը հյուրընկալելու պատրաստակամության մասինԶելենսկին առաջին անգամ հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըԿառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տաՂրղզստանը հերքել է՝ ռուսների մուտքի սահմանափակման մասին տեղեկությունըԹաիլանդը և Կամբոջան դեկտեմբերի 27-ին բարձր մակարդակով կքննարկեն հրադադարըԵրաժշտությունը՝ ներքին ազատության ճանապարհ. պաշտոնյաներն այցելել են Ռոբերտ ԱմիրխանյանինԱմփոփվել է զինհաշմանդամների դասընթացների շարքը․ Հայէկոնոմբանկը շարունակում է Զինվորի տան հետ համագործակցությունըԱԺ ընտրությունները հավանաբար հունիսի 7-ին կլինեն, բայց նախագահի հրամանագիր դեռևս չկա. ԿԸՀ նախագահՌուսաստանը քննարկում է Ադրբեջանի միջոցով Հայաստան պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը. ՕվերչուկԱՄՆ Գերագույն դատարանը թույլ չի տվել Թրամփին Չիկագոյում Ազգային գվարդիայի զորքեր տեղակայելՁերբակալվել է Բունդեսթագում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար գումար ստացած պատգամավորըԴատարանը կալանք է դրել Չուբայսի և «Ռոսնանոյի» նախկին թոփ-մենեջերների մոտ 12 միլիարդ ռուբլի արժողությամբ ունեցվածքի վրաՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31 մլն դրամը. ՔԿՀայաստանը կբարելավի մատչելի բնակարանային հասանելիությունը փախստականների համարԳրանցվել է ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելու իմ թեկնածությունը. Վիլեն ԳաբրիելյանՌաիսին սպանվել է թիրախային ահաբեկչական հարձակման արդյունքում․ Ահմադ ԱլամոլհոդիWhatsApp հավելվածում Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով ստեղծվել է կեղծ օգտահաշիվՇատ տխուր է, որ Ռուսաստանը մերժել է զինադադարը. Հռոմի պապԱրշակունյաց պողոտայում ոստիկանները հենց տեղում վնասազերծել են Chevrolet Volt-ի կողային հայելիները գողացած քաղաքացունFLYONE ARMENIA–ն թռիչքներ կիրականացնի Երևան- Ամստերդամ - Երևան երթուղովՊուտինը շնորհավորել է ԱլիևինԱնահիտ Մանասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց՝ նվիրված մարդկանց թրաֆիքինգի կամ աշխատանքային շահագործմանԹալին-Դաշտադեմ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց իրացնող երիտասարդին. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)Մոսկվայի Ելեցկայա փողոցում պայթյnւններ են տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներԿասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԳյուղմթերքների արտահանման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունն ակտիվանում է. ՍԱՏՄՋուր չի լինի Երևանի մի քանի վարչական շրջաններում «Ձորակ» խնամքի կենտրոնի նախկին տնօրենը մեղավոր է ճանաչվել խոշոր չափի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու համարՈստիկանություն տեղափոխված 3 քաղաքացիների մոտ հայտնաբերվել են թմրանյութեր և ներարկիչներՄոսկվայի Ելեցկայա փողոցում պայթյnւններ են տեղի ունեցել. կա 2 զnհ, 2 վիրավnրՊահեստազորայինների պատրաստությունը պետք է կատարելագործվի․ Ասրյանը կարևորել է վարժական հավաքների դերըՁերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ ՄիրումյանինԳրետա Թունբերգը գրավի դիմաց ազատ է արձակվելԹուրքական իշխանությունները հաստատել են, որ Լիբիայի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը կnրծանվել էWizz Air ավիաընկերությունը հայտարարել է Երևան ֊ Լոնդոն ֊ Երևան ուղիղ թռիչքների մեկնարկի մասին. ԽուդաթյանՎարույթ ՔՊ պատգամավորի նկատմամբ, ապա զգուշացում Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովիցՓակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
Մամուլ

Վարույթ ՔՊ պատգամավորի նկատմամբ, ապա զգուշացում Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար համալիր ուսումնասիրելով պաշտոնյաների հայտարարագրերը, հաճախակի բացահայտումներ է արել, որոնց «հետևից գնալով» հարուցվել են վարույթներ։ ՔՊ-ական Էմմա Պալյանի դեպքում ևս բացառություն չեղավ։

Օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել սկանդալային այն դեպքից հետո, երբ ամուսնուն նշանակել էր իր օգնական, որպեսզի նա իրեն չսպասի և «դրսում չմրսի», իր հայտարարագիրը լրացրել էր խայտառակ սխալներով:

Առանձնացրել էինք 3 սխալ, որոնք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության էր առել։

Մասնավորապես, Հանձնաժողովը արձանագրել էր, որ պաշտոնատար անձի 2024 թվականի տարեկան հայտարարագրի հաշվետու տարվա եկամուտների բաժնում Էմմա Պալյանը հայտարարագրել է 1,5 մլն ՀՀ դրամի չափով ստացված եկամուտ, սակայն եկամուտ վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև նրա հասցեն նշված չեն եղել՝ փոխարենը այդ դաշտերում գծիկ «-» էր դրված, իսկ «նկարագրություն» դաշտում լրացված էր «ՌԴ-ից՝ հարազատի կողմից ուղարկված գումար», «Հայտարարատուի և եկամուտ վճարողի միջև առկա կապի բնույթը» դաշտում էլ՝ «բարեկամ»։ Այսինքն փաստացի թաքցված եկածուտ էր:

Էմմա Պալյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն դրամ, որից 21 մլն դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, սակայն հետաքրքիրն այն է, որ Պալյանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը վերջին 2 տարիներին փոփոխության չի ենթարկվել։ Այսինքն, ըստ փաստաթղթի՝ պատգամավորը վարկը չի մարել: Ավելին, եթե այն համեմատենք, կնկատենք, որ նվազման փոխարեն հիփոթեքային վարկը աճել է. այն 2022 թվականին կազմել է 20 մլն 643 հազար դրամ։ Հանձնաժողովն այս հանգամանքը ևս քննել է։

Հաջորդ կետով Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում հայտնվել է ՔՊ-ական պատգամավորի ամուսինը: Էմմա Պալյանն իր ամուսնու՝ Ալբերտ Մարտիրոսյանի վերաբերյալ տվյալներ ներկայացնելով հայտարարագրում նշել է, որ վերջինս չի աշխատում․ մինչդեռ ՊԵԿ էլեկտրոնային շտեմարանում առկա տվյալների համաձայն՝ Ալբերտ Մարտիրոսյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև օրս աշխատում է «Հայանտառ» ՔՈԱԿ-ում որպես «Անտառապետ», իսկ Ալբերտ Մարտիրոսյանի 2024 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն՝ առկա են «Հայանտառից» ստացված աշխատավարձի մասին տվյալներ։

Հանձնաժողովը ձեռք բերված և ուսումնասիրված վերը նշված տվյալների հիման վրա արձանագրվել է, որ առերևույթ առկա են Օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված զանցանքի հատկանիշներ և 2025 թվականի նոյեմբերի 27-ին Էմմա Պալյանին հասցեգրվել է գրություն՝ հրավիրելով Հանձնաժողով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և գործի քննությանը մասնակցելու։

Էմմա Պալյանը հարկ չի համարել մասնակցել և նրա բացակայությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ապա դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել գործի քննությունը։

Արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ, սակայն ոչ թե տուգանք, այլ նախազգուշացում։

ArmLur.am-ը, հայտարարագրում առկա սխալների վերաբերյալ, պատգամավոր էմմա Պալյանից հանգամանալից պատասխաններ էր ստացել։

Հետաքրքիրն այն է սակայն, որ Էմմա Պալյանի ամբողջ ընտանիքն է մշտապես սկանդալների կիզակետում. նրա եղբայրը՝ Հայկ Պալյանը, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն է, ում օգնականը նախկինում պատգամավորն ինքն է եղել։

ՔՊ-ական պատգամավորի ընտանիքից անգամ հայրը չի խուսափել սկանդալից։ Պալյանների ընտանիքը, թվում է, ներքին թշնամանք ունի արցախցիների նկատմամբ։ Իշխանական պատգամավոր Էմմա Պալյանը աղմկալի պատմության մեջ էր ընկել եղբոր պատճառով:

Պատգամավորի եղբայրը՝ Հայկ Պալյանը, Լիանա Վանոյանի հումորային տեսանյութի մեկնաբանությունների բաժնում Փաշինյանին քննադատող մեկնաբանություններից մեկին արձագանքել էր՝ դիմելով օգտատիրոջը՝ «Հա՞յ ես, թե՞ ղարաբաղցի»: ՔՊ-ական պատգամավորը եղբոր ձեւակերպումը վրիպակ էր համարել եւ նրա փոխարեն մեկնաբանել՝ «Այլ բան է նկատի ունեցել, պարզապես միտքը սխալ է ձեւակերպել»: Արցախցիների նկատմամբ ատելության քարոզով է հանդես եկել նաեւ պատգամավորի հայրը՝ Նորո Պալյանը։ Վերջինս ավելի վաղ կիսվել էր մեկ այլ օգտատիրոջ կողմից արված գրառումով, որտեղ նշված էր. «Լավ ընկերոջ համար անգամ, կյանքը ԿՈՒՏԻ ղարաբաղցին»։

Այս սկանդալային ընտանիքի պատգամավոր Էմմա Պալյանը նախազգուշացված է, կսպասենք 2025-ի հայտարարագրին»։