Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունները փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՋՈՀԱԼ» ՍՊԸ-Ի ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ Տասնյակ հազարավոր մարդիկ լուծման են սպասում. Գեղամ Նազարյան Ոստիկանության գվարդիան՝ հասարակական անվտանգության ապահովման առաջնագծում. հայտնաբերվել են ապօրինի զենք-զինամթերք (տեսանյութ) Գյումրիում հոգեբուժական կենտրոնում հաշվառված 37-ամյա որդին կյшնքից զրկել է իր ծնողներին ԱՄՆ-ն և Ուկրաինան Բեռլինում չեն կարողացել համաձայնության գալ Թրամփի ծրագրի ևս մեկ կետի շուրջ Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի մշակույթի նախարարի հետ Վերին Լարսի անցակետում ավելի քան 2500 բեռնատար է կուտակվել 250 մլն դոլար վարկ ենք վերցնում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման համար. փոխնախարար Մենք Դոնբասը չենք ճանաչի որպես ռուսական տարածք՝ ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո. Զելենսկի

Հայաստանի Հանրապետությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունները փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականներըԼՂ հարցը թոկ սարքելու ամենակարևոր գործող անձանցից մեկը եղել է ձեր ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը. Կոնջորյանը՝ ԽաչատրյանինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիրՃամբարակում բացվել է նոր վորքաութ մարզահրապարակներից մեկըԱյս պահին քննարկվում է ՀՀ և ԱՄՆ-ի միջև պայմանագրի և կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ իրավական շրջանակը. Խանդանյանը՝ TRIPP-ի մասինNAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվելԿԱՍԵՑՎԵԼ Է «ՋՈՀԱԼ» ՍՊԸ-Ի ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸՀայաստանի և Վրաստանի ՊՆ-ների միջև քննարկվել է ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՏասնյակ հազարավոր մարդիկ լուծման են սպասում. Գեղամ ՆազարյանՈստիկանության գվարդիան՝ հասարակական անվտանգության ապահովման առաջնագծում. հայտնաբերվել են ապօրինի զենք-զինամթերք (տեսանյութ)Թուրքիան պատրաստ է հարթակ տալ ռուս-ուկրաինական բանակցություններինԼուկաշենկոն ասել է, որ Մադուրոն կարող է գալ Բելառուս, եթե ցանկանաԳյումրիում հոգեբուժական կենտրոնում հաշվառված 37-ամյա որդին կյшնքից զրկել է իր ծնողներինՈւկրաինայի անվտանգության ծառայությունը Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հետախուզում է հայտարարելԳլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Նաիրա Գևորգյանի հայտարարությունը՝ իրավական գնահատական տալու նպատակովԱՄՆ-ն և Ուկրաինան Բեռլինում չեն կարողացել համաձայնության գալ Թրամփի ծրագրի ևս մեկ կետի շուրջՊոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի մշակույթի նախարարի հետԻնչու է Զելենսկին իրականում հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից. ԶԼՄՎերին Լարսի անցակետում ավելի քան 2500 բեռնատար է կուտակվել250 մլն դոլար վարկ ենք վերցնում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման համար. փոխնախարար Ռոբերտ Արզումանյանը լեգենդների հետ ընտրում է աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստներինԵՄ գործողություններն աշխարհի ամենագլխավոր uպառնալիքն է. ԼավրովՄենք Դոնբասը չենք ճանաչի որպես ռուսական տարածք՝ ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո. ԶելենսկիԵս վերջերս զրուցել եմ Պուտինի հետ. ԹրամփAxios. ԱՄՆ-ի և Ուկրաինայի աշխատանքային խմբերը կարող են բանակցություններ անցկացնել այս շաբաթավերջինԱՄՆ-ի զինված ուժերը Խաղաղ օվկիանոսում հարվածել են երեք նավերիPolitico. ԱՄՆ-ը պահանջում է, որ Ուկրաինան հրաժարվի իր տարածքներից՝ անվտանգության դիմացԶելենսկին կարծում է, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները բանակցություններ կանցկացնեն դեկտեմբերի 20-21-ինՄԻՊ դեպարտամենտի ղեկավարը Ժնևում մասնակցել է «Անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկողության խթանումը Հայաստանում» թեմայով ճանաչողական այցինՄարզերում հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր. ջրօգտագործումները կասեցվել ենՌшզմական դրության ժամանակ Կառավարությունն անհիմն արգելել է հավաքներն ու քննադատությունը. դատարանի որոշումը. Hetq.amՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքային այցով կգտնվի ԼոնդոնումՀայտնաբերվել է 355 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերումԵրևանի Քըրք Քըրքորյան փողոցում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներԱզգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ․ ՈՒՂԻՂԵՄ-ն կշարունակի բարձրացնել ՌԴ–ի համար պատերազմի արժեքըՄենք պատրաստ ենք խորհրդակցել «Թրամփի ճանապարհի» պարամետրերի շուրջ. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՄինչեւ տարեվերջ գործարար Սամվել Կարապետյանի գործով որոշում կկայացվի՞ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվելՍամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննությանԱրարատ Միրզոյանը մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանըՀայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ տարեվերջյան ընդունելությունՍպասվում են տեղումներ ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքովԹումոն գործարկել է Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտըԹրամփը BBC-ի դեմ 5 մլրդ դոլարի հայց է ներկայացրելՈւկրաինային կտրվեն ՆԱՏՕ-ի անդամի համար նախատեսված անվտանգության երաշխիքներԱրցախի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթի հիման վրա սառցե շոու է ստեղծվել․ պրեմիերան՝ Ամանորին ընդառաջՊՆ-ն հերքում է Մեղրիի զորամասի ուղղությամբ ներթափանցման փորձի մասին լուրըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Մամուլ

Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները

Հայաստանի աշխատաշուկայի խնդիրները վերջին տարիներին դարձել են ավելի քան ակտուալ՝ երկրի տնտեսության կառուցվածքային փոփոխությունների, գլոբալ մարտահրավերների, ինչպես նաև ժողովրդագրական և կրթական համակարգի փոփոխությունների համատեքստում։

Հաճախ տնտեսական աճի ցուցանիշները ներկայացվում են որպես հաջողության օրինակ, սակայն համակողմանի վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ աճը չի արտացոլվում աշխատաշուկայի իրական հատվածում և հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման մեջ։ Այս իրողությունը պայմանավորված է մի շարք պատճառներով, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ազդում է թե՛ աշխատաշուկայի կառուցվածքի, թե՛ զբաղվածության մակարդակի և թե՛ տնտեսական զարգացման ներուժի վրա։

Նախ և առաջ պետք է արձանագրել, որ Հայաստանի տնտեսության վերջին տարիների աճը հիմնականում տեղի է ունեցել ծառայությունների ոլորտում, շինարարությունում, առևտրում և որոշ չափով՝ տեղեկատվական տեխնոլոգիաներում։ Սակայն այս աճը չի դարձել այնպիսի շարժիչ ուժ, որն ունակ կլիներ ստեղծել լայնածավալ և որակյալ աշխատատեղեր։ Տնտեսության այն ճյուղերը, որոնք ավանդաբար ստեղծում էին զանգվածային զբաղվածություն՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակումն ու արտադրությունը, այսօր կա՛մ դեգրադացվել են, կա՛մ չեն կարողանում բավարարել ժամանակակից աշխատաշուկայի պահանջները։

Դրանց փոխարեն վերջին տարիների ընթացքում նոր թափ ստացավ վերաարտահանումը, որի դրական էֆեկտն անցողիկ էր։ Ինչպես կարճ ժամանակահատվածում այն նպաստեց բուռն աճին, այնպես էլ իր հետ բերեց միանգամից անկում։ Արդյունքում, տնտեսության և աշխատաշուկայի կառուցվածքների միջև առաջացել է լուրջ անհամապատասխանություն. տնտեսության աճի տեմպերը չեն համընկնում աշխատատեղերի ստեղծման տեմպերի հետ, իսկ նոր աշխատատեղերը հաճախ պահանջում են այնպիսի հմտություններ և կրթական մակարդակ, որոնք դեռևս լայնորեն չեն ձևավորվել հանրության շրջանում։

Այս իրողության պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի կրթական համակարգը չի տրամադրում այնպիսի մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, որոնք պահանջվում են ժամանակակից տնտեսությունում։ Չնայած ոլորտում իրականացվող բարեփոխումներին, կրթության և աշխատանքի շուկայի միջև կապը շարունակում է մնալ թույլ, ինչը հանգեցնում է աշխատուժի որակական անհամապատասխանության։ Շատ երիտասարդներ ավարտում են բարձրագույն կամ միջին մասնագիտական հաստատությունները, ստանում են դիպլոմներ, որոնք գործնականում քիչ են պահանջված շուկայում, և արդյունքում նրանք ստիպված են լինում զբաղվել աշխատանքով, որը կապ չունի իրենց մասնագիտության հետ, կամ ընդհանրապես չեն աշխատում։ Այս երևույթը հանգեցնում է «դիպլոմավորների գործազրկության» այն դեպքում, երբ բարձրագույն կրթություն ունեցողների գործազրկության մակարդակը երբեմն գերազանցում է միջին կրթություն ունեցողների ցուցանիշները։ Մյուս կողմից էլ՝ գործատուները հաճախ չեն կարողանում գտնել համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ՝ հատկապես տեխնիկական, ինժեներական, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում։ Այսպիսով՝ աշխատաշուկան և կրթական համակարգը գործում են զուգահեռ իրականություններում՝ առանց փոխադարձ պահանջների և առաջարկների համապատասխանեցման։

Բացի որակական անհամապատասխանությունից, աշխատանքի շուկայում առկա է նաև տարածքային անհավասարակշռություն։ Խոշոր քաղաքներում՝ հատկապես Երևանում, աշխատանքային հնարավորությունները, աշխատավարձերի մակարդակն ու մասնագիտական աճի հեռանկարները համեմատաբար բարձր են, մինչդեռ մարզերում՝ առավելապես հեռավոր և սահմանամերձ համայնքներում, գործազրկությունն ու զբաղվածության ցածր մակարդակը շարունակում են մնալ լուրջ սոցիալական խնդիր։ Արդյունքում մեծանում է ներքին միգրացիան՝ գյուղերից դեպի քաղաքներ, ինչը բերում է ինչպես գյուղական համայնքների դատարկման, այնպես էլ քաղաքային ենթակառուցվածքների գերբեռնվածության։

Այս իրավիճակը նպաստում է նաև արտագաղթին, քանի որ բազմաթիվ մարդիկ, չգտնելով համապատասխան աշխատատեղեր հայրենիքում, ստիպված են լինում աշխատանք փնտրել արտասահմանում։ Արտագաղթի հետևանքով աշխատաշուկայում ի հայտ է գալիս նաև աշխատուժի պակաս՝ հատկապես որոշ ճյուղերում և սեզոնային աշխատանքներում։

Հայաստանի աշխատաշուկայի կառուցվածքային խնդիրները խորանում են նաև գործատուների և աշխատողների ակնկալիքների անհամապատասխանության պատճառով։ Շատ գործատուներ դժգոհ են երիտասարդների շրջանում պրակտիկ հմտությունների, նախաձեռնողականության, թիմային աշխատանքի, պատասխանատվության և ժամանակակից տեխնոլոգիաների տիրապետման պակասից։ Աշխատողներն էլ, իրենց հերթին, հաճախ դժգոհում են աշխատավարձի ցածր մակարդակից, աշխատանքային պայմանների ոչ բարենպաստությունից, սոցիալական երաշխիքների բացակայությունից և կարիերայի աճի սահմանափակումներից։ Արդյունքում, մի կողմից՝ աշխատատեղերը մնում են թափուր, իսկ մյուս կողմից՝ աշխատանք փնտրող քաղաքացիները չեն կարողանում գտնել իրենց պահանջներին համապատասխան աշխատանք։

Բացի այդ, հանրության ակնկալիքներն են փոխվել աշխատանքից։ Բազմաթիվ երիտասարդ քաղաքացիներ ցանկանում են միանգամից բարձր վարձատրվող աշխատանք ունենալ։ Ու այս առումով դիսոնանս է առաջանում, քանի որ չի գործում կարիերային աճի աստիճանական տրամաբանությունը։ Մյուս կողմից՝ առկա է նաև տնտեսվարողների ու գործատուների՝ հնարավորինս շատ շահույթ ստանալու, ծախսերը կրճատելու, աշխատողների պայմանների բարելավման մեջ ներդրում չանելու վարքագիծը։

Արդյունքում որոշ ուղղություններում առկա բացը լրացնում են Հնդկաստանի խորքերից եկած աշխատանքային միգրանտները։ Իսկ մեր ներքին աշխատուժի շրջանակում շատերն ուղղակի նախընտրում են գնալ, արտասահմանում աշխատել ու այնտեղից տրանսֆերտներ ուղարկել։

Աշխատաշուկայում առկա խնդիրներն ավելի են վատթարացնում աշխատուժի ծերացումը, երիտասարդների արտագաղթը և ժողովրդագրական փոփոխությունները։ Ծնելիության մակարդակի նվազման պատճառով Հայաստանը լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած։ Իսկ բնակչության ծերացման պայմաններում նվազում է աշխատուժի ընդհանուր քանակը, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել արտադրողականության նվազման և տնտեսական աճի տեմպերի դանդաղեցման։ Բացի այդ, երիտասարդների արտագաղթը բերում է աշխատաշուկայի որակական և քանակական կորուստների, քանի որ արտագնա աշխատողներն ավելի հաճախ բարձր կրթություն ունեցող, լեզուների և ժամանակակից հմտությունների տիրապետող մարդիկ են։

Հատկապես լուրջ է Հայաստանից ուղեղների արտահոսքը, երբ բազմաթիվ գիտաշխատողներ, արվեստագետների և առանցքային հմտությունների տիրապետող ինժեներներ ու այլ մասնագետներ իրենց կարիերան ու ապագան տեսնում են այլ երկրներում։ Իսկ սա երկարաժամկետ սպառնալիք է երկրի մարդկային կապիտալի զարգացման համար։