Ամերիկացի թոշակառուներն ամուսնացել են լողավազանում
ԱՄՆ-ում 78-ամյա Մարլեն Պարսոնսը և 83-ամյա Էդվարդ Լա Ռյուն ամուսնացել են լողավազանում, որտեղ ծանոթացել էին երեք տարի առաջ, հաղորդում է The Washington Post-ը։
Թոշակառուները ծանոթացել են ջրային աէրոբիկայի դասընթացի ժամանակ։ Զույգի խոսքով՝ իրենք նորից ամուսնանալու մտադրություն չունեին, քանի որ հանդիպման ժամանակ դեռևս սգում էին իրենց կողակիցների կորուստը։ Սակայն, ի վերջո, նրանք սիրահարվել են և որոշել են գնալ այդ քայլին։
Զույգը որպես արարողության վայր ընտրել է այն լողավազանը, որտեղ հանդիպել են առաջին անգամ։ Հանուն միջոցառման՝ արդեն նախատեսված ջրային աէրոբիկայի դասը չեղարկվել է։ Հարսը հագել է քող, մարզաշապիկ և կարճ սպիտակ կիսաշրջազգեստ, իսկ փեսան՝ գլխարկ և սև մարզաշապիկ։ Բոլոր հյուրերը լողազգեստներ են կրել։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց