Ով ասես՝ չի առաջադրվել
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ում կատակում են՝ ով գրել գիտի, պատգամավորի թեկնածուի դիմում է գրել․ 380 մարդ է առաջադրվել, 40-ը՝ անկուսակցական։ Մեծ մասը շարքային կուսակցականներ են` մարզերից, պատգամավորների օգնականներ, փորձագետներ։ Եթե ինքնավնասումով բանակից ազատված, «սեկտեմբեր» ասող Նարեկ Գրիգորյանը, Մարտի 1-ի զոհի քույրը` Անուշ Քլոյանը, կարող են պատգամավոր լինել, ով ասես` կարող է։
Ի դեպ, առաջադրվել է անգամ Քլոյանի օգնականը, ինչից անգամ ՔՊ-ականներն են տարակուսած։ Դեկտեմբերի 1-ից սկսվել է գրանցման փուլը, քննելու են կենսագրությունները, ստուգելու են՝ որեւէ քրեական գործով անցնո՞ւմ է թեկնածուն: Բայց ՔՊ վերնախավը դժվար կացության մեջ է․ մի կողմից ցուցակն անծայրածիր չէ՝ նախորդում 157 անուն էր, մյուս կողմից` ամեն մեկը փող է բերելու կուսակցությանը․ ՔՊ անդամները` 500 հազար, անկուսակցականները` 1,5 միլիոն դրամ։ Նաեւ պետք է հիմնավորեն, թե ինչու չեն գրանցում։ 380 հոգուց ՔՊ բյուջե մուտք կլինի 230 մլն դրամ՝ 600 հազար դոլար։ Հայտ է ներկայացրել նաեւ Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը՝ շրջիկ պատարագների ակտիվ մասնակիցը»:
Մանրամասները՝ այստեղ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը