Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը Ծանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվի Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծ Ձերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկը Դավիթ Սահակյանին կառավարությունը տարկետում տրամադրեց Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա. տեսանյութ Թուրքիան մեկ տարով երկարաձգել է ռուսական գազի գնման պայմանագրերը Կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025-ին նախատեսված միջոցները կավելանան շուրջ 2,16 մլրդ դրամով Նիկոլ Փաշինյանը հաստատել է Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձելԶեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը․ հանձնաժողովի նախագահՊոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան ՀարությունյանըՀավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր ՆշանԻնդոնեզիայում ջրհեղեղի հասցրած վնասը կարող է գերազանցել 4 միլիարդ դոլարը․ The Jakarta PostՔլոե Քարդաշյանը խոստովանել է, որ տարիներ շարունակ լույսերը միացված է քնել «ուրվականի» հետ հանդիպումից հետոH&M-ը և Ստելլա ՄաքՔարթնին վերադառնում են. 2000-ականների փայլ և կայուն շքեղությունJG. Կողակցի կորուստը վթարի պատճառով մեծացնում է մահվան ռիսկըՋազային գալա համերգով ամփոփվել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըՌուսաստանում սկսել են արգելափակել տեսազանգերի ևս մեկ ծառայություն՝ FaceTime–ըԱԱԾ–ականները չեն խոսել ինձ հետ Վեհափառի անունը չտալու հարցով. այլ հարցով են եկել. Տեր ՌուբենԱԱԾ–ից խնդրել են, որ պատարագին Վեհափառի անունը չտամ, մերժել եմ. Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր ՌուբենԾանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվիԲրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակելՓաշինյանը կարծում է, որ արտասահմանյան հետախուզական ծառայությունները կարող են օգտվել կաթողիկոսի «խոցելիությունից»Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծՁերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկըԹուրքիան միջոցներ է ձեռնարկում Սև ծովում սպառնալիքներին դիմակայելու համարԴավիթ Սահակյանին կառավարությունը տարկետում տրամադրեցԱնհետ կորած 61-ամյա տղամարդը հայտնաբերվեցՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա. տեսանյութԿիևի պահանջները նման են անհատակ փոսի․ ՍիյարտոԹուրքիան մեկ տարով երկարաձգել է ռուսական գազի գնման պայմանագրերըԿամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025-ին նախատեսված միջոցները կավելանան շուրջ 2,16 մլրդ դրամովՊուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպումը անվանել է օգտակար. նա ասել է, որ ՌԴ-ն չի ցանկանում վերադառնալ G8«Ռեալի» 2 խաղացող վնասվածք է ստացելՇահարկեցին, թե կենսաթոշակային տարիքի փոփոխություն եմ նախապատրաստում. Նման բան չկա. ՓաշինյանՊուտինը հայտարարել է, որ «ամեն դեպքում» կգրավի ԴոնբասըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 3-ից 4-ըՁևավորվում է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմՆիկոլ Փաշինյանը հաստատել է Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը՝ կանանց հետ ու կանանց համար․ ամփոփվում են հետազոտության արդյունքներըԱՄՆ կաջակցի Հայաստանի կիբեռանվտանգության ծրագրերին Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 5 կազմակերպությունԱրարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանը 5330 հա հողատարածքը 49 տարով անհատույց տվել է իր և Հովիկ Աբրահամյանի ընկերությանըՀայ բռնցքամարտիկները Դուբայում մասնակցում են աշխարհի առաջնությանըՄադուրոն խոսել է Թրամփի հետ հեռախոսազանգի մասին
Կարծիք

Փաստաբանի մասնագիտական գործունեության միջամտության և համակարգային հետապնդումների վերաբերյալ

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

Իմ նկատմամբ իրականացվող հետապնդումները, որոնք ամբողջությամբ պայմանավորված են իմ փաստաբանական գործունեությամբ, դարձան հրապարակային այն բանից հետո, երբ ես հանդես եկա որպես պաշտպան՝ ութամսական երեխայի կալանքի հետ կապված գործով։ Երեխան, մայրիկի հետ միասին կալանավորված լինելով, կալանքի երկրորդ իսկ օրը հիվանդացել էր ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում և տեղափոխվել հիվանդանոց։

Իմ մասնագիտական պարտականությունների շրջանակում՝ բարձրաձայնելով այդ ութամսական երեխայի կալանքի պայմանները, այդ թվում՝ ներկայացնելով համապատասխան բողոքներ և դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ես հրապարակայնորեն հայտնել էի, որ այդ երեխայի առողջությունն իրական վտանգի է ենթարկվել կալանքի վայրում։

Որպես ուղիղ պատասխան՝ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, ով գործում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի անմիջական ենթակայության ներքո, իմ դեմ նախաձեռնել էր կարգապահական վարույթ՝ հենց այն բանի համար, որ ես բարձրաձայնել էի այս փաստերը։

Այդ վարույթի միակ նպատակը եղել է՝ լռեցնել, վախեցնել և պատժել ինձ՝ ութամսական երեխայի կալանքի իրական պայմանները և նրա հիվանդանոց տեղափոխվելու հանգամանքը բացահայտելու համար։
Սա ուղիղ և բացարձակ հարձակում էր իմ՝ որպես փաստաբանի, անկախության վրա և կոպտորեն ոտնահարում է իրավական պետության հիմնարար սկզբունքները։

Խիստ մտահոգիչ է, որ ՔԿ ծառայության ղեկավարը՝ լինելով հոգեբան, չունի մարդու հիմնարար իրավունքների, խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կանխարգելման ոլորտում որևէ իրավական գիտելիք։

Տիկին Թադևոսյանը, ըստ երևույթին, կամ չի հասկանում, կամ չի ցանկանում հասկանալ, որ մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը բացարձակ պարտավորություն է և չի կարող վերածվել քաղաքական շոուների համար նախատեսված հաղորդակցության գործիքի։

Իրավական գիտելիքների բացակայությունը հատկապես բացահայտվեց այն ժամանակ, երբ ութամսյա երեխան հիվանդանոցում էր, տիկին Թադևոսյանն ու արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն առանց դիմակների, առանց որևէ համապատասխան բժշկական հագուստի, ինքնակոչ՝ առանց որևէ թույլտվության, տեսախցիկներով մուտք էին գործել երեխայի հիվանդասենյակ՝ այդ ամբողջը վերածելով քարոզչական տեսարանների։

Այս վարքագիծը հանդիսանում է անձնական կյանքի իրավունքի կոպիտ խախտում, պաշտոնատար անձի անպատշաճ և անպատիվ արարք, որը հակասում էմարդկային արժանապատվության նվազագույն չափանիշներին։
Եվ թերևս հենց այս իրավիճակը բարձրաձայնելու համար է, որ այսօր փորձում են ինձ պատժել:

Հետապնդումը շարունակվել է նաև Ստեփան Սամվելյանի գործով, ով ծանր հիվանդություններով կրել է կալանքը Սրբուհի Գալյանի և Ծովինար Թադևոսյանի ղեկավարած «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ ակնհայտորեն կալանքի հետ անհամատեղելի վիճակում։ Իսկ հենց ԽԿԿ-ն (Եվրոպական խոշտանգումների կանխարգելման կոմիտե) այդ հիմնարկը բնութագրել է որպես «խարխուլ» և «բժշկական հաստատությանը անհամապատասխան»։

Հետապնդումը շարունակվել և ահագնացել է նաև այլ գործերով, հատկապես՝ Վարդան Ղուկասյանի գործով, որտեղ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ աշխատակիցները ցուցաբերել են բացահայտ ապօրինի և ահաբեկող վարքագիծ։ Իմ այցելությունների ընթացքում աշխատակիցներից մեկն ապօրինի ուսումնասիրել է պաշտպանական բոլոր փաստաթղթերը՝ առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու։

Նա նույնիսկ հայտարարել է, թե իբր պետք է համոզվի, որ ես Վարդան Ղուկասյանին «պոռնոգրաֆիկ նյութեր» չեմ փոխանցում՝ դրանով կոպտորեն խախտելով փաստաբան–վստահորդ գաղտնիքը և նվաստացնելով իմ մասնագիտական արժանապատվությունը։

Չնայած իմ պաշտոնական բողոքին՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ Ռոբերտ Թամարյանը, ով գործում է Ծովինար Թադևոսյանի և Սրբուհի Գալյանի անմիջական ենթակայության ներքո, որևէ գործողություն չի կատարել՝ կոպտորեն խախտելով իր օրինական պարտականությունները։ Նույն կերպ, հիմնարկը բազմիցս մերժել է ինձ տրամադրել Վարդան Ղուկասյանի հետ գաղտնի տեսակցության հնարավորություն՝ անհեթեթ պատճառաբանությամբ, թե իբր «ազատ սենյակ չկա»։

Այս մերժումները բացահայտ կամայական են և ուղղված են իմ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն։
Վարդան Ղուկասյանի կալանքի պայմանները ևս ցայտուն օրինակ են իրավիճակի ծանրությունը ներկայացնելիս՝նա պահվում է մի խցում, որտեղ զուգարանը բաժանված է վարագույրով, իսկ համապատասխան բժշկական վերահսկողությունը բացակայում է՝ հաշվի առնելով նրա հիվանդությունները։

Հնարավոր է՝ տիկին Թադևոսյանն ու տիկին Գալյանը, ովքեր հաճույքով նկարահանվում են քրեակատարողական հիմնարկներում, այս անգամ ցանկանան նկարահանել հենց այդ խուցը՝ հանրությանը ցույց տալու համար իրականությունը։

Իսկ երբ հարցը վերաբերում է կալանավայրում բժշկական օգնությանը, ապա հավանաբար տիկին Գալյանը կրկին պետք է պնդի, որ «իր իրավասությունների շրջանակում չէ», ինչը կարծես դարձել է նրա մշտական պատասխանը։
Այսինքն՝ նա նույնիսկ չի գիտակցում, որ կալանքի պայմանները պարտադիր ընդգրկում են նաև բժշկական պայմանները։

Հիմա կանդրադառնամ «Արմավիր» ՔԿՀ-ում տեղի ունեցածին, որն անմիջական և անառարկելի օրինակ է այն ինստիտուցիոնալ հետապնդման, որն ամիսներ շարունակ իրականացվում է իմ նկատմամբ՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և նրա ենթակա՝ Քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանի կողմից։

Տեղի ունեցածը մեկուսացված կամ պատահական դրվագ չէ․ այն հանդիսանում է համակարգված և կանխամտածված հետապնդումների, ահաբեկման և իմ մասնագիտական գործունեությանը խոչընդոտման համապարփակ շղթայի բաղկացուցիչ մասը։ Այս շղթան իրականացվում է բացառապես այն պատճառով, որ ես համարձակվում եմ բարձրաձայնել կալանքի պայմանների մասին և պաշտպանել իմ վստահորդների հիմնարար իրավունքները և ազատությունները։
Որպես նախաբան հիշեցնեմ, որ իմ նկատմամբ տեղի ունեցած միջադեպից մոտ յոթ օր առաջ, տիկին Գալյանի և տիկին Թադևոսյանի ղեկավարած «Արմավիր» ՔԿՀ-ում մահացել է Ռազմիկ Նալբանդյանը։
Երեկ՝ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին, ՔԿԾ-ն տարածել է հայտարարություն, որի կապակցությամբ հրապարակային կերպով բարձրացնում եմ հետևյալ հարցերը․

1.Մուտքի պահին հանձնել եմ երկու հեռախոսը։Եթե Քրեակատարողական ծառայության կարծիքով դրանցից մեկը «ապօրինի» էր, ապա՝ որո՞նք են պատճառները, որ անմիջապես չի կազմվել արձանագրություն, մինչդեռ դա օրենքով սահմանված պարտադիր պահանջ է։ Ինչ կապ ունի պաշտպանյալիս հետ հանդիպումը, եթե իրենց պնդած ենթադրյալ ապօրինի արարքը պետք է արձանագրվեր հենց մուտքի պահին՝ տեղում, ոչ թե շուրջ 1.5 ժամ տևած ապօրինի «գործողությունից» հետո՝ իմ բացակայությամբ։
2. Ի՞նչ օրինական հիմքով են ՔԿՀ աշխատակիցները մտել այն պահարանը, որտեղ պահվում էին իմ իրերը, վերցրել իմ հեռախոսը, ապա այն ենթարկել թվային խուզարկության՝ առանց դատարանի թույլտվության և իմ բացակայությամբ։ Նշում եմ, որ ՔԿԾ-ն իր հայտարարությամբ պաշտոնապես ընդունում է, որ զննել է սիմ-քարտ չպարունակող iPhone 7 հեռախոսը, ինչը նշանակում է՝ սարքի ապօրինի հասանելիություն և թվային խուզարկություն։
3.Մուտքի պահին հանձնել եմ երկու հեռախոսը։ Ինչպիսի՞ օրինական հիմքով է հեռախոսս առգրավվել իմ բացակայությամբ, իմ պաշտպանյալի հետ շուրջ 1.5 ժամ տևած հանդիպման ընթացքում, պահվել անհայտ վայրում, առանց փաթեթավորման և համապատասխան կնիքի, և առավել ևս՝ խուզարկվել։
Տեսանյութում նշել էի, և կրկնում եմ․ հեռախոսը խլվել է, անհայտացվել է, իսկ առգրավումից հետո չի իրականացվել օրենքով նախատեսված պարտադիր գործողությունը՝ փաթեթավորում և կնիքադրում։
4. Ո՞վ էր այն անհայտ սևազգեստ անձը, ով առանց որևէ օրենքով նախատեսված հիմքի և կարգի ապօրինի ձևով առգրավել էր հեռախոսը։
Ինչո՞ւ այդ անհայտ, սևազգեստ և ագրեսիվ վարքագիծ ցուցաբերած անձը, ով առանց որևէ փաթեթավորման տնօրինում էր հեռախոսը, ապա ինձ ասաց «ազատ եք», փաստացի հրավիրելով հեռանալ ՔԿՀ-ից։ Ինչ գործողություններ է շարունակել իրականացնել այդ անձը ինձ ինչպես ինքը նշեց «ազատելուց» հետո:
5. Ի՞նչ գործողություններ է այդ սևազգեստ անձը իրականացրել ապօրինի թվային խուզարկության ընթացքում, երբ հեռախոսը՝ իմ կողմից քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս հանձնելուց հետո, ապօրինի կերպով առգրավվել է, խուզարկվել է իմ բացակայությամբ, և չի փաթեթավորվել կամ կնիքվել։
Ի՞նչ տեղեկատվություն է նա ստացել իմ հեռախոսից։
Սա՞ էր պատճառը, որ հեռախոսը անմիջապես չի փաթեթավորվել/կնիքվել, ինչպես պահանջում է օրենքը։
6. Արդյո՞ք օրենքը թույլ է տալիս իրենց նկարագրած “արգելված իրի” առգրավում և դրա խուզարկություն՝ առանց իր սեփականատիրոջ ներկայության։
7. Ինչո՞ւ է հեռախոսը վերադարձնելու գործընթացը պայմանավորված եղել հետագա ստորագրությամբ, այն դեպքում, երբ նման մեխանիզմը որևէ օրենքով նախատեսված չէ։
8. Ինչպե՞ս կարող է ՔԿԾ-ն պնդել, որ ես «հրաժարվել եմ մասնակցել արձանագրության կազմմանը», երբ՝
– ոչ մի արձանագրություն չի կազմվել անմիջապես և տեղում,
– այն պետք է կազմվեր բուն դեպքի պահին, ոչ թե 1.5 ժամ անց։
Ինչո՞ւ է ՔԿԾ-ն թաքցնում, որ խոսքը վերաբերում է հեռախոսին, որը մուտքի պահին արդեն հանձնված էր և գտնվում էր իրենց պահպանման ներքո։
9. ՔԿԾ-ն հայտնել է, որ ես մատնացույց եմ արել «առանց բանալիների պահարանները»։
Խնդրում եմ պատասխանել՝
– ո՞ր օրենքով է դա համարվում իրավախախտում,
– եթե պահարանները «չեն շահագործվում», ապա ինչո՞ւ էին այնտեղ պահվում փաստաբանի իրերը,
– ինչո՞ւ են փաստաբանների իրերը պահվում անվտանգությունը խախտող պայմաններում, որտեղ ՔԿՀ աշխատակիցները լիարժեք հասանելիություն ունեն։
10. ՔԿԾ-ն պնդում է, թե կան «բանալիներով փակվող պահարաններ»։

Եթե այդպես է, ապա՝

ինչո՞ւ այդ պահարանները չեն օգտագործվել իմ իրերի համար, և ինչո՞ւ իմ անձնական իրերը պահվել են առանց բանալիների փակվող պահարաններում։

Տեղեկացնում եմ, որ ՔԿԾ-ն ունեցել է հասանելիություն ինչպես իմ հեռախոսներին, դրանց բովանդակությանը, այնպես էլ իմ կոնֆիդենցիալ փաստաթղթերին, որոնք պաշտպանված են փաստաբանական գաղտնիքով։
11.Որո՞նք են այն անվտանգության կանոնները, որոնց “խախտման” մասին ՔԿԾ-ն խոսում է։ Իրական անվտանգության խախտումը կայանում է նրանում, թե ինչպես և որտեղ են պահվել իմ իրերը։
12. Եվ վերջապես.

Ինչո՞ւ է ՔԿԾ-ն փորձում մանիպուլացնել փաստական իրավիճակը՝
– ապօրինի խուզարկություն,
– ապօրինի առգրավում,
– անանուն «աշխատակից»,
– անվտանգության խախտումներ իրենց կողմից,
և փոխարենը խոսակցությունը տեղափոխել «աղմկելու» և «նկարահանելու»դաշտ։

Տեղեկացնում եմ, որ նկարահանումն իրականացվել է այնպիսի վայրում, որտեղ դա արգելված չէ, և դա ունեցել է մեկ նպատակ․ լուսաբանել փաստաբանի հեռախոսի ապօրինի առգրավումը և խախտումները:

Եզրափակելով՝

Մինչ այդ պահը ՔԿԾ-ն ապօրինի առգրավել և պահում է իրենց մոտ հեռախոսս՝ առանց որևէ իրավական հիմքի՝ անսահմանափակ հասանելիությամբ:

Մի բան պետք է հստակ լինի՝նման գործելաոճով ինձ վախեցնել չեք կարող։

Դուք չափազանց սխալ մարդ եք ընտրել որպես թիրախ։

Ես երբեք չեմ դադարելու իմ գործը կատարել արժանապատվությամբ, անկախությամբ և պրոֆեսիոնալիզմով։
Տիկին Գալյան, տիկին Թադևոսյան, տեղեկացնում եմ Ձեզ, որ փաստաբանի անկախության դեմ ոտնձգությունը, ինչպես նաև նրա մասնագիտական գործունեությանը միջամտելը հանցագործություն է, և դրա համար պատասխանատու անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։

Տեղեկացնում եմ նաև, որ մարդու արժանապատվությունը, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքից և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը հանդիսանում են բացարձակ իրավունքներ։
Այս իրավունքների խախտման համար նախատեսվում է քրեական պատիժ՝ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից։
Գալու է այդ օրը՝ պարզապես համբերեք։

Այս նույն տողերը ասել եմ շուրջ քսան տարի առաջ՝ հաղթանակած Մատաղիսի գործով։
Տիկին Գալյան և տիկին Թադևոսյան, առաջարկում եմ ծանոթանալ այդ գործին, ինչպես նաև դատարանի դահլիճում մահացած կալանավոր՝ պրոդյուսեր, բժիշկ, եզակի երևանցի Արմեն Գրիգորյանի կալանքի պայմաններին, ինչպես նաև Ձեր կողմից ղեկավարվող և հաճախ տեսաձայնագրությունների ու ֆոտոսեսիաների վայր դարձած քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի վիճակագրությանը։ Ծանոթացեք նաև Ձեր ղեկավարած «Արմավիր» ՔԿՀ-ում մի քանի օր առաջ մահացած Ռազմիկ Նալբանդյանի կալանավորման պայմաններին։

Ինչպես ասում էր Ջորջ Օրուելը.

«Երկարատև համընդհանուր խաբեության դարաշրջանում ճշմարտությունն ասելը դառնում է հեղափոխական քայլ»։
Ձեր դեպքում հարցը միայն ճշմարտությունն ասելը չէ.
Ձեզ անհանգստացնում է այն փաստը, որ այն միշտ ի հայտ է գալիս,հատկապես այն ժամանակ, երբ որոշ մարդիկ համառորեն փորձում են այն թաքցնել։

Օրենքը չի անհետանում այն պատճառով, որ այն խախտվում է լռության մեջ։
Այն սպասում է՝ համբերատար և միշտ վերադառնում է այնտեղ, որտեղ որոշները կարծում են, թե կարող են այն թաղել։