Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ ՔՊ խմբակցության մի մասի համար այս տեղեկությունը անակնկալ է եղել, քանի որ համոզված էին՝ ՔՊ վարչությունը նման երաշխիք չի տա. սակայն պարզվել է, որ երաշխավորը ԱԺ-ում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է։
Երբ ՔՊ-ականները փորձել են պարզաբանում ստանալ Կոնջորյանից նման քայլի համար, վերջինս հայտարարել է, թե ինքը խմբակցության ղեկավար է ու իրավունք չունի իրեն դիմողների միջեւ տարբերություն դնել ու մերժել:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Անդրանիկ Քոչարյանն անձամբ Կոնջորյանին է դիմել ու երաշխիք խնդրել ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում առաջադրվելու համար: Իհարկե նույն ՔՊ աղբյուրները նշում են, որ սա ոչինչ չի կարող նշանակել, քանի որ ցուցակը դեռեւս «զտվելու» է, ու քիչ հավանական է, որ Քոչարյանը կարողանա ապահովել մանդատը։ Ինչպես տեղեկացանք, այս առաջադրումը լուրջ բախումներ է առաջացրել ՔՊ խմբակցությունում:
Նշենք նաեւ, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, բացառությամբ մեկ-երկու հոգու, կրկին առաջադրվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում:
Բանն այն է, որ կիրակի օրն արդեն ավարտվում է առաջադրումների ժամանակահատվածն ու ՔՊ-ն արդեն պետք է ամփոփի, թե նախնական նախընտրական ցուցակում ովքեր են առաջադրվելու:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ ցուցակում առաջադրվելուց հրաժարվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը։ Վերջինս 2022 թվականից է խորհրդարան եկել. նա իր թիմակիցներին ասել է, որ այլեւս չի ցանկանում առաջադրվել, անձնական կյանքով է ցանկանում ապրել:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը