Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել
Մամուլ

«Դուք նիկոլակա՞ն եք», «Ձեր ունեցվածքը որտեղի՞ց եք դիզել». Լրագրողների հարցերը՝ Աբրահամ Սրբազանին

Դուք բոլոր հարցերի պատասխանները կստանաք Եպիսկոպոսաց ժողովից հետո, ժողովից առաջ ոչ ես, ոչ որևէ մեկն իրավունք չունի հայտարարություններ անելու, այլապես ժողովն անիմաստ կլինի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25–ին, Մայր Աթոռում  Եպիսկոպոսաց ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը՝ ով Խաչիկ գյուղում ներկա է եղել պատարագի, որտեղ եղել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ կո՞ղմ եք, որ ձեզ Մայր Աթոռից ձեզ թիրախավորում են, նա պատասխանեց. «Ժամանակը բոլոր այդ հարցերի պատասխանը կտա։ Ես չեմ պատրաստվում որեւէ մեկին պատասխանել կամ արձագանքել։ Ես ժողովից առաջ իրավունք չունեմ որեւէ հայտարարություն անելու։ Բոլոր հարցերը քննարկվելու են ժողովում»։

Ինչ վերաբերում է նրան, որ  իր ներկայությամբ պատարագի ժամանակ զեղչվել կաթփողիկոսի անունը, նա նորից կրկնեց. «Ժողովին այդ բոլոր հարցերը կհնչեն, ես այդ հարցի պատասխանը ունեմ։ Այդ հարցը ևս ժողովի օրակարգում է։ Ես չգիտեմ՝ ինչպիսի լուծում է լինելու, ինչպիսի ձեւով է քննարկվելու։ Ես այս պահին չգիտեմ՝ ժողովն ինչպիսի որոշում կկայացնի»։

Լրագրողները բազամթիվ հարցեր ուղղեցին թեմի առաջնորդին, սակայն նա գրեթե բոլոր հարցերին նույն պատասխանն էր տալիս, որ բոլոր հարցերի պատասխանը կլինի ժողովում։
Իսկ հարցերը տարատեսակ էիր. «Դուք նիկոլակա՞ն եք։ Եթե Եպիսկոպոսաց ժողովը որոշի կարգալույծ անել այն հոգևորականներին, որոնց ներկայութամբ զեղչվել է Վեհափառի անունը, այսինքն ձեզ և Գևորգ եպիսկոպոսին, դուք ի՞նչ կանեք։ Կարգալույծ քահանան կարո՞ղ է պատարագ մատուցել։ Կաթողիկոսը զավակ ունի՞։ ՔՊ–ն ասում է, որ Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, կիսո՞ւմ եք այս տեսակետը։ Դուք կոմերսանտություն եք անում, գործարքի եք գնում։ Ձեր ունեցվածքը որտեղի՞ց եք դիզել, ճի՞շտ է, որ դուք ունեք ՀԷԿ։ Ձեր ունեցած ռեստորանն է խանգարել, որ եկեղեցին ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի  ցանկում»։

Նա, մասնավորապես, ասաց. «Ժողովի որոշումը, որը կքննարկվի ու կքվեարկվի,  ընդունելի է բոլորի համար։ Եթե դուք ձեզ վերագրում եք դատելու և հոգևորին, և աշխարհիկին, ես այդ իրավունքը չունեմ։

Կարգալույծ քահանա արտահայտությունը ժողովի ժամանակ քննվելու է։ Եթե դրա վերաբերյալ Մայր Աթոռը կարծիք է հայտնել, ես դրան հակառակ որեւէ բան ասել չեմ կարող։ Որևէ եպիսկոպոս, որևէ թեմի առաջնորդ ենթակա է Մայր Աթոռին։ Եթե Մայր Աթոռը որեւէ հայտարարություն է անում, դա ընդունելի է բոլորի համար, քանի դեռ այդ հոգևորականը գտնվում է այդ իշխանության ներքո։

Կաթողիկոսը զավակ ունենալու փաստի վերաբերյալ որեւէ հայտարարություն անել չեմ կարող, ես իհարկե, տեղեկություն չունեմ։

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել, որտեղ շատ հստակ ասված է, որ եպիսկոպոսը իրավունք ունի, պարտավոր է ներկա գտնվել իր թեմում տեղի ունեցող որեւէ պատարագի։ Դա եպիսկոպոսի  իրավասության ներքո է, և դա ճիշտ է։ Խաչիկ գյուղում պատարագը այն եզակի պատարագներից էր, երբ ես ընդամենը ամբողջ պատարագի ընթացքում աղոթում եմ մեր երկրի ու ժողովրդի համար»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականները մասնակցել էին Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագի։ Այն մատուցել է Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը։ Պատարագի ընթացքում չի հիշատակվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները, ինչպես սովորաբար լինում է։

News.am