Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին» Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործման Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր Անանյան Ես չեմ անհանգստանում պատերազմի համար․ Արաղչի Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ինչ եղանակ է սպասվում փետրվարի 2-ին Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամաս Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնաս Սուրեն Պապիկյանը հորդորում է քաղաքացիներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին Աուդիտ խոցելի ընտանիքներում․ նոր նախաձեռնությունը կնպաստի էներգաարդյունավետության բարձրացմանը Չինաստանը որոշել է կիսով չափ կրճատել բրիտանական վիսկիի ներկրման մաքսատուրքը

Քարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ եղանակ է սպասվում փետրվարի 2-ինԿապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասԳարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեցՔրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնասՍուրեն Պապիկյանը հորդորում է քաղաքացիներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներինԱուդիտ խոցելի ընտանիքներում․ նոր նախաձեռնությունը կնպաստի էներգաարդյունավետության բարձրացմանըՉինաստանը որոշել է կիսով չափ կրճատել բրիտանական վիսկիի ներկրման մաքսատուրքըԻսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետըՀամզա Աբդելքարիմը մոտ ժամանակներս պաշտոնապես կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» շարքերըԱյս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասինԿարիմ Բենզեման խիստ դժգոհ է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ ստացած նոր առաջարկիցՇատերն էին ինձ ասում անտեղի չզանգել, քանի որ նա չի անի դա, բայց նա արեց. ԹրամփՀՀ ԱԳ նախարարըի հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետԿլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձելԳիշերային կենսակերպը առաջացնում է սրտանոթային հիվանդություններ«Տոտենհեմը» և «Յուվենտուսը» ևս միանում են Սթերլիգի համար պայքարինՀնագետները Գիզայի Մեծ Բուրգի մոտ հայտնաբերել են առեղծվածային ստորգետնյա կառույցներՄրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով«Ինտերը» բանակցություններ է վարում Մուսա Դիաբիի տեղափոխության հետ կապվածՊուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակինՊաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա ԷուլջեքջյաններինԳողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպա են տեղափոխում հինգերորդ սերնդի կործանիչներԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրQR կոդերը սկանավորելով կարող եք լրացնել հարցաշարը, նշել Առողջության ապահովագրության համակարգի ձեր բողոքը. ԱվանեսյանՎճարահաշվարկային ընկերությունները հայտարարություն են տարածել հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը դադարեցնելու պատճառների մասինՔաղաքացիների միայն 18.3 տոկոսն է ապահովագրավճար վճարում, մյուսները պետական հոգածության ներքո են. նախարարԱռանց ծնողների գիտակցված մասնակցության, հնարավոր չէ ապահովել երեխաների պաշտպանվածությունը թվային միջավայրում. ԲՏԱ նախարարՔրդական ուժերը դուրս կգան առաջնագծից, իսկ տեղական անվտանգության ուժերը կմիավորվենԱյս պահին քայլեր են ձեռնարկվում իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերը հասցեավորելու ուղղությամբՄեհմեդ Օզի մեղադրանքներն «արտացոլում են խտրական վերաբերմունք եւ բացահայտում են խտրական շարժառիթ»20 մլն եվրո աջակցությունը տրամադրվում է ԵՄ–Հայաստան գործընկերության շրջանակումԱրտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղԴադարեցվեցին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև, հայտարարել է ԷրդողանըՈւկրաինան պատրաստ չէ փոխզիջումների, որոնք կխախտեն տարածքային ամբողջականությունըԻրանում վերականգնվել է ինտերնետային կապը Վթարային աշխատանքներով պայմանավորված մի շարք հասցեներում ջրանջատումներ են սպասվումԱռողջության ապահովագրության համակարգ մտնելուց հետո անձը 12 ամիս համարվում է շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունիցՔննարկում Առողջապահության նախարարի հետ ԱՀԱ համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալՄիացյալ Նահանգները շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Մերձավոր ԱրևելքումԻրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմՍոցփաթեթի շահարուները հաջորդ տարվանից ևս օգտվելու են ապահովագրական համակարգի ծառայություններիցՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՔայլերի հաջորդականությունը․երբ քաղաքացին ուզում է օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից
Մամուլ

Հայաստանի տեխնոլոգիական «փորձանոթը»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի տեխնոլոգիական զարգացումն այսօր, առավել քան երբևէ, կարևոր է համաշխարհային մրցակցության, տնտեսությունների փոխկապակցվածության և նորարարության դինամիկայի արագ փոփոխությունների համատեքստում։ Ժամանակակից աշխարհում ինտելեկտուալ ներուժն ու գիտելիքը դարձել են ոչ միայն տնտեսական աճի, այլև ազգային անվտանգության, միջազգային քաղաքականության և հասարակական կայունության առանցքային գործոններ։

Հայաստանը, չնայած փոքր բնակչությանը, ունի չօգտագործված ինտելեկտուալ մեծ ներուժ, որի ամբողջական բացահայտումը կարող է արմատապես փոխել երկրի զարգացման ուղին։ Այս ներուժը ոչ թե սահմանափակվում է Հայաստանի տարածքում ապրող մասնագետներով, այլև ընդգրկում է աշխարհասփյուռ հայության հսկայածավալ հնարավորությունները, որոնք ինչպես ֆինանսական, այնպես էլ փորձագիտական և կապի տեսանկյունից կարող են անգնահատելի դեր ունենալ երկրի տեխնոլոգիական վերափոխման գործում։

Եթե վերլուծենք միջազգային հաջողված փորձը, օրինակ՝ Իսրայելի ճանապարհը, ապա պարզ կդառնա, որ տեխնոլոգիական առաջընթացը հնարավոր է նաև փոքր երկրներում, եթե պետությունը կարողանում է ճիշտ օգտագործել իր մարդկային կապիտալը, ստեղծել նորարարության խթանման համար բարենպաստ միջավայր և համադրել սեփական ներուժը արտաքին հնարավորությունների հետ։ Իսրայելը տեխնոլոգիական առաջատար դառնալու համար երկար տարիներ հետևողականորեն ներդրումներ է արել կրթության, գիտահետազոտական ինստիտուտների և ստարտափ մշակույթի զարգացման մեջ, խրախուսել է վենչուրային կապիտալի ներհոսքը և պետական ու մասնավոր հատվածների համագործակցությունը։ Այս ամենը թույլ է տվել, որ այս փոքր պետությունը ոչ միայն ապահովի բնակչության բարձր կենսամակարդակ, այլև միջազգային հարթակներում ունենա կայուն դիրք՝ դառնալով տեխնոլոգիական նորարարության կարևոր կենտրոն։

Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման մասին տարիներ շարունակ խոսվել է մեծ ոգևորությամբ՝ հաճախ հիմնվելով արագ աճի տպավորիչ թվերի, ծրագրային հայտարարությունների և «փիառ արշավների» վրա։ Սակայն այդ աճը դեռևս չի վերածվել այնպիսի համակարգային արդյունքների, որոնք կարող են տնտեսության համար ստեղծել նոր հիմք՝ ապահովելով երկարաժամկետ մրցունակություն և տնտեսական անկախություն։ Խնդիրն այն է, որ հաճախ գերակշռել է ցուցադրականությունը, ոչ թե ռազմավարական մոտեցումը։ Պետական քաղաքականությունն ավելի շատ շեշտը դրել է արագ արդյունքների ու հանրային հնչեղության վրա, քան խորքային և շարունակական զարգացման։ Շատ հաճախ ՏՀՏ ոլորտի հաջողությունները ներկայացվել են որպես ազգային նվաճումներ այն պայմաններում, երբ բացակայում է համընդհանուր համապարփակ մոտեցումը, որը կարող էր երկարաժամկետ կտրվածքով ապահովել տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը։

Բացի այդ, ոլորտի ներսում առկա են նաև կառուցվածքային խնդիրներ, որոնք մասամբ պայմանավորված են պետական քաղաքականության, մասամբ էլ՝ հասարակական մենթալիտետի առանձնահատկություններով։ Շատ մասնագետներ, հատկապես բարձր որակավորում ունեցողները նախընտրում են աշխատանքային և զարգացման հնարավորություններ փնտրել արտերկրում, կամ իրենց ստարտափերը գրանցել և զարգացնել օտար երկրներում՝ առավել բարենպաստ հարկային, իրավական և ֆինանսական միջավայրի պատճառով։ Սա հանգեցնում է նրան, որ ազգային ինտելեկտուալ ռեսուրսի զգալի մասը արտահոսում է Հայաստանից, իսկ երկրում մնում է ավելի սահմանափակ ներուժ։ Միևնույն ժամանակ, բազմաթիվ հայ մասնագետներ, որոնք հաջողության են հասնում արտերկրում, հաճախ չեն կարողանում ինտեգրվել հայրենական տեխնոլոգիական միջավայրին՝ հանդիպելով կառավարչական խոչընդոտների, բյուրոկրատիայի և նորարարական նախաձեռնությունների հանդեպ անվստահության։

Եթե Հայաստանը ձգտում է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական առաջատար, պետք է արմատապես փոփոխի իր ռազմավարությունը՝ կենտրոնանալով սեփական տեխնոլոգիական արտադրանքը ստեղծելու և արտահանելու վրա։ Այս նպատակին հասնելու համար պետությունը պետք է ձևավորի խրախուսող օրենսդրական և հարկային դաշտ, որը կգրավի թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողներին, կխթանի ստարտափերի զարգացումը և նորարարական գաղափարների իրագործումը հենց Հայաստանում։ Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ ոչ միայն հայաստանցի, այլև սփյուռքահայ և միջազգային մասնագետները ցանկանան ներդրումներ անել, ընկերություններ հիմնել, գիտահետազոտական նախագծեր իրականացնել՝ վստահ լինելով, որ իրենց գործունեությունը խրախուսող հանգամանքներ են առկա և ոչ թե հակառակը։

Այստեղ առանցքային է միջազգային համագործակցության ուղղությունը։ Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում անհնար է մեկուսացած զարգանալ, և Հայաստանն այս առումով պետք է դառնա գլոբալ տեխնոլոգիական համակարգի լիարժեք մաս։ Արտաքին աշխարհի լավագույն փորձի և տեխնոլոգիաների ներգրավումն անհրաժեշտություն է, և այս առումով մեծապես կարևոր են այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսին է, օրինակ՝ NVIDIA-ի ներդրումը Հայաստանում՝ արհեստական բանականության տվյալների կենտրոնի ստեղծման ուղղությամբ։ Չնայած կառավարության կողմից բարձրացված աղմուկին և «արհեստական բանականության գործարան» կառուցելու վերաբերյալ «աննախադեպիզմի» հռետորաբանությանը, իրականում թեև այս քայլն ինքնին դրական է, այդուամենայնիվ, շատ փոքր է համաշխարհային տեկտոնիկ փոփոխությունների համատեքստում։

Մյուս կողմից էլ՝ այդ որոշումն ավելի շատ սփյուռքի հայերի ու ոլորտային մասնավոր նախաձեռնությունների արդյունք է, քան պետական համակարգված քաղաքականության արդյունք։ Հետևաբար, պետությունը պետք է ոչ թե բավարարվի փոքր հաջողություններով, այլ խորացնի համագործակցությունը ոչ միայն NVIDIA-ի, այլև ամերիկյան, եվրոպական, չինական և այլ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ ձևավորելով բազմաբևեռ տեխնոլոգիական գործընկերությունների ցանց։ Տեխնոլոգիական դիվերսիֆիկացիան այլևս ոչ թե ընտրության, այլ գոյության հարց է։ Մեկ կամ մի քանի ընկերության վրա հույս դնելը կամ միայն մեկ երկրի հետ տեխնոլոգիական կապերին ապավինելը կարող է կտրուկ վտանգի տակ դնել երկրի տեխնոլոգիական ինքնիշխանությունը և տնտեսության կայունությունը։ Հայաստանյան ՏՀՏ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է համագործակցել թե՛ արևմտյան, թե՛ ասիական ընկերությունների հետ, ներգրավվել միջազգային գիտահետազոտական և զարգացման կոնսորցիումներին, մասնակցել տարբեր տեխնոլոգիական պլատֆորմների աշխատանքներին և ստեղծել բազմաբնույթ արտադրանք ու ծառայություններ, որոնք կարող են լինել մրցունակ միջազգային շուկայում։

Միաժամանակ, հայկական տեխնոլոգիական ընկերությունները պետք է դուրս գան միայն ծառայություններ մատուցողի դերից՝ ստեղծելով մրցունակ արտադրանք և օգտագործելով սեփական տեխնոլոգիական լուծումները, որոնք արտերկրում կարող են ունենալ պահանջարկ։

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարություն, որը ներառում է կրթության և գիտահետազոտական ոլորտների բարեփոխումներ, մասնագիտական կրթության արդիականացում, նորարարության ինկուբատորների և տեխնոլոգիական պարկերի ստեղծում, վենչուրային կապիտալի ներգրավում, ինչպես նաև պետական ու մասնավոր հատվածների սերտ համագործակցություն։ Ցավոք, մինչ այժմ նման համակարգված ռազմավարություն չկա, կամ այն բավականաչափ հետևողականորեն չի իրականացվում։ Շատ անգամ ոլորտի հաջողությունները պայմանավորված են եղել անհատական նախաձեռնություններով, սփյուռքի աջակցությամբ, կամ միջազգային կազմակերպությունների նախագծերով, ոչ թե պետական քաղաքականության հետևողականությամբ։

Մեկ այլ կարևոր խնդիր է տեխնոլոգիական ոլորտի հանրային ընկալման և հասարակական մենթալիտետի հարցը։ Նորարարության մշակույթը պետք է դառնա հասարակական արժեք, իսկ ձախողումներն ընկալվեն որպես զարգացման անբաժանելի մաս։ Հարկավոր է խրախուսել ոչ միայն հաջողությունները, այլև փորձարկումները, ռիսկերը, նորարարական գաղափարների իրագործումը՝ ուսումնական հաստատություններից մինչև գործարար միջավայր։ Այս համատեքստում պետությունը պետք է հանդես գա ոչ միայն որպես կարգավորող, այլև խթանող, գործընկեր, աջակցող կողմ։ Օրենսդրական բարեփոխումները, հարկային արտոնությունները, ներդրումային միջավայրի բարելավումը, կրթության ոլորտի արդիականացումը և տեխնոլոգիական էկոհամակարգի ձևավորումն անհրաժեշտ է դարձնել առաջնահերթություններ։

Միևնույն ժամանակ, պետք է ձևավորել արդյունավետ պետական-մասնավոր համագործակցության մոդել, որը թույլ կտա համադրել պետական ռեսուրսները, մասնավոր հատվածի նախաձեռնողականությունը և սփյուռքի ներուժը՝ ստեղծելով համազգային տեխնոլոգիական շարժում։