Հավաք՝ մարզահամերգային համալիրում․ բացականները չեն ներվելու
«Հրապարակ» թերթը գրում է․ «Դեռ շաբաթներ առաջ պետական բոլոր գերատեսչությունների աշխատակազմերին ասվել է, որ նոյեմբերի 22-ին բոլոր գերատեսչությունների քաղծառայողները մեկ մարդու պես պետք է ներկա գտնվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ վարչապետի մասնակցությամբ ինչ-որ միջոցառում է տեղի ունենալու։ Հատուկ զգուշացրել են` բացակաները չեն ներվելու, կարող են բացակայել միայն մահացածները։
Թե ինչ հույժ կարեւոր միջոցառում է, հստակ պարզաբանում չեն տվել, ասել են միայն, որ վարչապետի հետ հարցուպատասխանի, քննարկման հնարավորություն կլինի, ուստի բոլորը մեկ մարդու պես, 13.00-ին լինեն Համալիրում:
Իսկ միջոցառումը մի քանի ժամ է տեւելու։ Քաղծառայողները ենթադրում են, որ այդ հավաքը նախընտրական չհայտարարված քարոզչության շրջանակներում է կազմակերպվում, եւ Փաշինյանը նպատակ ունի տետ ա տետ լվանալ քաղծառայողների գլուխները, ինչպես փորձում է անել, ասենք, ուսանողների կամ հանրության այլ շերտերի հետ՝ իր պարբերական հանդիպումներով եւ ելույթներով։ Ի դեպ, «Կրթվելը նորաձեւ է» շարժման հավաքներից Փաշինյան ամուսիններն արդեն իսկ հրաժարվել են եւ նոր ձեւեր են փնտրում, որոնց Աննա Հակոբյանն այլեւս մասնակցություն չի ցուցաբերում»։
Մանրամասները՝ այստեղ։


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Գողերը մտել են ուրիշի տուն և թողել ծաղրական նամակ
Ով մեզ հետ չի, առնվազն դավաճան է