Տեղեկացանք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ (e-draft.am), ըստ որի՝ յուրաքանչյուր մարզում ստեղծվելու է միասնական բժշկական կենտրոն՝ միաձուլման ճանապարհով կլանելով գործող հիվանդանոցներն ու ծննդատները։
Առաջարկվող փաստաթղթում որպես հիմնավորում նշվում է․ «արդյունավետ կառավարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել յուրաքանչյուր մարզում գործող ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել»։ Միևնույն ժամանակ որոշ մարզերում՝ Կոտայքում, Շիրակում և Գեղարքունիքում, նախատեսվում է նախարարության անմիջական վերահսկողության ներքո վերցնել նաև ծննդատներ, որոնք տարիներ շարունակ եղել են համայնքային առողջապահության հիմնասյուները։
Նախարար Անահիտ Ավանեսյանը իր հարմարավետության համար անհարմարություններ է պատրաստել մարզերի համար:
Ի՞նչ է ստացվում․
Եթե նախագիծը կյանքի կոչվի, ապա կունենանք 10 մարզային բժշկական կենտրոն, որոնք գրեթե լիովին կախված կլինեն նախարարության որոշումներից․
• «Արագածոտնի մարզի բժշկական կենտրոն»
• «Արմավիր մարզի բժշկական կենտրոն»
• «Արարատի մարզի բժշկական կենտրոն»
• «Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոն»
• «Լոռու մարզի բժշկական կենտրոն»
• «Տավուշի մարզի բժշկական կենտրոն»
• «Կոտայքի մարզի բժշկական կենտրոն»
• «Սյունիքի մարզի բժշկական կենտրոն»
• «Շիրակի մարզի բժշկական կենտրոն»
• «Վայոց ձորի մարզի բժշկական կենտրոն»
Այսինքն՝ բազմամյա պատմություն ունեցող մարզային հիվանդանոցներն ու ծննդատները դադարելու են որպես ինքնուրույն կառույցներ գործելուց։
Իսկ Երևանը, որպես մարզ, դուրս է մնացել Ավանեսյանի ուշադրությունից՝ թերևս քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ խնդիրներ չունենալու համար: Իսկ 10 մարզպետները հնազանդ ենթարկվում են:
Ո՞ւմ համար է այս «օպտիմալացումը»․
Առողջապահության նախարարությունը փորձում է այն ներկայացնել որպես կառավարման արդյունավետության բարձրացում, բայց իրականում հարց է առաջանում․ արդյո՞ք այս քայլը լուծելու է հիվանդների խնդիրները, թե՞ պարզապես նպաստելու է նախարարության համար ավելի «հարմար» համակարգ ստեղծելուն։ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ահազանգում է, որ հարցն առավել վտանգավոր է հատկապես ծննդօգնության ոլորտում․ օրինակ՝ եթե Մարտունու կամ Աբովյանի ծննդատները լուծարվեն և միաձուլվեն «մարզային կենտրոնին», ապա ո՞վ է պատասխան տալու այն կանանց ու նորածինների համար, որոնց կյանքը կախված է ժամերի և երբեմն րոպեների ընթացքում հասանելիք բուժօգնությունից։ Իսկ խոշորացումը բերելու է «խոշոր անպատասխանատվության»:
Քաղաքակա՞ն, թե՞ մասնագիտական որոշում․
Ըստ Պողոսյանի՝ օպտիմալացման նախաձեռնությունը հիշեցնում է ոչ թե առողջապահության իրական բարեփոխում, այլ վարչական վերահսկողության ամրապնդման հերթական փորձ։ Մարզային բնակչության համար սա հավասարազոր է բժշկական ծառայությունների մատչելիության կրճատմանն ու անորոշության խորացմանը։
Բժիշկները և համայնքներն արդեն մտահոգված են․ մարզպետարանները շարունակում են լռել, հիվանդանոցների տնօրենները՝ վախվորած հետևել գործընթացին։ Իսկ նախարարությունը շարունակում է ապահովել սեփական կոմֆորտը՝ համակարգը կենտրոնացնելով Երևանի մակարդակում։
Արդյունքում՝ այսօր մարզերում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա․ «օպտիմալացում» բառի տակ թաքնված է ոչ թե որակի բարձրացում, այլ մարզային առողջապահության դանդաղ, բայց հետևողական կազմաքանդում»։


















































Մեկնարկել է մարդու պապիլոմավիրուսի թեստավորման նոր ձևը․ անպայման դիմե´ք պոլիկլինիկա․ Ավանեսյան
Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. հովանավորչությո՞ւն
2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունը
Որքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում
Դպրոցաշինության մակարդակը չի փոխվել, սակայն այժմ ազատումներ չկան
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա