«Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը սկսել է քիչ երեւալ հանրային վայրերում ու մարզային նշանակության միջոցառումներին։ Այդ դերը հանձնարարվել է նրա տեղակալ Բարսեղ Նիկողոսյանին։
Այն պահից, երբ Մեխակյանի անունը շրջանառվեց Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուի համար, առաջին պլան եկավ նրա տեղակալ Նիկողոսյանը․ հավանաբար, վարժեցնում են մարզպետի պաշտոնին։
Մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից էլ երեւում է, որ բնակիչների հետ հանդիպումներն ու հանրային միջոցառումները գլխավորում է Բարսեղ Նիկողոսյանը՝ մարդ, որն ամուր դիրքավորվել է ՔՊ-ում՝ կարիերա անելու հեռանկարով։ Բայց հայթաղցի երիտասարդին, բացի իր համագյուղացիներից, գրեթե ոչ ոք չի ճանաչում, որովհետեւ մինչեւ այս պահը ոչնչով աչքի չի ընկել։ Նրա միակ անձնական ձեռքբերումը Հայթաղի գյուղապետարանից Խոյի համայնքապետարան, այնուհետեւ՝ Արմավիրի մարզպետարան անցումն է։
Մինչդեռ Արմավիրի մարզը լավ կադրերի, խարիզմատիկ տղամարդկանց պակաս չունի, սակայն ղեկավարներ են նշանակվում անդեմ, անանուն, սկզբունքներից զուրկ երիտասարդներ, որոնք պատրաստ են հլու-հնազանդ ծառայել տիրոջը։ Տպավորություն է, որ 3 ամիս առաջ մարզպետի տեղակալ նշանակված Բարսեղ Նիկողոսյանը փորձաշրջան է անցնում Նիկոլ Փաշինյանի մոտ։
Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մասին աղոտ պատկերացումներով «պրակտիկանտը» կգոհացնի՞ արդյոք շեֆին՝ կախված է ոչ թե աշխատանքի արդյունավետությունից, այլ՝ նրա PR-ի ակտիվությունից»։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է