Բանակում 1 ամիս ծառայության դիմաց վճարել 24 մլն դրամ, իսկ 4 ամիս ծառայելու դիմաց՝ 18 մլն դրամ
Օրենքի նախագծով առաջարկվում է 24 ամսից պակաս ժամկետով զինվորական ծառայության անցնելու հնարավորություն, 1 ամսի ժամկետով ծառայության անցնելու դեպքում վճարելով 20 մլն դրամ և 6 ամիս ժամկետով անցնելու դեպքում 15 մլն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։ Այս մասին այսօր՝ մայիսի 22–ին, կառավարության նիստում հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով համապատասխան օրինագիծը։
Նրա խոսքով՝ պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանվում է 37 տարի։
«Մինչև 18 տարին և զորակոչային տարիքը լրացած քաղաքացիություն ստացած և այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ մեկ տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար օրենքով սահմանված 24 ամսյա զինվորական ծառայությունը փոխարինել 12 ամսյա ժամկետով ծառայության։ Իսկ այդ ժամկետով ծառայության չզորակոչելու դիմաց նախատեսել 2.5 մլն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն»,-հայտնեց պաշտպանության նախարարը։
Նոր նախագծով առաջարկվում է նաև մինչև 16 տարեկանը ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 մլն դրամ։
Պապիկյանը նաև հայտնեց, որ օրենքի հեղինակը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն է և նախարարական կոմիտեում կառավարությունը ձևակերպվել է առաջարկություն, ըստ որի կրճատ ժամկետով՝ մեկ ամսով զորակոչվելու դիմաց վճարվի 24 մլն դրամ և 4-ամիս ժամկետով ծառայություն անցնելու դիմաց՝ 18 մլն դրամ։ Բացի այդ, առաջարկվել է յուրաքանչյուր զորակոչի ժամանակ սահմանել տվյալ զորակոչի ընթացքում կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը և դիմումների ներկայացման կարգը։
«Պարտադիր զինծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը»,–ասաց Պապիկյանը։
Այդ առաջարկություններով օրինագիծը կներկայացվի ԱԺ քննարկմանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ