Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Իրանը դեռ թույլ չեն տալիս Ալիևին հարձակվել Սյունիքի վրա, բայց իրավիճակը կարող է փոխվել. Ադոնց
Ադրբեջանն այսօր հակաիրանական օրակարգ ունի ԱՄՆ–ի հետ։ Այս մասին NEWS.am–ի «Ուժի գործոն» հաղորդաշարի ժամանակ նշեց ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան, Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Ավետ Ադոնցը։
«Ալիևն իր անթույլատրելի քայլերն անում է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը պետք է Արևմուտքին հակաիրանական օրակարգի շրջանակներում և հուսալի գործընկեր է, որն ապացուցել է գետնի վրա։ Երկրորդ պատճառը, որ Ալիևն իրեն գերվստահ է զգում, այն է, որ Հայաստանն է շատ թուլացել, կորցրել է իր բոլոր դերերն ու տեղերը առնվազն այս տարածաշրջանում։ Ռուսաստանի համար ի՞նչ է մնում, մնում է Ադրբեջանը»,–ասաց նա։
Հարցին՝ ի՞նչն է զսպում Ալիևին, որ Հայաստանի վրա չհարձակվի և չլուծվի միջանցքի հարցը, Ադոնցը պատասխանեց. «Նախ Ռուսաստանը։ Դեռ Ռուսաստանը խանգարում է թե Ալիևին, թե Թուրքիային իրականացնել այն, ինչը Թուրքիայի արտաքին քաղաքական դոկտրինում գրված է, որ Հայաստան պետություն չպետք է լինի։ Եվ նաեւ խանգարում են շատ թույլ ֆրանսիական ազդակները։ Չնայած այսօր ես դրանց այդքան չեմ վստահում, որովհետեւ ֆրանսիական կամ եվրոպական առաջնահերթություններըլրիվ ուրիշ տեղ են, Ուկրաինայի հետ են կապված, եւ, այնուամենայնիվ ԱՄՆ–ն։ ԱՄՆ–ից ազդակները հստակ են, որ չի կարելի այդպիսի բան անել։ Դրանց մեջ առաջին հերթին, իհարկե, Ռուսաստանն է։ Չլիներ Ռուսաստանի գործոնը, ես դժվարանում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ այսօր։ Իհարկե կա նաեւ Իրանի գործոնը։
Եթե հնարավոր պատերազմի դեպքում Իրանի թուլանա, նրա բոլոր կարմիր գծերը, որոնք այդ երկիրը հնչեցրել է Հայաստանի մասով, իհարկե, կանտեսվեն։ Այդ դեպքում այլ երկրներ կխրախուսեն Ադրբեջանին անցնել այդ կարմիր գծերը և տրորել Իրանի քիթը»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ