Ինչու է ՔԿ-ն թույլ տվել, որ գազի գողության աղմկոտ գործով մեղադրյալները փախչեն Հայաստանից. Արթուր Պողոսյանի պարզաբանումը
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ փաստին, որ մինչ գազագողության փաստով բանը կհասներ ձերբակալություններին, կասկածյալները հասցրել են փախչել Հայաստանից: Խոսքը մասնավորապես, ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի (Նովո) որդու մասին է:
«Այդ վարույթը իրականացնող մարմինը, ըստ էության, քննչական անհետաձգելի գործողություններ կատարել է, բազմաթիվ գազալցակայաններ քննչական գործողությունների կատարման արդյունքում կապարակնքվել են, վարույթ իրականացնող մարմինը արգելել է գործունեությունը, առգրավել է որոշակի առարկաներ:
Այս վարույթներով հսկայածավալ քննչական գործողություններ են կատարվել: Երբ արդեն ունեցել ենք բավարար փաստեր, ապացույցներ, որոնք հիմք կտային, որպեսզի անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցվեին, քննիչը պատշաճ և ժամանակին միջնորդություններ է ներկայացրել համապատասխան անձանց դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ: Ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցներ, որպեսզի այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցվի։
Դրանից հետո պարզել ենք, որ որոշակի անձինք մինչև վարույթ նախաձեռնելը լքել էին Հայաստանը։ Մեր գործողությունները պետք է լինեն օրինական և ամենակարևորը, քննիչը չի կարող առանց համապատասխան կարգավիճակի արգելի անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից հեռանալը: Այդ անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, խափանման միջոց կալանք է ընտրվել»,-ասաց նա:
ՔԿ նախագահը բնեւ հավելեց, որ պարզվել է, որ տևական ժամանակ այդ անձինք խեղաթյուրված տվյալներ են ներկայացրել սպառված գազի վաճառքի հետ կապված. «Ընդ որում, այնտեղ ունենք տվյալներ, որ դա արել են տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, հաշվիչներ են փոխել և այլնն։ Այս մասով մենք օբյեկտիվ քննություն ենք կատարել, պարզում ենք, անհրաժեշտ ելակետային տվյալներ ունենք, ունենք նաև վերականգնում»,-ասաց նա:
Հարցին՝ նախաքննական մարմինը կասկածների հիման վրա չէր կարո՞ղ կանխարգելել այդ անձանց գործողությունները, մինչև քրեական գործով կհիմնավորվեր այս մարդկանց մեղքը, կամ չէր հիմնավորվի, Արթուր Ստեփանյանը պատասխանեց. «Նախաքննական մարմինը կանխարգելիչ բնույթ կրող գործողություններ, ընդհանրապես, չի կարող իրականացնել:
Որպեսզի նախաքննական մարմինը հնարավորություն ստանա անձի ելքը Հայաստանից արգելելու վերաբերյալ, պետք է ունենա համապատասխան դատավարական կարգավիճակ ունեցող անձ, տվյալ դեպքում մեղադրյալ, պետք ունենա համապատասխան խափանման միջոց, տվյալ դեպքում բացակայելու արգելք»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ