Որտեղի՞ց գիտենք՝ բուսաբանական այգում ծառերի սպանդ է եղել. Բեգոյանը տեսանյութ տարածողին «մանիպուլյացիայի վարպետ» կոչեց
Մենք որտեղի՞ց գիտենք, որ բուսաբանական այգում ծառերի սպանդ է տեղի ունեցել: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
«Այո, նայել եմ բլոգերի հրապարակած կադրերը, որտեղ երևում են կոճղեր, ծառերից մնացած հատված, միգուցե նոր հատված, բայց մենք չենք բացառում, որ կարող է այդ ծառերը նաև չորացած լինեին, չէ՞։ Այնպես որ ես բուսաբանական այգու մասով կարող եմ ասել, որ Հայաստանի համար առաջին գիտական հիմնարկն է, եթե այդ ծառերը հատվել են հիմնարկի որոշմամբ, այնտեղ կա գիտական խորհուրդ, ապա որևիցե խնդիր չեմ տեսնում և վստահաբար կարող եմ ասել, որ այդ ծառերը հատման ենթակա են եղել։ Եթե արվել է որևիցե այլ քաղաքացու կողմից գիշերը, դա այլ հարց է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ գլխավոր գյուղատնտեսն ասել էր, որ հեռվից «գեշ» էին երեւում այդ ծառերը, Բեգոյանն ասաց. «Անձամբ չեմ լսել այդ ասվածը, չեմ կարծում, որ գեշ երևալու համար ծառ կհատվեր, բայց մի բան կարող եմ ասել՝ մենք ինքներս, որպես Երևան քաղաքի մասնագիտական կառույց շատ հարցերով, որպես Հանրապետության համար առաջին ինստիտուտ, դիմում ենք բուսաբանական ինստիտուտին այս կամ այն խնդրանքով: Հետևաբար ես ես չեմ կարծում, որ համար առաջին ինստիտուտի կատարած աշխատանքը կարելի է կասկածի տակ դնել»:
Նա խոստովանեց, որ չի զանգել Բուսաբանական այգու տնօրենին ու չի հետաքրքրվել տեղի ունեցածով. «Ես հետաքրքրվել եմ, որքանով որ հնարավոր է եղել հետաքրքրվել:
Որքանով որ ես եմ տեղյակ այնտեղ շինարարության աշխատանքների ժամանակ որոշակի էտման աշխատանքներ էր իրականացվում, նույնիսկ ծառերի էտման աշխատանքները, այնտեղ կա խորհուրդ և ծառերի հատումները, դրանց էտումները իրականացվում են այդ խորհրդի թույլտվությամբ:
Ոչ, չեմ գնացել այգի, տեսել եմ այդ կադրերը, և քանի որ մշտապես, ում կողմից որ տարածվել է այդ կադրերը, ես այդ անձնավորությանը ճանաչում եմ որպես հզոր մանիպուլյացիաների վարպետ, շատ լուրջ չեմ ընդունել այդ ամեն ասվածը: Շատ հնարավոր է, որ չորացած ծառի բուն մնացած լինի, և ինչ-որ մեկը որոշի կտրել, որպեսզի այդ բունը տեղափոխեն:
Այդ քաղաքացին, քանի որ նաեւ կանաչափակման ոլորտի գիտակ չի, բուսաբանությանը, կանաչապատմանը վերաբերվող նյութերի գրեթե 90%-ը մանիպուլացված է»-ասաց ՀՈԱԿ-ի տնօրենը:
Բեգոյանը հերքեց, որ այգում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել. «Ես այնտեղ բազմաթիվ անգամ եղել եմ, քանի որ Կյանքի պուրակի կառուցման աշխատանքների մրցույթները հայտարարել է Երևանի քաղաքապետարանը, չնայած պետք դա կառավարության ծրագիրն է: Վստահ եմ, որ այնտեղ մենք ունենալու ենք մի չքնաղ պուրակ, որը կոչվում է Կյանքի պուրակ ի հիշատակ մեր հերոսների»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ