Ով ասում է, որ ես Գյումրին թալանել եմ, նա սրբապիղծ է. ի՞նչ է եղել, որ ինչ թալանեինք. Վարդան Ղուկասյան
Մեր կյանքը ընդհանրապես նկուղներում չի եղել. մեր կյանքը միշտ ժողովրդի մեջ է եղել, ես ապտակով սնված տղա եմ, և հավանական է, մարդիկ իրենց ապրած կյանքն են ուզում գցել մեկ ուրիշի վրա, ինչն իհարկե, իրենց մոտ իհարկե չի ստացվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ, այսօր քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ով անդրադառնալով Գյումիի քաղաքապետի թեկնածուներին, ասել էր, որ առնետները նկուղներից դուրս են եկել, մեր խնդիրն է այդ առնետներին վերադարձնել այնտեղ, հատիկ առ հատիկ վերադարձնել բոլոր թալանածը, որը նաև եղել է Գյումրիում:
«ՏԻՄ ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ասում էր՝ ինձ համար շատ կարևոր է, թե ժողովուրդը ում կընտրի, թող իր միջի ամենաարժանիին ընտրի, որպեսզի հետո չասեն, թե ես խառնվել եմ: Իսկ հետո այդ ընտրված անձը ուզի, թե չուզի, պետք է աշխատի պետության հետ:
Շատ կարևոր բան է, երբ ընտրությունը թափանցիկ և արդար է լինում, իսկ հիմա վարչապետը եկել է ու ռեպրեսիա է անում ընտրվող մարդկանց նկատմամբ, իր թեկնածոյին առել է կողքը, գովաբանում է: Ու ինքը խոսում է թափանցիկությունից։
Իր քաղաքական հայր հանդիսացող Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, 1996-ին, ես 35 տարեկան էի և հաղթեցի ամբողջ պետական կառույցներին: Իրենք արկղները վերցրեցին ու իրենցը բերեցին, դրեցին, չթողեցին, որ ես անցնեի, սարսափելի կեղծիքներ են արել, իսկ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ՏԻՄ ընտրություններում այդպիսի բան չի եղել:
Եթե որևիցե մեկը գա, ասի, թե ես իմ ընտրությունների ժամանակ փող եմ բաժանել, կամ ինչ-որ կեղծիք եմ արել… իմ այո-ն այո է, ոչ-ը՝ ոչ։ Հիմա կտեսնենք, հիմա էլ հո քաղաքապետ չեմ ես: Կտեսնենք՝ ժողովուրդ իմ հետևից գնում է, թե չի գնում։
Դրանից հետո շատ մարդիկ, որ ուզում են իրենց չկայացած լինելը վերագրել նրան, թե ընտրությունները մեր օրոք կեղծվել են, իրենք իրենց շապիկը կպատռեն: Կտեսնենք, թե իրենք ինչքան ձայն կհավաքեն»,-ասաց նա:
Ադրադառնալով մեղադրանքներին, որ իր քաղաքապետ։ եղած ժամանակ թալանել է Գյումրին, հիմա պետք է վերադարձնի, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ով ասում է, որ ես Գյումրին թալանել եմ, նա սրբապիղծ է։ Ես ինչ որ աշխատել եմ իմ ժամանակահատվածում, Հայաստանի ոչ մի կառույց այդպես մաքուր չի աշխատել, ոնց որ իմ կառույցն է աշխատել։ Ես որ աշխատել եմ, վերադաս կառույցները ամեն երեք ամիս մեկ ինձ մոտ ստուգել են, մինչև այսօր ստուգում են:
Էս սորոսականները մի բան են սովորել, որ եթե 50 անգամ, 100 անգամ ասեն, որ Վարդան Մամիկոնյանը, Շարլ Անզնավուրը, Անդրանիկ զորավարը թալանել են, գող են եղել, ժողովրդի մեջ կարծիք է փոխվում։ Հիմա սրանք ինչ ուզենան, կասեն։
Եթե էդքան թալանել ենք, բանկերի մեծ տակ ճռռում ենք, ու՞ր է բա այդ փողերը։ Այդ ի՞նչ ենք թալանել, այդտեղ ի՞նչ է եղել, որ ինչ թալանեինք»,- հայտարարեց Վարդան Ղուկասյանը:
Նշենք, որ Գյումրիում ավագանու ընտրությունները տեղի են ունենալու մարտի 30-ին, իսկ քարոզարշավը կսկսվի մարտի 15-ին:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ