2023 թվականից հետո Ադրբեջանը փորձում է ինչ-որ բան մատնանշել Ռուսաստանին և ոչ միայն. Մարկեդոնով
Այն բանից հետո, երբ 2023 թվականին Ղարաբաղն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի իրավասության տակ, Բաքուն փորձում է ավելի անկախ դեր խաղալ և ինչ-որ բան մատնանշել Ռուսաստանին և մյուսներին։
Դրա մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտին առընթեր միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները միշտ բարդ են եղել։
«Երբ Մոսկվան հիմնական մոդերատորն էր Լեռնային Ղարաբաղում, Բաքվի վրա ազդելու հնարավորություններն ավելի մեծ էին, քան հիմա։ Բաքուն փորձում է ազատվել խնամակալությունից: Ինքնաթիռին առնչվող իրավիճակը շատ տհաճ է, բայց տվյալ դեպքում մենք Ադրբեջանի կողմից փորձ ենք տեսնում ցույց տալու, թե մեր հարաբերություններն այլևս այնպիսին չեն, երբ մոդերատորը Մոսկվան է, և Բաքուն հետևում է մոդերատորին, ցույց տալու համար, որ հարաբերություններն ընթանում են հորիզոնական, գործընկերային հարաբերությունների ձևաչափով։
Այժմ արդեն չկան ազդեցության հատուկ գործիքներ, ինչպիսիք էին խաղաղապահները կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որտեղ Ռուսաստանը հատուկ դեր ուներ։ Այդ գործիքները հեռանում են, և Բաքուն փորձում է Մոսկվայի հետ երկխոսության մեջ ապահովել իր բազան»,- հավելել է Մարկեդոնովը։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը դա լրացնում է որոշ խորհրդանշական գործողություններով: «Տեղեկատվական արշավի տեսանկյունից Ադրբեջանը բավական արդյունավետորեն փորձում է իր բնակիչներին ցույց տալ, թե իրենք որոշ խնդիրներ են մատնանշում թե՛ Արևմուտքին, թե՛ Մոսկվային։
Ընդ որում, Ադրբեջանը միշտ որոշակի զգուշավորություն է ցուցաբերել, և իրեն թույլ չի տալիս անել այն, ինչ իրեն թույլ էր տալիս Միխեիլ Սահակաշվիլին։
Բաքվի մի շարք կոշտ հայտարարություններից հետո մենք այժմ որոշակի հանդարտություն ենք տեսնում։ Ադրբեջանը հավանաբար կցանկանար, որ Մոսկվան ինչ-որ կերպ արձագանքեր, իսկ Ռուսաստանը որոշակի դադար վերցներ ու կառաջարկեր սպասել ամբողջական հետաքննության արդյուքներին»,- ընդգծել է քաղաքագետը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ