Ձեր հոր հայտարարությունից հետո չպե՞տք է հրաժարական տայիք. Հարց Տիգրան Ավինյանին
Ամեն մի լրատվամիջոց այս օրերին վստահորեն իր քաղաքական դիրքորոշումները շատ հստակ արտահայտում է և մենք չենք կաշկանդում լրատվամիջոցներին իրենց քաղաքական հայացքներն արտահայտել: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ թեեւ ինքը ներողություն խնդրեց իր հոր հայտարարության համար, բայց դա այնքան աղմկահարույց էր, որ ինքը պետք է հրաժարական ներկայացնի:
«Ես հասկանում եմ, որ ձեր լրատվականը խնդիր ունի լուծելու, ես էլ ունեմ այդ խնդրին չաջակցելու խնդիր։ Ի՞նչ ասեմ։ Ամեն մեկն իր օրակարգով է շարժվում։ Ձեր խնդիրն է որոշ պաշտոնյաներին թիրախավորելը և տարատեսակ ձեւերով մաքսիմալ նեգատիվ կերպով ներկայացնելը։ Դա նույնպես ընդունելի օրակարգ է, շատ լավ է,
Երբ հրավիրվում է լրատվամիջոցը ինչ որ մակարդակով քաղաքապետի հետ քննարկման և անտեսում է այդ հրավերը, ես էլ, թույլ տվեք, ինձ իրավունք վերապահեմ, այդ լրատվամիջոցի հարցերին չպատասխանելու։
Ես շատ մեծ խնդիրներ եմ տեսնում մեր լրատվական դաշտում և ուզում էի կիսել իմ մտահոգությունները, որոնք միայն իմ մտահոգությունները չեն, դա նաև քաղաքացիներին են»,-ասաց Ավինյանը՝ վստահեցնելով, որ ինքը պարբերաբար հետեւում է քաղաքացիների կարծիքներին, խոսում է մարդկանց հետ:
Հարցին՝ հետևո՞ւմ է, թե մարդիկ ինչ կարծիք ունեն տրանսպորտի թանկացման հետ կապված, քաղաքապետը պատասխանեց. «Իհարկե, հետևում եմ, խոսում եմ մարդկանց հետ, լսում եմ, փորձում ենք բոլոր խնդիրները վերհանել և բոլոր խնդիրները պարբերաբար լուծել»:
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանի հայրը «Օպելների» վարորդներին համբալ էր անվանել, որոնք իրենց «գեղի «Օպելներով» եկել լցվել են Երեւան, և իրենց համար պետք է կարմիր գծերի արժեքը դարձնել 500 հազար դրամ:


















































Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
110-ի փոխարեն շուրջ 210 երեխա՝ Երևանի 105 մանկապարտեզը հիմնանորոգվել է
Նոր Նորքում շահագործման կհանձնվի հիմնանորոգված և ընդլայնված թիվ 105 մանկապարտեզը
Երևանի ճանապարհներին եղանակային պայմաններով առաջացած խնդիրները 95 տոկոսով լուծված են․ Ավինյան
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները