«Մենք գիտենք, որ Թրամփը մեղադրում էր սոցցանցներին ցենզուրայի համար։ Հիմա, երբ նա նորից է գալիս իշխանության, այս հարթակները իրար են խառնվել, խոսքը ոչ միայն Facebook-ի մասին է, օրեր էլ Apple ընկերության տնօրենն էր խոշոր գումար նվիրաբերել Թրամփին, որպեսզի նա ինագուրացիա կազմակերպի»։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Արթուր Պապյանը՝ անդրադառնալով Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հայտարարությանն այն մասին, որ Facebook-ում և Instagram-ում մեծ փոփոխություններ են սպասվում։
«Ամբողջ աշխարհում այդ խոշոր տեխնոլոգիական հսկաները մտածում են, որ Թրամփը անկանխատեսելի է, բացի այդ իր կողքին ունի Իլոն Մասկի նման գործընկեր, և ստիպված փորձում են հաճոյանալ, դուր գալ Թրամփին։ Ցուկերբերգը նշեց, որ փոփոխություններն առայժմ ԱՄՆ–ի տարածքում են իրականացվելու, հետո երևի կորոշի՝ այլ երկրներում ինչ–որ մի բան անու՞մ է, թե ոչ։ Չեմ կարծում, որ փոփոխությունների ազդեցությունը Հայաստանում արագ կտեսնենք, առնվազն մի քանի ամիս կտևի»,–հավելեց մեդիափորձագետը։
Լրագրողի հարցին այն մասին, թե ամիսներ անց, երբ փոփոխությունները Հայաստան հասնեն, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ տեղական լրատվամիջոցների վրա, մեդիափորձագետը պատասխանեց.
«Facebook–ը մեծ թվով ավտոմատ բլոկավորումներ էր անում, Ցուկերբերգն այդ մասին նույնպես խոսեց։ Հայաստանում բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք հիշատակում են օրինակ, Մոնթեի անունը, արգելափակումների տակ են հայտնվում։ Կամ երբ փորձում էին գովազդ ակտիվացնել, անմիջապես խնդիրների էին բախվում։ Նա ասում էր, որ պատրաստվում են նվազեցնել ավտոմատ բլոկավորումների թիվը։ Ցուկերբերգը նաև խոսեց այն մասին, որ հրաժարվելու է փաստերի ստուգման ծառայություններից։ Հայաստանում նման գործունեությամբ զբաղվում է Civilnet.am–ը, որը արգելափակում էր խաբեություն պարունակող նյութերը։ Հիմա այդ բոլոր խաբեություններն ու վնասաբեր ծրագրերը շարունակելու են առանց արգելքի տարածվել Meta–ում»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ