Ջնջե՞լ եք ձեր հեռախոսի պարունակությունը. հարց՝ ՔՊ-ական պատգամավորին
Ես չեմ ուզում մեկնաբանել մի բան, որը մեկնաբանվել է բոլոր հնարավոր միջոցներով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցածից հետո ՔՊ-ական պատգամավորները փոխում են իրենց հեռախոսները, քանի որ մտավախություն ունեն՝ իրենց հեռախոսների պարունակությունը ևս կարող է հայտնվել Նիկոլ Փաշինյանի սեղանին:
«Ես մեկնաբանելու եմ շատ կարճ, երկրորդը՝ խնդրում եմ որ դուք վերցնեք որպես ուղենիշ այն հայտարարությունները, որ եղել են խմբակցության ղեկավարի կողմից, խմբակցության քարտուղարի կողմից, Ազգային ժողովի նախագահի կողմից և ես չեմ ուզում մեկնաբանել մի բան, որը մեկնաբանված է բոլոր հնարավոր միջոցներով»,– նշեց նա:
Հարցին, թե փոխե՞լ է իր հեռախոսը կամ ջնջե՞լ եք պարունակությունը, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց ծիծաղով և հրաժարվեց պատասխանել այլ հարցերի:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի