Բերետավորները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանեսի եպիսկոպոսական տարբերանշանը
Սարդարապատի հուշահամալիր հասնելով՝ նախ մեր մեքենաները հանդիպեցին արգելանքի, բայց երբ որոշեցինք Հայրապետի հետ ոտքով առաջ գնալ, հանդիպեցինք ոստիկանական առաջին շարքին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«Մենք Սուրբ Գայանե վանքում Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ մասնակցեցինք սուրբ պատարագին, իսկ վերջում հանրապետական կարգ արվեց՝ նվիրված Հանրապետության տոնին։ Դրանից որոշ ժամանակ անց ուղևորվեցինք Սարդարապատ։ Սովորաբար Ամենայն Հայոց Հայրապետի այցը Սարդարապատի հուշահամալիր առավոտյան ժամերի է լինում, բայց քանի որ կար հաստատված ժամ, որ պետական այրերը պետք է գնային այդ ժամին, իմ իմանալով՝ ժամային փոփոխություն էր եղել։
Մենք Մայր Աթոռից շարժվել ենք ժամը 2-ի կողմերը։ Երբ հասանք Սարդարապատի հուշահամալիր, նախ մեքենաները հանդիպեցին արգելանքի, բայց մենք որոշեցինք իջնել և Հայրապետի հետ առաջ գնալ։ Այնտեղ նախ հանդիպեցինք ոստիկանական առաջին շարքին, դա հաղթահարելուց հետո ոստիկանները երկրորդ շարքը կազմեցին, բայց, կարծես, նրանք էլ չէին հասկանում՝ ինչ են անում կամ ինչի համար։ Բայց երբ դա էլ ճեղքեցինք ու գրեթե հասել էինք, մեր դիմաց դուրս եկան սև բերետավորները, որոնք ավելի կոշտ, կոպիտ էին ու քաշքշում էին մեզ»,- ասաց վարդապետ Զարգարյանը՝ հավելելով, որ կարմիր բերտավորները նաև պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պանակեն (Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշան), ինչպես նաև քաշքշել են իրենց։
Հարցին՝ թե ինչու այդպես եղավ, նա նշեց․
«Ըստ իս՝ կա երկու տարբերակ, թե ինչու այսպես եղավ։ Առաջինն այն, որ արագ զեկուցել են, և վերևից հրաման է եկել չթողնել առաջ գնալ, և երկրորդ՝ իրենք հրաման են ունեցել, գիտեին, որ վարչապետն է գալիս և պետք է ապահովեին այդ արարողակարգը։ Եվ բերետավորներն ու մյուսները չգիտեին՝ ինչ պետք է անել, հրամանը տրված է, պետք է կատարել։ Բայց երբ հանդիպեցին մեր համառությանը, մեկ րոպե խնդրեցին, որ կապ հաստատեն, որից հետո էլ բացվեց ճանապարհը»,- եզրափակեց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները