ՌԴ կառավարությունը խստացնում է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը․ Տաթևիկ Բեժանյան
Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից դեռևս 2018 թվականից մեկնարկած միգրացիոն քաղաքականության խստացման մասին օրինագիծը նոր փոփոխություններ ունի։ Այս մասին երեկ՝ ապրիլի 15-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը:
«Ռուսաստանի Դաշնությունը խստացնում է միգրացիոն քաղաքականությունը։ Գործընթացը մեկնարկել էր դեռ 2018 թվականից․ այդ ժամանակ ներկայացված փաթեթի մի մասն ուժի մեջ է մտել՝ պարտադիր բուժզննում, մատնահետքերի հանձնում և այլն։ Սակայն վերջերս «Կրոկուս սիթի հոլլում» տեղի ունեցած ողբերգությունից հետո ՌԴ-ում միգրացիոն քաղաքականության խստացումների մասին առաջարկությունների հերթական փաթեթն է ներկայացվել ՌԴ կառավարությանը։ Այժմ ՌԴ կառավարությունում քննարկվող փոփոխություններից է ՌԴ-ում գտնվելու ժամանակի կրճատումը։ ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ չունեցող երկրների քաղաքացիները, կարող են ՌԴ-ում տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա մեջ գտնվել գումարային 90 օր։ Նոր փոփոխություններով առաջարկվում է այդ ժամկետը փոխել և դարձնել 365 օրվա մեջ 90 օր»,- նշեց նա՝ հավելելով, որ որոշ խստացումներ հնարավոր է նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներ համար։
Փորձագետը նշեց նաև, որ 2022, 2023 թվականներին նկատելիորեն նվազել է Հայաստանից աշխատանքային միգրանտների թիվը դեպի Ռուսաստան։ Դրան նպաստել է ինչպես միգրացիոն քաղաքականության խստացումը, այնպես էլ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները