Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն, դա ռիսկային խնդիր է. Արթուր Խաչատրյան
Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Times պարբերականի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ Լոնդոնն ու Երևանը բանակցում են Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ։
«Եթե այդ ապօրինի միգրանտները տնտեսական, քաղաքական կամ այլ արժեքով Մեծ Բրիտանիայի համար օգտակարություն ներկայացնեին, այնտեղ կպահեին։ Բայց իրենք չեն կարողանում հետ ուղարկել, ուղարկելու են այլ երկրներ։ Հիմա այդ ապօրինի միգրանտների հոսքը որտեղից է ավելի շատ տեղի ունեցել. Աֆղանստան, Հնդկաստան, Պակիստան, արաբական, աֆրիկյան երկրներ։ Հիմա մեր ցածր ծնելիության, արտագաղթի պայմաններում, անհասկանալի իրավական հիմքի վրա անհասկանալի գործարքի արդյունքում Պակիստանից, Բանգլադեշից կամ այլ երկրից եկած 50 կամ 100 հազար մարդ գա, հասկանո՞ւմ եք, թե ինչ է լինելու Հայաստանի հետ մի քանի տարի հետո»,- նշեց պատգամավորը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները