Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո Ջուր չի լինի Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանին ԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Վերլուծական

Հայկական ակումբային ֆուտբոլը պետք է ռեանիմացիայի ենթարկել

Գյումրիում տեղի ունեցած սկանդալային ծեծկռտուկից եւ ՀՖՖ կարգապահական կոմիտեի այդ առնչությամբ կայացրած ոչ պակաս խայտառակ որոշումներից հետո «Ալաշկերտի» եւ հայկական ակումբային ֆուտբոլի համար հուսադրող լուրեր են ստացվում: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքէջը հայտնում է, որ այս տարվա դեկտեմբերից Հայաստանի չեմպիոնին հովանավորելու է հայտնի գործարար, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Հնարավոր է, «Ալաշկերտ» ՖԱ-ն անվանակոչվի «Ալաշկերտ-Տաշիր»:

Սա հայկական ֆուտբոլի համար կարևոր իրադարձությունն է։ Մեծ հաշվով, ֆուտբոլը Հայաստանում այսօր մեռնում է՝ խիստ ցածր կարգի թիմեր եւ խիստ ցածր կարգի առաջնություն, դատարկ տրիբունաներ, անհեռանկարային երիտասարդ սերունդ։ Երիտասարդական թիմերը խայտառակ արդյունքները ուղղակի ահազանգ են։ Հենց երեկ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը 5:0 հաշվով խայտառակ պարտություն կրեց Չեխիայի հավաքականից: Արդեն սովորական է դարձել, որ մեր տարբեր տարիքային հավաքականները պարտվում են խոշոր հաշիվներով:

Ֆուտբոլը Հայաստանում կտրվել է ժողովրդից՝ 5-6 թիմ իրենց համար, դատարկ մարզադաշտերում պարբերաբար խաղում են, որոնցից երեքըն այսպես, թե այնպես հայտնվելու են եվրոպական գավաթների խաղարկության նախնական որակավորման փուլում, երաշխավորված պարտություն են կրելու։

Կարծում ենք, որ այս ներդրումից անուղակի կշահի հայկական ակումբային ֆուտբոլը: Մյուս ակումբները եւս ավելի կձգվեն, կփորձեն մեծացնել ներդրումները եւ մրցակցությունը թույլ կտա առաջնությունն ավելի հետաքրքիր դարձնել:

Շատ կարեւոր է, որ այս ներդրմանը հետեւի ֆուտբոլային քաղաքականության, ֆուտբոլային մենեջմենթի փոփոխությունը։ Ֆուտբոլը աճող, զարգացող բիզնես է աշխարհում, Հայաստանը չպետք է բացառություն լինի։ Հայաստանը չի կարող բացառությունն լինել, հակառակ դեպքում ֆուտբոլը մեր երկրում ուղղակի կվերանա։ Բակային ֆուտբոլի մակարդակից չի աճի։

Իսկ ինչ վերաբերում է «Ալաշկերտին», ապա վերջապես ժամանակն է, որ հայաստանյան գոնե մեկ թիմ Հայաստանն արժանապատվորեն ներկայացնի եվրոպական գավաթների խաղարկություններում: Մնում է, որ գումարները ծախսվեն նպատակային եւ խելամտության սահմաններում: Վեցից յոթ գոնե միջին կարգի ֆուտբոլիստների ձեռք բերումը թույլ կտա, որ «Ալաշկերտը» փորձի հայտնվել Չեմպիոնների կամ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարերում:

Ինչպես արդեն շեշտեցինք, «Ալաշկերտի» վերելքը կստիպի առաջընթացի մասին մտածել մյուս ակումբներին, իսկ որ ամենակարեւորն է, ժամանակն է, որ մտածենք ֆուտբոլասերներին Հայաստանի առաջնության եւ գավաթի խաղարկության ժամանակ բերել մարզադաշտ: Համաձայնեք, որ առանց մարզասերների, դատարկ տրիբունաների առկայությամբ, ձգտում ավելի խաղ ցուցադրելու չի կարող լինել:

Մարզասերների ներկայությունը ոչ միայն ֆուտբոլիստներին կստիպի ավելի լավ խաղ ցուցադրել, այլ նաեւ բիզնես նշանակություն կունենա եւ վերջապես Հայաստանում թիմերը կունենան իրենց երկրպագուների բանակը, որոնք խաղերին կներկայանան սիրելի թիմի մարզաշապիկներով, շարֆերով:

Ամփոփելով ընդգծենք, որ անկախ ամեն ինչից, «Տաշիր Գրուպի» աջակցությունը «Ալաշկերտին» միայն ու միայն դրական նշանակություն է ունենալու, մնում է, որ այս օրինակը վարակիչ դառնա այլ մեծահարուստ հայերի համար, որոնք մեկական ակումբ հովանավորելով եւ հիմնելով հիմնովին կփոխեն հայկական ակումբային ֆուտբոլի ներկա տխուր իրավիճակը, երբ մի կերպ առաջնությանը մասնակցում է վեց թիմ:

Լինենք անկեղծ, նախկինում եւս եղել են դեպքեր, երբ այս կամ այն գործարարը փորձել է ներդրում անել այս կամ այն թիմում,բայց բախվելով տխուր իրականությանը, հիասթափվել են, նեղացել եւ հեռացել: Մնում է հուսալ, որ «Ալաշկերտի» հետ նույնը չի լինի եւ այս թիմի օրինակը, ընդհակառակը, վարակիչ կլինի մյուս թիմերի եւ այլ գործարարների համար: Հակառակ դեպքում Հայաստանի առաջնության ամենահետաքրքիր իրադարձությունները կլինեն ծեծկռտուկները եւ մարզիչների նկատմամբ հաշվեհարդարները, այնպես, ինչպես «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպման ժամանակ:

Հակոբ Ասատրյան