Bank of Georgia-ն հայտնել է 303,6 մլն դոլարով Ameriabank-ը գնելու նախնական համաձայնության մասին
Bank of Georgia Group PLC-ը կգնի Ameriabank-ը մոտ 303,6 մլն դոլարով: Այս մասին տեղեկացնում է Bank of Georgia Group PLC-ն։ «Այս ձեռքբերումը զգալիորեն կբարձրացնի խմբի ներկայությունը և աճի հնարավորությունները արագ աճող և գրավիչ շուկայում»,- նշված է հաղորդագրությունում: Բանկի 10% բաժնեմասը կշարունակի պատկանել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ)։
«Այս գործարքը նշանակալի շրջադարձ է Խմբի համար և նոր էջ մեր ռազմավարական զարգացման մեջ: Ameriabank-ի միջոցով մենք պատրաստվում ենք մուտք գործել Հայաստան՝ տարածաշրջանի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը: Ameriabank-ն ունի լավ փորձառու կառավարչական թիմ, և ուրախ ենք, որ նրանք կշարունակեն աշխատել գործարքի ավարտից հետո»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։


















































Հուլիսից «Արքա» քարտերը կսպասարկվեն նաև ՌԴ տարածքում
Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
Ճամբարակում կայացել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը (ֆոտոշարք)