Վեհափառի ուղերձը ուղերձ էր՝ Փաշինյանի խղճին՝ հեռանալ ու թույլ տալ արդյունավետ որոշումներ կայացնել. Տեր Արշակ Խաչատրյան
Իհարկե, ակնհայտ է, ինչպես մի շարք հարցերում, այնպես էլ Արցախի հարցում հանրության մի ստվար մասի, Մայր Աթոռի ու իշխանությունների միջև կա մոտեցումների տարբերություն։ Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
«Ինձ համար զարմանալի է այն ահռելի վիհը, որ կա իշխանությունների դիրքորոշման փոփոխությունների միջև, երբ մինչև 2020թ. «Արցախը Հայաստան էր, և վերջ», իսկ դրանից հետո՝ «Արցախը Ադրբեջան է, և վերջ»։ Դժվարանում եմ արժանահավատ համարել Արցախի հարցում իշխանությունների բերած փաստարկները, որովհետև իշխանությունն ազնիվ չէ։ Չկան ռացիոնալ բացատրություններ, որ մենք զգանք՝ իշխանության որդեգրած գիծն Արցախի հարցում արդարացված է»,- ասաց նա։
Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը նշեց, որ չի ցանկանում բնորոշումներ տալ՝ դավաճանական, ապիկար և այլն, բայց այս ձախողումները տեղի են ունեցել այս իշխանությունների օրոք, և միայն հոգեբանական բարդույթները բավարար են, որ իրենք չկարողանան Արցախի հարցի շուրջ բանակցել։
«Դրա համար մենք բազմիցս ասել ենք՝ հեռու մնացեք իշխանությունից, թողեք գան մարդիկ, ովքեր կաշկանդված չեն պարտության բեռի բարդույթով։ Վեհափառի ուղերձը ուղերձ էր՝ ուղղված Փաշինյանի խղճին՝ հեռանալ ու թույլ տալ արդյունավետ որոշումներ կայացնել։ Խոսքը պատերազմից հետո նրա հրաժարականի պահանջի մասին Կաթողիկոսի խոսքին է վերաբերում։ Հիմա ասում է՝ բա ո՞վ…
Դա մյուս հարցն է, բայց եղբա՛յր, ոչ դու։ Դու չես այն մարդը, ով պետք է որոշի երկրի հետագա ընթացքը։ Մարդը դժվար է ընդունում իր սխալը, բայց երկրի ղեկավարը պետք է կարողանա տարբերակվել։ Երբ դու ասում ես՝ պատրաստ եմ գնդակահարության պատի տակ կանգնել, դա միայն խոսք չպետք է լինի, այլ նաև պատրաստակամություն, առավել ևս, որ ոչ ոք չի պատրաստվում գնդակահարել։ Բայց պետք չէ թողնել, որ հարցը հասնի ինքնադատաստանի։ Վերջիվերջո, այստեղ չլինի պատիժը, կլինի այնտեղ՝ մահվանից հետո»,- ասել է նա։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր