Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ քրեական ոստիկանների բացահայտումը ԻՀՊԿ-ն հաստատել է Ալիռեզա Թանգսիրիի մահը Իրաքում ԱՄՆ դիվանագիտական ​​​​օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումների Եթե նրանք դա չանեն, նրանք երկիր չեն ունենա. Թրամփ Մոսկվան բրիտանացի լրտեսի է հայտնաբերել և արտաքսել Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ՝ լսելու նրանց հարցերն ու առաջարկները Անվտանգության նկատառումներով՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով Կուբան դեռ կարող է հույս դնել Ռուսաստանի աջակցության վրա Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ է զոհվել

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբՀայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ քրեական ոստիկանների բացահայտումըԻՀՊԿ-ն հաստատել է Ալիռեզա Թանգսիրիի մահըԻրաքում ԱՄՆ դիվանագիտական ​​​​օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումներիԵթե նրանք դա չանեն, նրանք երկիր չեն ունենա. ԹրամփՄոսկվան բրիտանացի լրտեսի է հայտնաբերել և արտաքսելԺաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ՝ լսելու նրանց հարցերն ու առաջարկներըԱնվտանգության նկատառումներով՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափովԿուբան դեռ կարող է հույս դնել Ռուսաստանի աջակցության վրաՄխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքինԻրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳԼիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ է զոհվելԱվագ երկուշաբթիՄարգահովիտ բնակավայրում գազ չի լինիՎիզայի դիմորդները նախապես տեղեկացվում են ԱՄՆ-ում իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ․ դեսպանությունՊենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington PostԹրամփն ակնարկել է Խարգ կղզին գրավելու մասինԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱՄԷ-ում գործի է դրվել հակաօդային պաշտպանությունըՀՀ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էԻրանական ուժերը «սպասում են» ԱՄՆ-ի ցամաքային ներխուժմանը․ Իրանի խորհրդարանի խոսնակՖրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետի հետՀրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ էԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրևԱստված մերժում է «արյունով թաթախված ձեռքեր» ունեցողների աղոթքները․ Հռոմի պապը՝ պատերազմ մղող առաջնորդներինՊետական աջակցությամբ՝ արտահանման նոր շուկաներՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿԱխթալայի ավտոտնակներից մեկում մեքենա է այրվել․ կա տուժածԻրանի ԱԳ նախարարը հայերեն գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ՀայաստանինԹեհրանը և Իրանի հյուսիսի մի շարք շրջաններ առանց էլեկտրականության են մնացել Քարաթափումներ հանրապետության ավտոճանապարհներինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համարՄեծ Բրիտանիայի ամենամեծ երկաթե գանձերը լույս են սփռում կելտական ​​թագուհու հուղարկավորության ծեսի վրա2025-ի ամենասիրված մանկական անունները ՀայաստանումՄեդվեդևը անխուսափելի է համարում իրանցիների վրեժը Խամենեիի սպանության համարՍերիալներից հայտնի թուրք դերասանուհին ձերբակալվել է թմրանյութերի գործովՎենսը կարող է դառնալ Իրանի շուրջ կարգավորման գործում առանցքային գործիչ. ԶԼՄԻրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The EconomistՏավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետFLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղովԻրանը հարվածել է Իսրայելի խոշոր ռազմական կենտրոնին․ թիրախում՝ Թել Ավիվը
Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին
Դա տեղի է ունենում միայն «ի պաշտպանություն կանանց և աղջիկների». ՄՕԿ-ը արգելել է տրանսգենդերների մասնակցությունըՍամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ
Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ջուրը՝ ռազմավարական ռեսուրս․ ի՞նչ ենք անում պահպանելու համար այնWizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել
Միրզոյանը և Բայրամովը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները
Մամուլ

Եթե Փաշինյանը վարչապետ չլինի, ՔՊ-ն 2 օրում կքանդվի. Մանրամասներ փակ նիստից

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի հերթական նիստը, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է այս ավանդույթը` կուսակցության առաջնորդն ամենշաբաթյա հանդիպումներ է ունենում կուսակիցների հետ, ընդ որում` ոչ միայն ղեկավար կազմի, այլ նաեւ շարքային ՔՊ-ականների, որոնք նախապես գրանցվում են, որ մասնակցեն այդ հանդիպումներին: Նիստերի ժամանակ քննարկվում են տարբեր հարցեր` Նիկոլ Փաշինյանն է խոսում կամ լսում է կուսակիցներին: Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են քննարկում տեսական հարցեր` որն է պետության սուվերենությունը, ինչ է կուսակցական անկախությունը, ինչու են անդամագրվել ՔՊ-ին եւ այլն:

Վերջին նիստում էլ են քննարկել կուսակցության գործունեությանն առնչվող գաղափարական բնույթի հարցեր։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդես են եկել զեկույցներով եւ պատասխանել կուսակցականների հարցերին: ՔՊ-ն պաշտոնական հաղորդագրությամբ ընդամենը մեկ նախադասություն է հաղորդել եւ վերջ: Իսկ իրականում Փաշինյանի գլխավորությամբ կուսակցական հերթական նիստն անցել է դրամատիկ մթնոլորտում եւ եղել է անցած հինգշաբթի կայացած «կոմունիստական երեկոյի» տրամաբանական շարունակությունը։

Հիշեցնենք․ անցած շաբաթ գրել էինք, որ Փաշինյանի՝ կուսակցականների հետ փակ հանդիպման ժամանակ ՔՊ-ականներն անգիր արած, դասագրքային ելույթներ են ունեցել անձի ազատության, անկախության մասին, ինչպես նաեւ հավատարմության երդումներ տվել Նիկոլ Փաշինյանին՝ ծեքծեքուն մտքեր հայտնել, թե ինչու են դարձել ՔՊ-ական, եւ ինչն է իրենց պահում այս կուսակցությունում։

Կուսակցության աղբյուրներից տեղեկացանք, որ երեկվա նիստը որոշակիորեն տարբերվել է նախորդից եւ այդքան էլ քծնանքով հագեցած չի եղել, անգամ հակառակը` որոշ ՔՊ-ականների արտահայտած մտքերը, ենթադրաբար, դուր չեն եկել վարչապետին։ Պատմում են, որ երդվյալ ՔՊ-ականներ Վահագն Ալեքսանյանի, Արման Եղոյանի եւ մի քանի այլ ճռճռան ու պաթոսախեղդ, շեֆին ու նրա գաղափարները քծնող ելույթների կողքին բավականին կառուցողական եւ իրականությունից չկտրված ելույթներ էլ են եղել: Մասնավորապես, ոմանք զարմացած են եղել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի համարձակությունից, ով, պարզվում է, ՔՊ-ի հնաբնակներից է՝ 2015-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, սակայն համարձակ մտքեր է հայտնել` չվախենալով կուսառաջնորդի զայրույթից։ Նախարարը նրբորեն քննադատել է ներկուսակցական բրգային համակարգը, սուպերլիդերությունը, ինչը, ի դեպ, ժամանակին քննադատում էր Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե Հայաստանի դժբախտությունների պատճառը հենց սուպերլիդերությունն է: Այն, որ բոլոր կուսակցություններում կան «սուպերլիդերներ», որոնք ոչ թե քննարկում են, այլ կայացնում են որոշումներ, իսկ մյուսներն ուղղակի ենթարկվում են այդ որոշումներին, եւ ոչ մի կուսակցությունում չկա դեմոկրատիա, խոսքի ազատություն, անհատի կարծիք: Ու պարծենում էր, որ «Քաղպայմանագրում» քաղաքացիական բարձր գիտակցությամբ մարդիկ են հավաքված, որոնք մերժում են սուպերլիդերությունը։

Իհարկե, ժամանակները փոխվեցին, Նիկոլ Փաշինյանն իր այս դավանանքն էլ մոռացավ, ինչպես շատերը 2018 թվականից հետո: Բայց մարդիկ, պարզվում է, չեն մոռացել եւ նախօրեի նիստին թեկուզ ակնարկներով, զգուշորեն, սակայն Փաշինյանին հասկացրել են, որ ՔՊ-ն այսօր հենց այդպիսին է դարձել։

Մեզ պատմեցին, որ նախարարն իր ելույթում ասել է, թե ինչ պետք է անել, ինչպես աշխատել, որ վաղը չբախվեն նման խնդրի, ինչը վտանգավոր է կուսակցության՝ քաղաքական թիմի համար, եւ եթե, դիցուք, վաղը` գործընթացների բերումով Նիկոլ Փաշինյանն այլեւս վարչապետ չլինի, ապա այնպես չստացվի, որ իրենց քաղաքական ուժը հաշված օրերի ընթացքում փլատակների վերածվի։ Հնչած հարցին, թե ինչ կլինի ՔՊ-ի հետ, եթե Փաշինյանը չլինի, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն արագ արձագանքել է. «ՔՊ-ն երկու օրում կքանդվի»։ Շատերը համաձայնել են այս տեսակետին, գուցե ոմանք էլ վախեցել են հակադրվել: Ներկաները նկատել են, որ թեեւ Մխիթար Հայրապետյանը Փաշինյանի օգտին էր ռեպլիկ անում, սակայն միանշանակ չէ, որ այն դուր եկավ Փաշինյանին: Իսկ վարչապետը բազմանշանակ հայացքով լուռ հետեւել է քննարկումներին ու չի արձագանքել։

Մյուս զեկուցողը` Արման Եղոյանը, նախընտրել է շառից-փորձանքից հեռու մնալ եւ հրաժարվել է ասել, թե ինչ կլինի ՔՊ-ի հետ, եթե չլինի Փաշինյանը։ Մոտավորապես ասել է, թե տեսական վերլուծությունների կողմնակից չէ, ուստի ձեռնպահ կմնա այդ վարկածի վերլուծությունից։

ՔՊ մեր աղբյուրները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը նման քննարկումներով փորձում է ոչ միայն պատգամավորների՝ իր նկատմամբ հավատարմությունը ստուգել, այլեւ տեսակետների բախման եւ քննարկումների միջոցով ջրի երես հանել ներկուսակցական խնդիրները, որ համապատասխան «օրգհետեւություններ» անի, այն է՝ զտի համարձակներին ու ըմբոստներին եւ ՔՊ-ն դարձնի ավելի քան միասնական եւ իր սուպերլիդերությանը ենթակա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում