Ադրբեջանական կողմը խնդիր է դրել հրապարակավ արտահայտվել ռևանշը բացառելու մասին
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են ռևանշի, ավելի ստույգ՝ ռևանշը մեր բառապաշարից հանելու կարևորության մասին։ Օրինակ՝ քպականներից մեկը նշել էր, թե «խաղաղության պայմանագիրը հենց նրա մասին է, որ ինչ-որ ռևանշներ չեն լինելու, եթե պետք է ռևանշ լինի, ապա էլ ինչ խաղաղության պայմանագիր»: Նրա խոսքով, եթե Հայաստանը հայտարարեց, որ ինքը ռևանշի է պատրաստվում, ապա դա ՀՀ չլինելու ուղիղ ճանապարհ է։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը պատահական չէ, քանի որ այդ թեզը Հայաստանի և Ադրբեջանի միջև «հարաբերությունների կարգավորման» առանցքային պայմաններից մեկն է։ Ինչպես հայտնում է թերթի դիվանագիտական աղբյուրը, ադրբեջանական կողմը խնդիր է դրել հրապարակավ արտահայտվել ռևանշը բացառելու մասին, ավելին՝ պետական մակարդակով հնարավոր բոլոր միջոցներն ու քայլերը կիրառել ՀՀ-ում «ռևանշիստական ուժերին» և նման գաղափարներ գեներացնողներին «սաստելու» նպատակով։
Ըստ նույն աղբյուրի, իշխանությունները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն «հատուկ անձանց ու կոնկրետ կազմակերպությունների», և այս ամենի մասին բաց տեքստով ու հրապարակավ պետք է հայտարարվի «ամենաբարձր մակարդակով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվահամարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի