«Կոյուղաջրերի թագուհի, դուք հետո կխոսեք». Ավագանու անդամները ջուր շփեցին իրար վրա. ծեծկռտուք սկսվեց
Անկեղծ ասած, բեմին մոտենալուց առաջ մտածում էի՝ ո՞ր Մանուկին եմ պատասխանում կամ ասելիք ունեմ՝ «Արմատի» Մանուկին, ՀԱԿ-ի, «Առաքելության», ԲՀԿ-ի Մանուկին, թե «Մայր Հայաստանի» Մանուկին, չթվարկեմ, շատ են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» խմբակցության ղեմավար Մանուկ Սուքիասյանին, որը նախկինում եղել է տարբեր քաղաքական ուժերի կազմում:
«Թե՞ «Հանրապետություն» եւ ՔՊ կուսակցությունների դռների դիմաց հացի փոխարեն պշտոնի հերթ կանգնած քաղաքական մուրացկանի կերպարով Մանուկին: Ո՞րն մեկին ասեմ ասելիքս՝ չգիտեմ: Այս բոլոր Մանուկներին, բոլորիդ յուրաքանչյուրին ասում եմ՝ «Մայր Հայաստանի» թամադային ուզում եմ զուտ հիշեցնել, որ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական ուղին ավելի երկար է, քան ձեր թիմի քաղաքական հայրերի բոլորի կենսագրությունը միասին վերցրած: Այս ամբիոնը թուլության եւ անկարողության արցունքներով ողողելու փոխարեն համարձակություն ունեցեք կանգնել ՀՀ քաղաքացու դիմաց եւ պատասխ տան՝ ինչո՞ւ էր ձեր քաղաքական թիմը Հանրապետության հրապարակում փորձում վիժեցնել Հայաստանի անկախությունը, ինչու էին ձեր քաղաքական հայրերը ռուսական ռուբլիով սնվող եւ ինքնաթագադրումով զբաղվող հյուսիսային զեթ արբանյակներ որպես խաղում»,-ասաց Անի Խաչատրյնը, սակայն կեսից շփոթվեց:
«Անգիր անեիր, նոր գայիր»,- տեղից արձագանքեց ավագանու անդամներից մեկը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց. «Ձեր սուր ելույթի ժամանակ ոչ մեկը դահլիճից չէր խոսում»:
Անի Խաչատրյանը շարունակեց. «Ինչո՞ւ էին ձեր տերերը սեփական ժողովրդից նեղացա, «աբիժնիկ» վիճակում ռուսական ալիքներում Հայաստանի անկախությունը վաճառում»:
Տեղից «Մայր Հայաստանից» Աննա Աղեկյանը բացականչեց. «Որովհետեւ քո տերերը թույլ էին տվել, որպեսզի Վազգեն Սարգսյանի արձանի վրա թուրքերը միզեն: Չափդ ճանաչիր»:
Անի Խաչատրյանը պատասխանեց. «Կոյուղաջրերի թագուհի, դուք հետո կխոսեք: Հորդորում եմ տղամարդկություն ունենալ եւ պատվով կրել Երեւանի ավագանու անդամի մանդատը»:
Դահլիճից տարբեր բացականչություններ էին հնչում:
Աբվինյանը հանձնարարեց անջատել բոլոր միկրոֆոնները:
Երբ Անի Խաչատրյանը ամբիանից իջան եւ գնում էր իր տեղը, ինչ-որ մեկը տեղից բաժակով ջուր շփեց նրա վրա: Անի Խաչատրյանը վերցրեց սեղանին մեկ այլ ջրի բաժակ եւ շփեց ավագանու այդ անդամի վրա:
Ավագանու նիստում ծեծկռտուք սկսվեց: Ավինյանի հանձնարարությամբ անջատեցին ուղիղ եթերը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...