2,5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարները Երևան կարող են մտնել երեկոյան 21։00-ից մինչև առավոտյան 07։00-ը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում Երևանի փոքր կենտրոնում բեռնատարների մուտքի վերաբերյալ սահմանափակումները։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա շեշտեց, որ այս ծրագիրը Երևանի կենտրոնի բեռնաթափման համընդհանուր ծրագրի կարևոր մասերից է։
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը մանրամասնեց, որ 2,5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարները Երևան կարող են մտնել երեկոյան 21։00-ից մինչև առավոտյան 07։00-ը։
«Երթևեկությունը կարգելվի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց։
«Ֆորդ տրանզիտ», կամ «Գազել» և նմանատիպ մակնիշի մեքենաներն ընկնում են այդ սահմանափակումների տակ»,- նշեց նա։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյան...
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի. Թրամփ
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը
Թրամփը հերթական անգամ թիրախավորել է Մակրոնին՝ հեգնանքով խոսելով նրա անձնական կյանքի մասին