Գունային վառ երանգներ, երաժշտական տարաբնույթ լուծումներ և հոգեբանների գրագետ մոտեցումներ․Կարճ ասած «Անին ու Դանին» (տեսանյութ)
Երեխաների վախերն ու խնդիրները հաղթահարելու տարբերակ է առաջարկում «Անին և Դանին» ուսուցողական և անիմացիոն ֆիլմաշարը։ Ֆիլմաշարը ստեղծվել է գունային վառ երանգներով, երաժշտական տարաբնույթ լուծումներով, հոգեբանների գրագետ մոտեցումներով։ Կարճ ասած՝ մեծ թիմի համախմբված աշխատանքով։
Ֆիլմում առաջարկվող մեթոդները երեխաներին կօգնեն, որ նրանք դառնան ավելի պատասխանատու, համարձակ, գիտակից ու տիրող մարդիկ։
Ձեր երեխան կընկերանա ֆիլմի գլխավոր հերոսների հետ։
Իսկ ֆիլմի հերոսներ Անիին ու Դանիին տրված են այնպիսի հատկանիշներ, որոնք կարող են օրինակ ծառայել ձեր երեխաների համար։
«Անին ու Դանին» ֆիլմի օգնությամբ Ձեր երեխայի արժեհամակարգը կդառնա ավելի լավը։ Իսկ ֆիլմաշարում ներկայացվող լուծումները հոգեբանորեն փորձված և արդարացված են։
Անին ու Դանին ԽՈՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ բառի ոչ միայն լեզվական, այլ նաև լեզվամտածողության իմաստով։
Անիմացիոն ֆիլմի մտահղացման հեղինակը Արթուր Մուրադյանն է, ում հետո միացել են ընկերները՝ Պարույր Գևորգյանն ու Արսեն Դրամբյանը։
Ֆիլմում մեծ ներդրում են ունեցել փորձառու մանկական հոգեբաններ Կարինե Խաչատուրյանը և Անի Հարությունյանը։
Բեմադրող ռեժիսորը Արթուր Միքայելյանն է, ում պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում սա 4-րդ մեծ նախագիծն է։
Ֆիլմի կոմպոզիտորը Սարգիս Ադամյանն է, ով ներկայացրել է բազմազան երաժշտական ու ձայնային լուծումներ։
Ավելին կարող եք տեսնել ֆեյսբուքյան էջում


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...