Արդեն 24 ժամ է՝ «Հրապարակի» կայքը չի աշխատում. հարձակման երկիրը գիտենք՝ ԱՄՆ. Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն 24 ժամ է՝ «Հրապարակի» կայքը չի աշխատում։ Երեկ ողջ օրը փորձել ենք խնդիրը կարգավորել։ Անգամ սերվեր ենք փոխել։ Գիշերը մեկ ժամով կարգավորվել է, իսկ առավոտյան նոր թափով է շարունակվել հարձակումը՝ շատ ավելի մեծաթիվ, քան երեկ էր։ Մենք հարձակման երկիրը գիտենք՝ ԱՄՆ։ Բայց ես առաջարկում եմ այս ակտը կազմակերպող հերոսներն ինքնաբացահայտվել։ Ինչպես են տեռորիստական ակտերից հետո տեռորն իրականացրած կազմակերպություններն իրենց վրա վերցնում տեռորի պատասխանատվությունը եւ պահանջներ առաջ քաշում՝ ուղղված զոհին։ Դա ճիշտ կլինի նաեւ այն առումով, որ եթե չեք բացահայտվում, եւ մենք չենք հասկանում, թե ինչ եք մեզնից ուզում, ապա անգամ մեծ ցանկության դեպքում այդ պահանջները չենք կարող գուշակել-կատարել․․․ Մեծ հաշվով, իհարկե, հասկանալի է, թե որտեղից են «աճում» սրա ոտքերը, բայց ավելի կոնկրետացրեք, որ իմանանք՝ ժողովրդավարության մասին զօրուգիշեր խոսողները մեզնից ի՞նչ են ուզում․․․»։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյան...
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Թրամփը հերթական անգամ թիրախավորել է Մակրոնին՝ հեգնանքով խոսելով նրա անձնական կյանքի մասին
Ավելի քան 4 մլրդ դրամի հատկացում մարզերում մանկապարտեզների նորոգմանը և նախակրթարանների ստեղծմանը
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը