Ապրիլի 1-ից կլինե՞ն դեպի Մոսկվա ուղիղ չվերթեր
Սոցիալական տարբեր հարթակներում այս օրերին ամենատարբեր աղբյուրներ տեղեկացնում էին, թե ապրիլի 1-ից ՌԴ-ն դադարեցնում է դեպի Հայաստան ուղիղ չվերթերը: Ի դեպ, չվերթեր ամրագրելու բոլոր կայքէջերում ևս ապրիլի 1-ից սկսած՝ որոնումները չեն տալիս համապատասխան արդյունքներ. որոնումները ցույց տվեցին, որ հայկական ոչ մի ավիաընկերություն ապրիլի 1-ից հետո դեպի Մոսկվա պլանավորած թռիչք չունի։
168.am-ի հետ զրույցում, սակայն, Քաղավիացիայի վարչությունից հերքեցին տարածվող տեղեկությունները՝ պարզաբանելով. «Ավիաընկերությունները հայտեր են տալիս. ապրիլից սկսվում է գարնանային շրջանը: Այդ ընթացքում նրանք նորից հայտ են տալու՝ շարունակելու թռիչքները»:
Դեպի Մոսկվա ուղիղ չվերթեր իրականացնող «Fly Arna» ավիաընկերությունից ևս չհաստատեցին չվերթերը դադարեցնելու մասին տեղեկությունը: Ավիաընկերության մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը, անդրադառնալով որոնողական համակարգերում ապրիլի 1-ից այդ ուղղությամբ առաջարկվող տարբերակների բացակայությանը, նկատեց.
«Զուտ ժամանակի հարց է, որովհետև շատ ավիաընկերություններ իրենց համակարգերն ավելի ուշ են թարմացնում: Առաջիկա շաբաթների ընթացքում, թարմացումների ավարտին արդեն կկարողանաք տեսնել թռիչքները:
Միջազգային որոնողական համակարգերն էլ հիմնվում են մեր առաջարկած գրաֆիկների վրա. եթե մենք, ենթադրաբար, չունենք ապրիլից սկսած մեր թռիչքների գրաֆիկը, հետևաբար, իրենք էլ չունեն և չեն կարող առաջարկել»:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը
Ավելի քան 4 մլրդ դրամի հատկացում մարզերում մանկապարտեզների նորոգմանը և նախակրթարանների ստեղծմանը
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշին...
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի