Հրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ՝ ամփոփելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ իրականացված բարձր մակարդակի հեռախոսազրույցների շարքը։ Ելիսեյան պալատի ղեկավարը հայտնել է, որ առանձնազրույցներ է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ բարձր գնահատելով հրադադար հաստատելու նրանց որոշումը և այն անվանելով «հնարավոր լավագույն քայլը»։
Մակրոնն ընդգծել է, որ հրադադարի լիարժեք պահպանումը բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում, անկյունաքարային նշանակություն ունի գործընթացի վստահելիության և տևականության համար։ Ըստ նրա՝ այս դադարը պետք է ճանապարհ հարթի դեպի համապարփակ բանակցություններ, որոնք ի վիճակի կլինեն երաշխավորել տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունը։
«Խոսել եմ և՛ Մասուդ Փեզեշքիանի, և՛ Դոնալդ Թրամփի հետ։ Երկուսին էլ ասել եմ, որ հրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր։ Հույս հայտնեցի, որ հրադադարը լիովին կհարգի հակամարտող կողմերից յուրաքանչյուրը՝ բախման բոլոր ոլորտներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սա անհրաժեշտ պայման է, որպեսզի հրադադարը լինի հավաստի և երկարատև»,- գրել է Մակրոնը իր X-ի էջում։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ