Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անել Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Սփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվում ՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքով Երևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքները Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասին Քննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցը Էրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը 45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ Հրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվի Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտին

Հայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղումԻրանի պատվիրակությունն ապրիլի 9-ին կմեկնի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համարԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական հարցերով ընդունելության վերաբերյալ հայտարարություն է տարածել«TUMO»-ն Ուրուգվայում բացում է իր առաջին ուսումնառության կենտրոնըԱբովյան համայնքում ապօրինի օտարվել են առանձնապես խոշոր չափերի հողատարածքներՖրանսիայի դերն այս փուլում կարևորագույն նշանակություն ունի․ Փեզեշքիանը՝ ՄակրոնինԳիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ ՍուրենյանՀիշեք Գրենլանդիան՝ այդ մեծ, վատ կառավարվող, սառույցով պատված կտորըՍպասվում է քամու ուժգնացում, լեռնային գոտիներում՝ բուքՀին խրամուղիների փլուզման վտանգ կաՄԻՊ Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե ՍարգսյանինՀայաստանի «Խաղաղության խաչմերուկը». ենթակառուցվածքները որպես խաղաղության հիմքԷստոնիայի ԱԳ նախարարը ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով կլինի ՀայաստանումԼիբանանը չի ներառվել Իրանի հետ համաձայնագրումԻրանին հասցվող հարվածները կվերսկսվեն, եթե համաձայնագրի պայմանները խախտվեն․ ԹրամփԻսրայելի զանգվածային հարվածներից հետո Լիբանանում տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կանԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին Իսլամաբադում ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանն անկարող է հրթիռներ արտադրելԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի պայմանները «հստակ և միանշանակ» են. Աբբաս ԱրաղչիԵս լավատես եմ, որ իրանցիները խելամիտ կլինենՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են«Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի մոտակայքում մեքենաներ են բախվելԲԴԽ նախագահը հանդիպել է շվեդ պատգամավորների հետՄիրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմՀենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է հրապարակել Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբՂազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի ՀայաստանԼոնդոնցիները կարողացան հաղթանակ կորզել ավելացված ժամանակումՆազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք զբաղվեն այն գործով, որը կարևոր են համարումԷլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչԿյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն
Հայաստան

Քերոբյանը չգիտի, թե ՀՀ-ից արտահանման որ մասն է գնում ՌԴ

168.am-ը գրում է․ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ինքն էլ չգիտի, թե մեր արտահանման քանի տոկոսն է գնում Ռուսաստան։ Լրագրողի այն հարցից, որ Հայաստանի արտահանման 80 տոկոսը բաժին է ընկնում ռուսական շուկային, և այդ պայմաններում արդյո՞ք անհանգստացնող չեն Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումները, նա վրդովվում է։

«Էս ի՞նչ սխալ թվեր եք ասում։ Մեր արտահանման մոտ 40 տոկոսն է գնում դեպի Ռուսաստան»,- լրագրողին իբր թե ուղղում է էկոնոմիկայի նախարարը։

Իսկ իրականում ոչ թե ուղղում է, այլ ինքն էլ սխալ թիվ է հնչեցում։ Եթե լրագրողի պարագայում չիմանալն ինչ-որ տեղ դեռ կարելի է հասկանալ, տարօրինակ է, որ էկոնոմիկայի նախարարն ինքն էլ չգիտի, թե մեր արտահանման ո՞ր մասն է գնում այն երկիր, որի հետ ունեցած հարաբերություններով այսօր մեծապես պայմանավորված են մեր տնտեսության մեջ արձանագրվող բարձր աճերը։

Իրականում ռուսական շուկայի բաժինը մեր արտահանման մեջ գերակշռում է մյուս բոլոր երկրներին։ Այն կազմում է արտահանման ոչ թե մոտ 40 տոկոսը, ինչպես ասում է էկոնոմիկայի նախարարը, այլ անցնում է 50 տոկոսից։

Այս տարվա 8 ամսում հասել է 51,7 տոկոսի։

Այսինքն՝ Հայաստանից միայն Ռուսաստան ավելի շատ արտահանում է իրականացվել, քան մյուս բոլոր երկրներ միասին վերցրած։

Իհարկե, վերջին ամիսներին վերարտահանումների սահմանափակումների հետևանքով ռուսական շուկայի մատակարարումների աճի տեմպը դանդաղել է. օգոստոսին արտահանումը կազմեց 281 մլն դոլար, այն դեպքում, երբ հուլիսին կազմել էր 347 միլիոն, իսկ հունիսին՝ նույնիսկ 358 միլիոն։ Սրանով հանդերձ, ռուսական շուկայի մատակարարումները շարունակում են բարձր լինել։

Վերջին տվյալներով, այն նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 2,1 անգամով։

Այս տարի Հայաստանից արտահանվել է ընդհանուր առմամբ շուրջ 4 մլրդ 459 մլն դոլարի ապրանք, որից 2 մլրդ 304 միլիոնը բաժին է ընկնում ռուսական շուկային։ Այն մոտենում է ընդհանուր արտահանման 52 տոկոսին։

Սա նշանակում է, որ Հայաստանի արտահանումը խիստ կենտրոնացված է և ուղղակիորեն կախված ռուսական շուկայից։ Դա լուրջ վտանգներ է պարունակում՝ ինչպես արտաքին առևտրի ու արտահանման, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսության ու տնտեսական զարգացումների համար։

Նման առևտրային հարաբերություններ ունենալը խիստ ռիսկային է ցանկացած երկրի պարագայում։

Եթե այնպես ստացվի, որ խնդիրներ առաջանան հայկական արտահանման համար ռուսական շուկայում, արտահանման այսօրվա աճերը միանգամից կփլվեն։

Այստեղից են գալիս այն մտահոգություններ, որոնք կապված են Ռուսաստան-Հայաստան քաղաքական հարաբերությունների վերջին սրացումների հետ։ Եթե դրանք տեղափոխվեն տնտեսական հարթություն, հետևանքները երկար սպասեցնել չեն տա։

Ի տարբերություն Ռուսաստանի, բազմաթիվ այլ, այդ թվում՝ նաև Եվրամիության երկրների հետ, Հայաստանի արտահանման կշիռը նվազել է, երբեմն՝ շատ էական։

Եվրամիության բոլոր երկրներին միասին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման ընդամենը 11,6 տոկոսը։ Այս տարի ևս այն շարունակել է կրճատվել։ Անցած տարի դեռ 18,5 տոկոս էր։ Նախկինում հասնում էր ընդհուպ 30-35 տոկոսի։

Մինչ Ռուսաստան արտահանումը Հայաստանից ավելի քան կրկնակի աճել է, Եվրամիության երկրներ, նույնիսկ անվանական արտահայտությամբ նվազել է։

Անցած տարվա ութ ամսում կազմել էր շուրջ 545 մլն դոլար, այս տարի կազմել է 516 միլիոն։

Միայն Ռուսաստան 4,5 անգամ ավելի շատ ապրանք է մատակարարվել Հայաստանից, քան Եվրամիության բոլոր երկրներ միասին վերցրած։

Տնտեսական առումով, ահա թե ինչպիսի նշանակություն ունեն Եվրամիությունն ու Ռուսաստանը Հայաստանի համար։ Իհարկե, ռուսական արտահանումների մեջ բավական մեծ են նաև վերարտահանումները, բայց նույնիսկ դրանք ընդհանրապես հանելու պարագայում, ռուսական շուկայի նշանակությունը շատ չի փոխվի Հայաստանից ապրանքների արտահանման գործում։

Եվրամիությունից դուրս գտնվող երկրներ Հայաստանից արտահանումն այս տարի ավելացել է, բայց էլի ավելի քիչ է եղել, քան միայն Ռուսաստան իրականացված մատակարարումները։ Տարբերությունը հասնում է 800 մլն դոլարի։

Միայն Ռուսաստան արտահանումը կազմել է 2,3 մլրդ դոլար, ԵՄ-ից դուրս այլ երկրներ՝ գրեթե 1,5 միլիարդ։ Ընդ որում, սրանից շուրջ 600 միլիոնը գնացել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նախորդ տարվա համեմատ՝ ԱՄԷ մատակարարումները 2,6 անգամով ավելացել են։ Անցած տարվա այս ժամանակահատվածում կազմել էին 229 մլն դոլար։

Թվում է, թե Հայաստանի տնտեսությունը նոր և լավ շուկա է գտել իր համար ԱՄԷ-ում։ Բայց դա էլ կապված է ռուսական շուկայի հետ. այս դեպքում էլ Հայաստանով վերարտահանումներն այլ ուղղությամբ են գնում՝ Ռուսաստանից ԱՄԷ։

Արձանագրվող բարձր տնտեսական աճերի պայմաններում, որքան էլ տարօրինակ է հնչում, Հայաստանի տնտեսությունը կորցրել է ոչ միայն Եվրամիության, այլև ամերիկյան շուկան։

ԱՄՆ բաժինը Հայաստանի արտահանման մեջ նույնիսկ 1 տոկոսի չի հասնում։

Վերջին տվյալներով՝ կազմել է 0,7 տոկոս, նախորդ տարի գոնե 1,8 տոկոս էր։

Այս տարի Միացյալ Նահանգներ Հայաստանից արտահանվել է ընդամենը 31 մլն դոլարի ապրանք՝ 21 միլիոնով ավելի քիչ, քան անցած տարի։

Պարզվում է, Հայաստանի տնտեսությունը մեծ տեմպերով աճում է, բայց ինչպես Եվրամիության, այնպես էլ Միացյալ Նահանգների շուկաներում մեր արտահանումը կրճատվում է։

Սա տնտեսության զարգացման ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում։

Այդքան խոսում են Հայաստանի համար Իրանի ռազմավարական ու տնտեսական նշանակության մասին, բայց Իրանի հետ էլ ունենք արտահանման վատացում։

Աճերը, որոնք կան արտահանման ոլորտում, առավելապես ռուսական շուկայի հետ են կապված։ Դրանով պայմանավորված՝ կտրուկ ավելացել է արտաքին առևտրի, մասնավորապես՝ արտահանման կենտրոնացումը՝ մեծացնելով այդ ոլորտից ածանցվող հնարավոր ռիսկերը։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, թվում է, թե սա էկոնոմիկայի նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում պիտի լիներ։ Բայց, ինչպես տեսնում ենք, էկոնոմիկայի նախարարը նույնիսկ չգիտի, թե ռուսական շուկան ինչ տեսակարար կշիռ ունի Հայաստանից արտահանումների մեջ։ Էլ ուր մնաց, թե մտածի դրանից բխող հնարավոր ռիսկերը մեղմելու մասին։