Արթուր Բաղդասարյանի գործարանը չի վճարում գյուղացիներից նախորդ տարի մթերած խաղողի գումարները
«Հետք»-ը գրում է. Աբրահամ Գենջոյանը դեռ նախորդ տարվա հանձնած խաղողի գումարը չի ստացել: Հույս էլ չունի որ կստանա, թեև պայմանագրով նախատեսված էր, որ մայիսին պետք է գործարանը վճարեր: 120 դրամով 7,5 տոննա խաղողը հանձնել է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասի» գործարանին:
«Ամեն անգամ մեզ խաբել են՝ էսօր կտանք, էգուց կտանք: Հավաքվեցինք, գնացինք գործարան, դժգոհեցինք, ոստիկաններ եկան, մեզ համոզեցին, թե գնացեք, սեպտեմբերի վերջ կեսը կվճարեն, մնացածն էլ հոկտեմբերի սկզբին: Թողեցինք, եկանք տուն, բայց գումարները չենք ստացել»,-ասում է Ա. Գենջոյանը:
Աբրահամ Գենջոյանը 8000 քմ խաղողի այգի ունի Արմավիրի մարզի Խանջյան գյուղում, որից 3000 քմ այս տարի անտերության է մատնել: Չի ոռոգել, որևէ ծախս չի արել, որ գոնե ոռոգման ջրի գումար չվճարի: Ասում է՝ խաղողի մշակությունը վնասով են իրականացնում: Մեծ դժվարությամբ են խաղողի մթերման պայմանագրեր կնքում, իսկ ում հետ էլ հաջողվում է պայմանագիր կնքել՝ գումարները տարիներով չեն վճարում:
Այս տարի ևս ստիպված «Հայասի» գործարանին է հաձնել խաղողի բերքը, քանի որ այլ գործարանների հետ պայմանագիր կնքել չի հաջողվում:
Աբրահամ Գենջոյանը պատմեց, որ նախկինում գործարանները միայն գյուղացիների հետ էին գործ ունենում: Վերջին տարիներին հայտնվել են «միջնորդներ», ովքեր կապեր ունեն գործարաններում: Կնքում ենք 50-60 տոննայի պայմանագրեր, գյուղացիներից խաղողը գնում են 80 դրամով ու գործարանին հանձնում՝ 120 դրամով: Այն գյուղացիները, ովքեր պայմանագրեր չունեն, ստիպված համաձայնում են այդ պայմանին՝ վնաս կրելով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի