Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ճիշտ պահին ես կերկարաձգեմ պայմանագիրս ու դեռ երկար կմնամ այստեղ ՇՄ նախարարը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են COP17-ի կազմակերպչական և օրակարգային հարցերին Տաքսու վարորդների բարձրացված բոլոր խնդիրներին լուծումներ են տրվել․ ՄՍՇՊՀ Ի՞նչն է ամենաշատն անհանգստացնում Ռեալին Բավարիայի հետ խաղից առաջ Այստեղ մարզվող երեխաների համար դուք և ձեր անցած ուղին ոգեշնչման աղբյուր են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն Սա ճակատամարտ է, որի մասին երազում է յուրաքանչյուրը Տոտենհեմն արգելել է Քանյե Ուեսթին համերգ տալ իր մարզադաշտում․ Daily Mail Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ճիշտ պահին ես կերկարաձգեմ պայմանագիրս ու դեռ երկար կմնամ այստեղՇՄ նախարարը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են COP17-ի կազմակերպչական և օրակարգային հարցերինՏաքսու վարորդների բարձրացված բոլոր խնդիրներին լուծումներ են տրվել․ ՄՍՇՊՀԻ՞նչն է ամենաշատն անհանգստացնում Ռեալին Բավարիայի հետ խաղից առաջԱյստեղ մարզվող երեխաների համար դուք և ձեր անցած ուղին ոգեշնչման աղբյուր են«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունՍա ճակատամարտ է, որի մասին երազում է յուրաքանչյուրըՏոտենհեմն արգելել է Քանյե Ուեսթին համերգ տալ իր մարզադաշտում․ Daily MailԿյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո ԳոլդշմիդըԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամԸնտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեցԻրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարիԵրևանի 9 դպրոցներում գործում են խոսակցական անգլերենի ակումբներՈ՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծիԱլեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԵրևանում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառման երևանյան փուլըԲուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան՝ հիմնվելով ծանրաբեռնվածության և որակի վրաԿիևը Մոսկվային է փոխանցել էներգետիկ հրադադարի առաջարկԿրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համարՏարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու աՔննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքներըNASA-ի կայքում հեռարձակվող կադրում անսպասելիորեն հայտնվել է Nutella-նՍտամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ երեք մարդ է զոհվել հրաձգության հետեւանքովՀյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են ներխուժում, որոշ շրջաններում կանխատեսվում է ձյունՊակիստանը և Եգիպտոսը կոչ են արել թուլացնել լարվածությունը տարածաշրջանումԹուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. ԶելենսկիԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՑԱՀԱԼ-ը հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրինԱշխարհը երբեք չի ապրել այս մասշտաբի էներգամատակարարման խափանում. Միջազգային էներգետիկ գործակալության տնօրենՌուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդՍինգապուրը մոտ 780 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության փաթեթ կտրամադրի Քննիչի օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող քաղաքացու վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Ռոսատոմ»-ի եւս 175 աշխատակից անցել է իրանական սահմանն ու Երեւանից մեկնել ՄոսկվաԻրանը պատրաստ է դադարեցնել պատերազմը, բայց պահանջում է չհարձակվելու երաշխիքներԻրանը 10 կետանոց ծրագիր է առաջարկել, Թրամփն այն անվանել է ոչ բավականաչափ լավըՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԱԱՏՄ թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2026-ի առաջին եռամսյակում ստացվել է 2207 զանգԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով կքննվի 4 նախագիծ. մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքինՈստիկանության գվարդիայի շրջիկ կարգախմբերի աշխատանքը դրական արդյունքներ է տալիս. ՆԳՆՎաղ տարիքից արժեքների վրա հիմնված դաստիարակության ձևավորումը կարևոր է Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի. նախագահի շնորհավորական ուղերձըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 6-ից 7-ըԱվելի քան հիսուն տարի նա իր կյանքն ու գործունեությունը նվիրել է այս մարզաձևինԵրևան-Աբովյան ճանապարհին ավտոմեքենան բախվել է գովազդի սյանը․ կան տուժածներՔաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակվում ենԾանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էԱյսօր Մայրության եւ գեղեցկության տոնն էՌԴ-ն Իրանին է տրամադրել իսրայելական էներգետիկ թիրախների ցանկը. The Jerusalem Post
Մամուլ

ՔՊ-ական պատգամավորն իր ամուսնուն օգնական ձեւակերպելուց հետո նաեւ Գյումրիում է աշխատանքի տեղավորել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը աշխատանք չունեցող ամուսնուն իրեն օգնական է նշանակել, եւ վերջինս ԱԺ-ից աշխատավարձ է ստանում, ինչից հետո ՔՊ-ականը պարզաբանեց, թե ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է: Շատ բարի: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով պատգամավորի ամուսնու՝ Ալբերտ Մարտիրոսյանի հայտարարագիրը, նկատեց, որ վերջինս 2022թ.-ին 1մլն 729 հազար դրամով Գյումրու համայնքապետարանից հողատարածք է գնել, ընդ որում՝ առձեռն:

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս պատգամավորի ամուսինը, առանց վճարվելու աշխատելով ԱԺ-ում (հայտարարագրում էլ նշված է, որ ամուսինը գործազուրկ է եղել մինչեւ կնոջ օգնական նշանակվելը), միաժամանակ Գյումրիում արտոնյալ աճուրդով տարածք է գնել: Հասկանալի է, որ Էմմա Պալյանն է, որ օգտագործելով իր պատգամավորական կապերը, կարողացել է աճուրդի հաղթանակն ապահովել, ինչպես ավանդաբար:

Էմման, իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Ես չեմ կարծում, թե դա մեծ գումար է. իմ աշխատավարձը նաեւ նրա կուտակած գումարը թույլ է տվել, որ միասնական ուժերով գնենք այդ հողատարածքը: Նա մինչ այդ անհատ ձեռներեց է եղել, ավտոպահեստամասերի խանութ է ունեցել, բայց հետո գործերի անհաջողության պատճառով դադարեցրել է ԱՁ-ի գործունեությունը: Այդ տարիների ընթացքում կարողացել է որոշակի գումար կուտակել, ավելացնեմ նաեւ, որ հողատարածքի գնման ժամանակ իմ ամուսինը գումար է ունեցել նաեւ ավտոմեքենայի վաճառքից. հայտարարագրում էլ դա նշված է»:

Ահա այսպես անհաջող բիզնեսմեն ամուսինը, ըստ Պալյանի, մասնակցել է բաց մրցույթի, հող գնել, եւ ոչ մի կրիմինալ չկա: Հավելենք, որ պատգամավորի օգնական ամուսինը՝ Ալբերտ Մովսիսյանը, բոլորովին վերջերս աշխատանքի է անցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառատնտեսություն» մասնաճյուղում՝ որպես անտառապետ. սրա մասին, սակայն, հայտարարագրում նշված չէ:

«Հայտարարագիր լրացնելու պահին զբաղվածություն չի ունեցել, չի գրանցել, վերջին երկու ամսում է այնտեղ աշխատում»,-ասաց Պալյանը:

Այսպիսով, Պալյանը պարզաբանում է, թե ամուսնուն օգնական է ձեւակերպել, որ ԱԺ դարպասներից դուրս չմրսի, ներսում սպասի իրեն եւ տուն տանի, միաժամանակ նույն ամուսնուն, հասկանալի է, իր կապերով Գյումրիում անտառապետ է տեղավորել:

Հետաքրքիր է՝ ինչպես է ամուսինը միաժամանակ ե՛ւ Գյումրիում աշխատանքի գնում, ե՛ւ Երեւանի Բաղրամյան 19 հասցեից կնոջը տուն տանում, առանց մրսելու: Իսկապես ֆանտաստիկ, գերմարդկային կարողությունների տեր է Ալբերտը, բայց՝ չստացված անհատ ձեռներեց:

Գուցե, հավատարժան լիներ պատգամավոր Էմմա Պալյանի պարզաբանումը, թե ամուսինն իրեն մարզից է բերում աշխատանքի և, որպեսզի դրսում չսպասի, նրան նշանակել է իրեն օգնական։ Բանն այն է, որ Էմմա Պալյանը մինչև 2022 թվականին Երևանում ձեռք բերված բնակարանը, 2021 թվականից բնակարանի վարձակալության համար ԱԺ-ից ամեն ամիս 100 հազար դրամ տան վարձավճար է ստացել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում