Շուռնուխում և Որոտանում տունը կորցրած անձինք 68,000 դրամ աջակցությունը կստանան ևս 5 ամիս
Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բնակելի անշարժ գույքը կորցրած անձինք ևս 5 ամիս` 2023 թ. Օգոստոսից-դեկտեմբեր, կստանան ՀՀ կառավարության տրամադրած 68 հազար դրամ աջակցությունը։
Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն քաղաքացիները, որոնք դրամական աջակցության ծրագրի շրջանակներում ստացել են միանվագ աջակցություն՝ 300,000 դրամ, իսկ 2021 թ. փետրվար ամսից մինչև 2023 թ. հուլիսը ներառյալ՝ ամսական 68,000 դրամ, 2023 թ. օգոստոս–դեկտեմբեր ամիսների ևս կստանան ամսական 68,000 դրամ աջակցություն։
Սյունիքի մարզպետարանից 2023 թ. հուլիսի 26-ի դրությամբ աջակցության ցուցակում ընդգրկված շահառուների թիվը 38 է:
Նշվում է նաև, որ ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում իրականացվում է բնակելի թաղամասի կառուցման ծրագիր, որով կառուցվում են թվով 13 բնակելի տներ՝ ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում բնակված անձանց համար։ Շինարարական աշխատանքների վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ. դեկտեմբեր ամիսը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյան...
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշին...
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Թրամփը հերթական անգամ թիրախավորել է Մակրոնին՝ հեգնանքով խոսելով նրա անձնական կյանքի մասին
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը