Սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին կոմունալ ծախսերի փոխհատուցում տալու ծրագիրը եւս 3 տարով երկարաձգվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում որոշեց եւս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրելու ժամկետը:
Նշենք, որ այժմ գործող կարգավորումներով սահմանված է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը:
Ներկայումս աջակցություն է ստանում սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրեր։
Սոցիալական աջակցության ծրագիրը գործում է 2015 թվականից և օրենքի գործողության ժամկետը երկու անգամ երկարաձգվել է։ Համաձայն գործող օրենքի ժամկետը ավարտվում է 2024 թվականի հունվարի 1-ից։
Նախագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարաձգել գործող օրենքի ժամկետը, ինչը հնարավորություն կտա սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին շարունակելու ստանալ փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի, ինչպես նաև օգտվել սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյան...
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշին...
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Թրամփը հերթական անգամ թիրախավորել է Մակրոնին՝ հեգնանքով խոսելով նրա անձնական կյանքի մասին
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը