Եթե գնալու եք պետական կոմիտե ստեղծելու ճանապարհով՝ հրավիրեք ավագանու անցողիկ շեմը հաղթահարած ուժերին ևս, մի՛ նայեք տարակարծություններին․ Վարդան Օսկանյան
Այսօր համազգային, համապետական հրամայական է, որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Այսօրվա իշխանությունները իրենց արդեն ամբողջությամբ են սպառել։ Դատելով այս կորուստներից, զոհերից ու նաև հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրությունների արդյուքնները, կարելի է իսկապես արձանագրել, որ այսօրվա իշխանությունները իրենց ամբողջությամբ սպառել են։
Դժվարանում եմ ասել, թե իշխանափոխությունը ինչպես է լինելու, դա ընդդիմադիր քաղաքական ուժերի, հայ ժողովրդի անելիքն է, բայց այդ քայլը անելուց ես կարծում եմ, որ չպետք է որևէ կասկած ունենաք, որ իշխանափոխությամբ մենք ճիշտ քայլ ենք անում։ Իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հիմնական պատճառներից մեկն են այսօր Արցախում ու Հայաստանում ստեղծված իրավիճակի։
Առիթ եմ ունեցել ասելու, որ Փաշինյանը շատ հեռու էր դիվանագիտությունից, ռազմաքաղաքական հարցերի իմացությունից։ Նրա հետևողական սխալ քայլերը բերեցին պատերազմ, նա չկարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը։ Պատերազմի ժամանակ նույնքան հեռու էր ռազմական հարցերից, ռազմաքաղաքական խնդիրներից, նա չկարողացավ ճիշտ ուղղորդել պատերազմը ու մենք ստացանք ջախջախիչ պարտություն»,- ասաց նա։
Օսկանյանի խոսքով՝ պարտությունից հետո Նիկոլ Փաշինանը սկսել է արդարացնել իր սխաները։
«Դա ավելի ամրագրեց այն կորուստները, որ մենք ունեինք պատերազմից առաջ ու հետո։ Նա գնաց իր սխալները արդարացլեու ու աթոռը պահելու ճանապարհով, փոխանակ գնար սխալները ուղղելու և իր առաջ դնելու ազգային խնդիրները։ Փոփոխության հրամայականը գալիս է նրանից, որ Փաշինյանը շատ հեռու մարդ է դիվանագիտությունից ու ռազմաքաղաքական խնդիրներից, իսկ այսօր Հայաստանի ղեկավարի գործոն լինելու նախապայամաններից մեկը գոնե նվազագույն հմտություն»,-ասել է նա:
Վերջինս անդրադարձավ ընդդիմության կողմից հայտարարված պետական կոմիտե ստեղծելու հայտարարությանը։
«Այստեղ ես կազմակերպչական խորհուրդ ունեմ, եթե իրոք գնում եք այդ ճանապարհով, փորձեք այդ խորհուրդը անել հնարավորինս բամզաբովանդակ։
Ներառեք բոլոր այն քաղաքական ուժերին, որ անկեղծորեն հայտարարել են, որ կողմ են իշխանափոխությանը։ Մի նայեք գաղափարական տարակարծություններին, այսօրվա առաջնային հրամայականը իշխանափոխությունն է։ Հրավիրեք բոլորին՝ անկախ նրանից, թե ով ում նկատմամբ ինչ վերաբերմունք ունի»,- ասաց նա։
Օսկանյանը խորհուրդ տվեց նաև այդ կոմիտեի մեջ ներառել ավագանու ընտորություններում անցողիկ շեմը հաղաթահարած ընդդիմադիր ուժերին։
«Ես չգիտեմ ինչ են մտածում Անդրանիկ Թևանյանը, Վարդան Ղուկասյանը, Հայկ Մարությանը, անպայման նրանց պետք է հավիրել ու համոզել, որ ներգրավվեն»,- ասաց նա։
Ըստ նախկին արտգործնախարարի՝ ձևավորվող պետական կոմիտեն անմիջապես պետք է լծվի երկրի ներսում և երկրից դուրս՝ Սփյուռքում համախմբան աշխատանքի, բանակի բարեփոխման, արտաքին քաղաքկանա խնդիրների կարգավորմանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...