Հռոմի ստատուտը խորհրդարան է ուղարկվել առանց հիմնավորելու միջազգային պայմանագրի վավերացման նպատակահարմարությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել առանց հիմնավորելու միջազգային պայմանագրի վավերացման նպատակահարմարությունը։ Մինչդեռ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը պարտադիր պահանջ է սահմանում, որ միջազգային պայմանագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանք ներկայացվի։ Այս բացթողումն արձանագրվել է նաև ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության կողմից, և կառավարությանը տեղեկացրել են, որ պետք է լրացնել անհրաժեշտ փաստաթուղթը։
Սա նշանակում է, որ, ի հեճուկս Փաշինյանի վերջին օրերի արդարացումների, իր գլխավորությամբ վերջին շաբաթներին, իսկապես, հակառուսական դեմարշ է իրականացվել, և անգամ հարկ չեն համարել պարզաբանումներ կցել, որ այդ փաստաթուղթը ռազմավարական դաշնակից պետության ղեկավարի դեմ չէ ընդունվում (հիշենք, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը վավերացնելով՝ պետությունը պարտավոր է կատարել դատարանի՝ Պուտինին ձերբակալելու պահանջը)։
Հռոմի ստատուտը խորհրդարան ուղարկվեց սեպտեմբերի 1-ին, դրանից մեկ օր առաջ Փաշինյանն իտալական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խիստ քննադատեց ՌԴ-ին, որից հետո հայ-ամերիկյան զորավարժություններ սկսվեցին, և Աննա Հակոբյանը մեկնեց Ուկրաինա: Այս շղթան առաջացրեց ռուսների դժգոհությունը, և միայն ՌԴ-ի կոշտ հակադարձումներից հետո Փաշինյանը հարկ համարեց պարզաբանել, որ Հռոմի ստատուտը ՌԴ-ի դեմ չի ընդունվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի