Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ճիշտ պահին ես կերկարաձգեմ պայմանագիրս ու դեռ երկար կմնամ այստեղ ՇՄ նախարարը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են COP17-ի կազմակերպչական և օրակարգային հարցերին Տաքսու վարորդների բարձրացված բոլոր խնդիրներին լուծումներ են տրվել․ ՄՍՇՊՀ Ի՞նչն է ամենաշատն անհանգստացնում Ռեալին Բավարիայի հետ խաղից առաջ Այստեղ մարզվող երեխաների համար դուք և ձեր անցած ուղին ոգեշնչման աղբյուր են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն Սա ճակատամարտ է, որի մասին երազում է յուրաքանչյուրը Տոտենհեմն արգելել է Քանյե Ուեսթին համերգ տալ իր մարզադաշտում․ Daily Mail Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ճիշտ պահին ես կերկարաձգեմ պայմանագիրս ու դեռ երկար կմնամ այստեղՇՄ նախարարը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են COP17-ի կազմակերպչական և օրակարգային հարցերինՏաքսու վարորդների բարձրացված բոլոր խնդիրներին լուծումներ են տրվել․ ՄՍՇՊՀԻ՞նչն է ամենաշատն անհանգստացնում Ռեալին Բավարիայի հետ խաղից առաջԱյստեղ մարզվող երեխաների համար դուք և ձեր անցած ուղին ոգեշնչման աղբյուր են«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունՍա ճակատամարտ է, որի մասին երազում է յուրաքանչյուրըՏոտենհեմն արգելել է Քանյե Ուեսթին համերգ տալ իր մարզադաշտում․ Daily MailԿյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո ԳոլդշմիդըԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամԸնտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեցԻրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարիԵրևանի 9 դպրոցներում գործում են խոսակցական անգլերենի ակումբներՈ՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծիԱլեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԵրևանում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառման երևանյան փուլըԲուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան՝ հիմնվելով ծանրաբեռնվածության և որակի վրաԿիևը Մոսկվային է փոխանցել էներգետիկ հրադադարի առաջարկԿրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համարՏարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու աՔննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքներըNASA-ի կայքում հեռարձակվող կադրում անսպասելիորեն հայտնվել է Nutella-նՍտամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ երեք մարդ է զոհվել հրաձգության հետեւանքովՀյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են ներխուժում, որոշ շրջաններում կանխատեսվում է ձյունՊակիստանը և Եգիպտոսը կոչ են արել թուլացնել լարվածությունը տարածաշրջանումԹուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. ԶելենսկիԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՑԱՀԱԼ-ը հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրինԱշխարհը երբեք չի ապրել այս մասշտաբի էներգամատակարարման խափանում. Միջազգային էներգետիկ գործակալության տնօրենՌուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդՍինգապուրը մոտ 780 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության փաթեթ կտրամադրի Քննիչի օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող քաղաքացու վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Ռոսատոմ»-ի եւս 175 աշխատակից անցել է իրանական սահմանն ու Երեւանից մեկնել ՄոսկվաԻրանը պատրաստ է դադարեցնել պատերազմը, բայց պահանջում է չհարձակվելու երաշխիքներԻրանը 10 կետանոց ծրագիր է առաջարկել, Թրամփն այն անվանել է ոչ բավականաչափ լավըՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԱԱՏՄ թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2026-ի առաջին եռամսյակում ստացվել է 2207 զանգԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով կքննվի 4 նախագիծ. մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքինՈստիկանության գվարդիայի շրջիկ կարգախմբերի աշխատանքը դրական արդյունքներ է տալիս. ՆԳՆՎաղ տարիքից արժեքների վրա հիմնված դաստիարակության ձևավորումը կարևոր է Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի. նախագահի շնորհավորական ուղերձըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 6-ից 7-ըԱվելի քան հիսուն տարի նա իր կյանքն ու գործունեությունը նվիրել է այս մարզաձևինԵրևան-Աբովյան ճանապարհին ավտոմեքենան բախվել է գովազդի սյանը․ կան տուժածներՔաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակվում ենԾանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էԱյսօր Մայրության եւ գեղեցկության տոնն էՌԴ-ն Իրանին է տրամադրել իսրայելական էներգետիկ թիրախների ցանկը. The Jerusalem Post
Հայաստան

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը

Երեկ Գյումրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում (Գյումրու նախկին ծննդատանը) լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում նահատակված Սառնաղբյուրի բնակիչ Գառնիկ Խաչատրյանի եղբայրը, որին անվանել են Գառնիկ։ Փոքրիկը ծնվել է 3 կիլոգրամ քաշով։ Գրել է «Առավոտը»։

Ինչպես ասում են հարազատները, «նա անչափ նման է իր հերոս եղբորը՝ սև աչքերով, հայացքով»։

«Նորածին Գառնիկը 43-ամյա Հերմինե Մնացականյանի երրորդ զավակն է․ նրա 25-ամյա դուստրն ամուսնացած է, երեխաներ ունի, որդու մահից հետո տանը մնացել էին ամուսիններով՝ իրենց չամոքվող վշտի հետ, դատարկության մեջ․․․ Միակ մխիթարանքը մոր համար եղել է երազը։ Նա ասում է, որ զոհված որդին միշտ եկել է երազին, ուժ տվել իրեն»,- գրել է թերթը։

«Ես ասում էի՝ որդուս մահից հետո ինձ երեխա պետք չէ, բայց Գառնիկս գալիս էր երազներիս՝ փոքրացած, կանաչ շորերով, գալիս ու գիրկս էր նստում։ Պատահաբար իմացա հղի եմ, հասկացա, որ տղա զավակ եմ ունենալու։ Կարծում եմ այն ծնողները, որոնք զավակ են կորցրել ու մտադրություն չունեն նոր զավակ ունենալու, սխալ են անում, գոնե պիտի իմանան՝ ինչի համար են ապրում։ Փոքրիկը մեծ հույս է, իհարկե, ինքն իր տեղը կունենա, Գառնիկիս տեղը չի գրավի, բայց սփոփանք է, հույս է, ապրում ես նրա համար։ Մեր ազգի հավերժության համար պիտի պայքարել»,-ասում է Հերմինե Մնացականյանը։

Գառնիկ Խաչատրյանը ժամկետային զինծառայող էր, մեկ տարի չորս ամիս ծառայության մեջ է եղել։

Նա ծառայում էր Նոյեմբերյանի Կողբ գյուղի զորամասում, երբ սկսվեց պատերազմը։ «Ծննդյան օրը զանգեցինք, հարցրեցինք՝ Գառնիկ ջան, հո քեզ էլ չե՞ն տանում ռազմաճակատ, ասաց՝ չէ, մամ ջան, հանգիստ եղիր, չեն տանում։ Ինձ խաբել էր, որ չանհանգստանամ, ծառայակիցներին էլ խնդրել էր, թե ծնողներիս հանկարծ չասեք, որ ինձ տանում են։ Խաբար եկավ, թե երեխես վիրավոր է, որ հիվանդանոցներից մեկում է, բայց իրականում հիվանդանոցում չի էլ եղել։ Երեխես վիրավոր է եղել, 9 ժամ տանջվել է, բժիշկը գնացել էր, որ փրկեր, ինքն էլ հետն էր վիրավորվել։ Դասակից 16 զինվոր մահացել են։ Ես զգում էի, որ մի բան էն չէ, ասում էի՝ իմ երեխեն չկա, իրենք չէին հավատում։ Ամսի 20-ին ինքը զոհվել է, բայց էդ օրը մեզ հայտնեցին, թե ինքը վիրավոր է, հրազենային վիրավորում է ստացել։ 9 ժամ ողջ է մնացել, ուղղակի չեն կարողացել երեխեքին հանել-փրկել։ 101 օր մարմինը ման ենք եկել»,- սգում էր մայրը։

Այդ մեծ վշտի մեջ՝ նա փառք է տալիս Աստծուն, որ որդու մարմինը շատ զինվորների նման անճանաչելի չէր, մարմինն անդամահատված չէր։ Մայրն ասում է՝ Գառնիկը հետախույզ էր, նրա ամենասիրած աշխատանքն էր, երազում էր բանակից վերադառնալ ու շարունակել զինվորական կրթությունը։

«Գառնիկը շատ շփվող էր, գյուղում որևէ մեկն իրեն կանչեր, անմիջապես հասնելու էր օգնության։ Աստված տա, փոքրիկ Գառնիկս էլ իր հերոս եղբոր պես լինի՝ խելացի, շնորհքով, մարդամոտ ու հայրենասեր»,- երազում է մայրը։

Հարազատներից մեկը պատմել է, որ հոր՝ Մանուկ Խաչատրյանի հանդիպումը նորածին որդու հետ եղել է անչափ հուզիչ․ հայրը, տեսնելով փոքրիկ Գառնիկին, սկսել է արտասվել ու զրուցել․ «Դու եկա՞ր, Գառնիկ ջան, չեմ հավատում, որ վերածնվել ես․․․»։

«Բավական ժամանակ՝ գնում-գալիս ենք ծննդատուն, ինչ կարգի հոգատարություն են ցուցաբերել՝ տնօրենից սկսած մինչև վերջին աշխատակիցը, ոնց ասեմ՝ թագավորի պես կանգնած ենք եղել մեր գլխին։ Էնպես են անում, որ միշտ մտածես բալիկներ ունենալու մասին»,- ասել են հարազատները։