Սուտը, կեղծիքը, խորհրդային անցյալը եւ դժգոհողների հսկա բանակը
Այսքան սուտ, կեղծիք, ձեւականություն, որ կա Հայաստանում, դժվար թե գտնեք որեւէ այլ երկրում: Ստում են գրեթե բոլորը: Կեղծում են՝ բոլորը: Ոչ թե իրենց, այլ հարեւաններին եւ ազգականներին ցույց տալու համար ապրում են շատ-շատերը: Եւ վերջապես, դժգոհում են գրեթե բոլորը, եւ որեւէ մեկը ինքն իրեն չի հարցնում, իսկ ինչու եմ դժգոհում կամ ումից եմ դժգոհում եւ ում մոտ:
Ընդ որում, ստում եւ կեղծում են, ոչ միայն պաշտոնյաները, այլ նաեւ նրանք, ովքեր պաշտոն չունեն: Գրեթե բոլորը հայտարարում են, թե չեն աշխատում, որ գործ չունեն: Գրեթե բոլորը կեղծում են եւ բոլորը լարված են, որ հանկարծ իրենց չխաբեն:
Ուշադիր նայե՞լ եք փողոցով քայլող մարդկանց դեմքերին: Նրանք լարված են, ոմոնք այնպիսի հայացք ունեն, կարծես ասում են՝ մոտ չգաս, իսկ ոմանց մոտից էլ անվնաս անցնելիս ակամա թեթեւացած շունչ ես քաշում, որ քեզ րխբեցին կամ չսպանեցին:
Բոլորը լարված են, բոլորը դժգոհ են: Բոլորը կարեւորում են ձեւը, եւ ոչ բովանդակությունը, եւ ամենացավալին այն է, որ գրեթե բոլորը գիտակցում անգամ չունեն, որ Հայաստանն անկախ պետություն է: Ավելին, նրանք, մեծ հաշվով, թքած ունեն, թե որտեղ են ապրում: Շատերը առաջին իսկ հնարավորության դեպքում կլքեն Հայաստանը:
Պաշտոնյաները կեղծում են ցուցանիշները, կեղծում վիճակագրությունը, բոլորովին այլ իրականություն ներկայացնում վերադասին:
Բոլորը խաղում են գողական-գողական: Բոլորին թվում է, թե իրենք միլիոնատեր պետք է լինեն, եւ մինչ իրենց նպատակին հասնելը դժգոհ են եւ դժգոհ:
Խաբելը, կեղծելը, ստելը, գողանալը մեզ հետ անկախ Հայաստան բերեցինք խորհրդային անցյալից եւ պահեցինք մեզ մոտ, համառորեն չհրաժարվելով այդ ախտից:
Եւ հիմա ունենք այն, ինչ ունենք: Ունենք շաբաթօրյակ անող, ստող, կեղծող, խաբող ՀՀ քաղաքացիներ, որոնք ավտոմեքենա են առնում, ոչ թե որ իրենց պետք է, այլ որ հարեւանները տեսնեն, որ ունեն, որոնք հարսանիք են անում՝ պարտք անելով, որ հարեւանների «աչքը հանեն», հայոհյում են իշխանություններին, երբ խոհանոցում են, բայց համատիրության ղեկավարին տեսնելիս քիչ է մնում ոտքերը համբուրեն, վախենում են զանգահարել համապատասխան մարմիններին եւ տեղեկացնել, որ դիտահորից կոյուղաջրերը հոսում են դեպի փողոց: Վախում են, խաբում, կեղծում, երազում Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում ապրելու մասին, խմում զինվորների կենացը, բայց ջանք գործադրում իրենց որդուն բանակից ազատելու համար, հայրենասեր-հայրենասեր խաղում, չգիտակցելով կեղծ հայրենասիրական դրսեւորումների հետեւանքները, եւ անարգանքի սյունին գամում նրանց, ովքեր համարձակվում են ասել, որ ընտանիքում բռնությունը պետք է բացառել:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը