ՔՊ-ն, ավագանու ընտրություններին ընդառաջ, դրամահավաք է կազմակերպելու
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկուշաբթի երեկոյան՝ հուլիսի 31-ին, հավաքույթ է իրականացնելու. ՔՊ-ն, ավագանու ընտրություններին ընդառաջ, դրամահավաք է կազմակերպելու:
Տեղեկացանք, որ միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցելու է, իսկ հավաքույթի անցկացման վայրի հետ կապված դեռ քննարկում են, բայց հավանական է, որ ՔՊ-ն հավաքն անցկացնի «Դվին» ռեստորանում: Ինչպես ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցեցին, հավաքույթով պայմանավորված՝ կուսակցությունում այս օրերին շատ խառն են, պատրաստվում են, որպեսզի հավուր պատշաճի անցնի միջոցառումը:
Ավելին՝ ինչպես մեր աղբյուրներն են փոխացնում, Նիկոլ Փաշինյանը ներքին կարգով պատգամավորներին հրահանգել է՝ ամեն մեկն իր կողմից առնվազն 5 հյուր բերի, որպեսզի հավաքույթը մարդաշատ անցնի. բացի սա, պատգամավորներին ասվել է, որ իրենց բերած հյուրերից յուրաքանչյուրը 20.000-ական դրամ պիտի նվեր տա իշխող կուսակցությանը դրամահավաքի անվան տակ:
Նշենք, որ ՔՊ-ն նման դրամահավաք արել էր նաեւ 2017, 2018 եւ 2021 թվականներին։ Տարեցտարի նրանց նվիրատուների, առավել եւս՝ անանուն նվիրատուների թիվը մեծացել է: Հիշեցնենք, որ երբ ՔՊ-ն ընդդիմադիր էր, այդպիսի շռայլ դրամներ ու նվերներ չէր ստանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի