Կառավարությունը ծանր որոշում է կայացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստում ներառված է Հայաստանի Հանրապետության, ինչու չէ` նաեւ ողջ տարածաշրջանի հետագա «ճակատագիրը» կանխորոշող մի շատ կարեւոր հարց, որի լուծումից շատ բան է կախված։ Խոսքը Քաղաքաշինության կոմիտեի 2 օդորակիչների մասին է։ Մասնավորապես՝ կառավարության նիստի օրակարգ է բերվել կոմիտեի կողմից 2 օդորակիչներ գնելու հետ կապված՝ բյուջեում վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ հարցը։
Նախագծի տեքստում կարդում ենք․ «Կոմիտեի համակարգչային սերվերների տարածքի օդափոխումն ու հովացումն ապահովող օդորակիչը խափանվել էր, որն առաջացրել էր բարձր ռիսկ Կոմիտեի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հնարավոր ամբողջական խաթարման, ինչպես նաեւ Կոմիտեին առնչվող կարեւորագույն տեղեկատվության կորստի հավանականության: Խնդրի լուծման նպատակով Կոմիտեի տեխնիկական եւ համակարգչային ցանցի սպասարկումներն իրականացնող աշխատակիցների կողմից արձանագրվել է, որ համակարգչային սերվերների տարածքի օդափոխումն ու հովացումն ապահովող օդորակիչը ենթակա չէ վերանորոգման»:
Այս ծանր իրավիճակը պարզելուց հետո Քաղաքաշինության կոմիտեն հզոր որոշում է կայացրել` 2 օդորակիչ գնելու մասին, ուստի «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու համար կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել։ Եթե կառավարությանն այսօր հաջողվի վերջապես լուծել այս օդորակիչի հարցը, ապա հույս կա, որ նաեւ Արցախի ու մյուս հարցերում կկարողանա նման վճռականություն դրսեւորել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշին...
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի. Թրամփ
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Թրամփը հերթական անգամ թիրախավորել է Մակրոնին՝ հեգնանքով խոսելով նրա անձնական կյանքի մասին