Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել
Հայաստան

Դատավորի կնոջ ղեկավարած ՍՊԸ-ն կեղծիքներով շինթույլտվություն է ստացել․ նրան օգնել է դատավոր ամուսինը

Hetq.am-ը գրում է. Վճռաբեկ դատարանի դատավոր Արտակ Կրկյաշարյանը նախորդ տարվա օգոստոսին այցելել է Զեյթունի 10-րդ փողոցի տներից մեկը։ Այցի նպատակը՝ ստանալ տանտերերի համաձայնությունը հարևան հողամասում ձեռնարկվելիք կառուցապատման համար։

Ամուսիններ Ռուզաննա և Գառնիկ Միրզոյանները Զեյթունի 10-րդ փողոցում տուն են գնել 30 տարի առաջ (նոր հասցեն՝ Վահե Վահյան փողոց)։ Այդ ժամանակ փողոցի գրեթե բոլոր տները մեկ-երկու հարկանի էին։ Իրենց պատակից հողատարածքը վերջին տարիներին մի քանի սեփականատեր է փոխել։ Նախորդ տարի Միրզոյանների տուն է այցելել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Արտակ Կրկյաշարյանը։ Նա ամուսիններին հավաստիացրել է, որ ազատ հողատարածքը գնել է իր աներորդին, և ինքը ցանկանում է նրա համար երկհարկանի տուն կառուցել։ Ամուսիններին խնդրել է տալ գրավոր համաձայնություն։

 «Արտակ Կրկյաշարյանը մտավ մեր տուն, մենք աներորդի չենք տեսել։ Եկավ մեր փողոցից մեկի հետ։ Ամուսնուս ասեց՝ ստորագրեք, երկհարկանի, իմ տան պես տուն եմ սարքելու այստեղ։ Ամուսինս ստորագրեց՝ չիմանալով, թե ինչ են ուզում իրականում անել: Ձեռագիր գրված երկու տող է եղել, որի տակ ստորագրվել է»,- Արտակ Կրկյաշարյանի հետ հանդիպումից մանրամասներ պատմեց Ռուզաննա Միրզոյանը։ Դատավորին զգուշացրել են, որ կառուցապատելուց պետք է իրենց տնից սահմանված հեռավորությունը պահպանվի, որի վերաբերյալ ստացել են պատասխան, թե քաղաքապետարանը նման հարցերում խիստ է, թույլ չեն տա՝ պատին կպած կառուցապատում լինի։

Այդ հանդիպումից ամիսներ անց Միրզոյանների հարևան հողամասում ծանր տեխնիկայով սկսում են հիմքեր փորել, որի ժամանակ իրենց տան պատերը ճաքում են։ «6-7 մետր փորել էին։ Ասեցինք՝ էս ինչ եք սարքում, մենք նման թույլտվություն չենք տվել։ Ասեցի՝ թղթերը բերեք, տեսնենք ինչ եք դրել տակը, ոչ մի բան ցույց չտվեցին։ Մակետը վերջերս ենք տեսել»,- պատմեց Ռուզաննա Միրզոյանը։ Ստորգետնյա հարկը կառուցելուց հետո ամուսինները նկատում են, որ նորակառույց շինության պատը (0 նիշից վերև) շինարարները փորձում են իրենց տան պատին կպած կառուցել։ Փորձում են կանխել այդօրինակ շինարարությունը, սակայն հաջողություն չեն ունենում։

Տեսնելով, որ որևէ կերպ չեն կարողանում ազդել շինարարության վրա՝ դիմում են Երևանի քաղաքապետարան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմ, վարչապետին ենթակա Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին, դատարան, դատախազություն, Քննչական կոմիտե։ Պետական որևէ կառույցից պատշաճ արձագանք չեն ստանում։ Դատական գործին առանձին կանդրադառնանք։ Վերջին օրերին մի նամակով էլ դիմել են նաև փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Կառուցապատման ծրագիրը, ընթացիկ իրավիճակը

Զեյթունի 10-րդ փողոց 15 հասցեի հողամասի սեփականատերը Հայաստանի և ՌԴ քաղաքացի Գրիգորի Հովսեփյանն է։ Նրան է պատկանում 2022 թ.-ին հիմնադրված «Ապագ-ա դեվելոփմենթ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը։ Ընկերության տնօրենը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արտակ Կրկյաշարյանի կինն է՝ Լուսինե Դավթյանը։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 2022 թ.-ի մայիսի 17-ին Գրիգորի Հովսեփյանին տվել է նախագծման թույլտվություն։ Կառուցապատողը պետք է նախագիծը կազմեր 3 վերգետնյա և 1 մանսարդային հարկով շինության համար, որը հնարավոր է ունենար ստորգետնյա հարկ։ Ըստ նախագծման թույլտվության՝ պետք է նախագծվեր «բազմաբնակարան բնակելի տուն»։ Այդ թույլտվությունից 7 ամիս անց՝ 2023 թ.-ի հունվարին, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կառուցապատողին շինթույլտվություն է տալիս։ Նախագծման և շինարարության թույլտվությունների տրման միջանկյալ ժամանակահատվածում է, որ դատավոր Կրկյաշարյանը կորզում է հարևանների համաձայնությունը, որը հետագայում, հավանաբար, կեղծվում է։ Համաձայնություն ստանալը Կրկյաշարյանի առաջին գործերից մեկն է լինում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ընտրվելուց հետո։

«Հետքը» Երևանի քաղաքապետարանում ուսումնասիրեց Զեյթունի 10-րդ փողոց 15 հասցեի կառուցապատման ծրագրի փաստաթղթերը՝ հարևանների համաձայնությունների թղթի բնօրինակը տեսնելու ակնկալիքով։ Մեր սպասելիքները չարդարացան։ Փաստաթղթերի տրցակում բնօրինակի փոխարեն տպագրական սարքով տպված 2 փաստաթուղթ գտանք (1, 2)։ Կառուցապատվող տարածքի հարևան Միրզոյան ամուսինները մեզ հայտնել էին, որ դատավոր Կրկյաշարյանի ներկայացրած և իրենց ստորագրած փաստաթուղթը ձեռագիր է եղել և չի ունեցել կից սխեմա, հատակագիծ, որից հնարավոր կլիներ հասկանալ կառուցապատման իրական ծավալը։ Մինչդեռ քաղաքապետարանում բոլորովին այլ փաստաթուղթ է դրված փաթեթում։

Այսպիսով արձանագրում ենք, որ դատավորի մասնակցությամբ ձեռք բերված համաձայնության փաստաթղթի փոխարեն՝ կասկածելի հանգամանքներում պատրաստված 2 թուղթ է դրվել շինթույլտվության հիմքում։ Իրավական ուժ չունեցող այդ թղթերը ի գիտություն ընդունելով՝ Հրաչյա Սարգսյանը շինթույլտվություն է տվել։

Հունիսի 13-ի դրությամբ դատավորի կնոջ ղեկավարած ընկերության կողմից իրականացվող կառուցապատումը մեծ թափով շարունակվում է։ Ստորգետնյա և 1 վերգետնյա հարկերի բետոնե հենասյուները կառուցված են։

Վարչական դատարանը չի կասեցրել շինարարությունը

Միրզոյանները, հասկանալով, որ պետական որևէ կառույց չի պատրաստվում դատավոր Կրկյաշարյանի հետ կապված շինարարությունում խնդիր տեսնել, դիմում են դատարան։ Վարչական դատարանից պահանջում են վերացնել Հրաչյա Սարգսյանի տված շինթույլտվությունը։ Միևնույն ժամանակ դատարանին խնդրել են, որ կասեցնի շինարարությունը մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Դատավոր Մհեր Պետրոսյանը Վճռաբեկի դատավորի հետ կապվող շինարարությունը կասեցնելու միջնորդությունը մերժել է։ Շինթույլտվությունը վերացնելու պահանջով դատական առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 9-ին, երբ շինարարության մեծ մասը գրեթե արված կլինի։ Հավանաբար, դատական ակտի կայացման ժամանակ շենքը շահագործման հանձնված կլինի, քանի որ շինթույլտվությամբ շինարարությունը պետք է իրականացվի մինչև 2024 թ.-ի փետրվարի 9-ը։

Դատավորը «նվաճում է» Զեյթունի 10-րդ փողոցը

Արտակ Կրկյաշարյանն իր կարիերան սկսել է 2000 թ.-ից՝ սկզբում ստաժորի, ապա քննիչի պաշտոններ զբաղեցնելով։ 2013 թ.-ին դարձել է զինվորական դատախազի տեղակալ։ 2018-2022 թթ.-ն էլ զբաղեցրել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, որից հետո Կարեն Անդրեասյանի ղեկավարած ԲԴԽ-ն Ազգային ժողովին է ներկայացրել նրա թեկնածությունը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն դատարանի պալատի անդամի պաշտոնի համար։ ԱԺ միայն ՔՊ խմբակցության քվեարկությամբ Արտակ Կրկյաշարյանը 2022 թ.-ի հուլիսին դարձավ Վճռաբեկ դատարանի դատավոր։

Զեյթունի 10-րդ փողոցի բնակիչների տպավորությամբ իրենց փողոցը դուր է եկել Արտակ Կրկյաշարյանին։ Նախորդ տարի նա ավարտին է հասցրել նույն փողոցում գտնվող՝ կնոջ՝ Լուսինե Դավթյանի անունով գրանցված տան վերակառուցումը (գույքի ներկայիս հասցեն՝ Վ․ Վահյան փողոց 31)։ Լուսինե Դավթյանը տունը 50 հազար ԱՄՆ դոլարով 2020 թ.-ին գնել է ամուսնու ազգական Վարդան Կրկյաշարյանից (իսկ թե նա ինչ միջոցներով է գնել տունը, առանձին ուսումնասիրության նյութ է)։

Ուսումնասիրելով Արտակ Կրկյաշարյանի և կնոջ ունեցվածքի և եկամուտների հայտարարագրերը՝ պարզ է դառնում, որ ամուսինները 2017 թ.-ի դրությամբ Երևանում ունեցել են 1 բնակարան և մեկ այլ անշարժ գույք։ Արտակ Կրկյաշարյանն այդ տարում ունեցել է 7.7 միլիոն դրամ, 5300 դոլար, իսկ կինը՝ Լուիսնե Դավթյանը, ոչ աշխատանք է ունեցել, ոչ դրամական միջոցներ։ 2018 թ.-ին Արտակ Կրկյաշարյանը 37 միլիոն դրամով Արաբկիրում առանձնատուն է գնել՝ ունենալով ընդամենը 13 միլիոն դրամ տարեկան եկամուտ (Քննչական կոմիտեից աշխատավարձ): Նույն տարում կինը 5700 դոլարով «Նիսսան Մուրանո» տեսակի ավտոմեքենա է գնել՝ ունենալով տարեկան ընդամենը 800 հազար դրամ աշխատավարձ։ 2019 թ.-ին ամուսինների գույքային դրությունը չի փոխվել։

Արտակ Կրկյաշարյանը 2020 թ.-ին 260 հազար դոլարով՝ 127 միլիոն դրամով, (տվյալ տարվա միջին փոխարժեքով) վաճառել է 2 տարի առաջ 37 միլիոն դրամով Արաբկիրում գնած տունը։ Նույն տարում Արտակ Կրկյաշարյանի կինը 50 հազար դոլարով ամուսնու ազգականից գնել է Վահե Վահյան 31 հասցեի գույքը։ Ձեռք բերելուց հետո տունը վերակառուցվում է։

Զեյթունի 10-րդ փողոցի բնակիչների փոխանցմամբ՝ Արտակ Կրկյաշարյանի անվան հետ է կապվում նաև նրա ընտանիքին պատկանող առանձնատանից 30 մետր հեռավորության վրա գտնվող մեկ այլ անշարժ գույք։ Այդտեղ նույնպես ցանկացել են կառուցապատում իրականացնել, սակայն հարևանները, տեսնելով Միրզոյանների տան հարևանությամբ տեղի ունեցողը, կառուցապատման համաձայնություն չեն տալիս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում