Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել

Իսկ ո՞ր երկիրն է հայտարարությամբ փրկվել․ և՛ ուղղությունն է սխալ, և՛ փամփուշտը՝ դատարկ

Ամեն դեպքում, գոնե ինչ-որ բան պետք է երեկ տեղի ունենար։ Պետք է մի ձև մարդիկ վերաբերմունք արտահայտեին սկանդալային, ավելի ճիշտ կլինի երևի՝ դավաճանական հայտարարության վերաբերյալ, որ կատարեց Նիկոլ Փաշինյանը։ Արձագանքը, իհարկե, եղավ, բայց էլի օնլայն։ Նրա հայտարարությունը սկանդալային էր․ գաղտնիք չէ, որ Արցախը հանձնում է, բայց մինչ այս տերմիններով էր խոսում, հանելուկներով, կիսատ, երեկ ուղիղ ասաց՝ հանձնում է։ Առաջին արձագանքը պետք է գար Արցախից։ Արցախում ԱԺ նիստ արեցին, վերջում ընդունեցին հայտարարություն, որտեղ կան թե’ արժանի, թե՛ անհաջող ձևակերպումներ, բայց ամբողջ ցավն այն է, որ դա ընդամենը հերթական հայտարարություն էր։ Նախ ուզում եմ անդրադառնալ այն կոչին, որն ուղղում են Արցախի ու Հայաստանի հանրապետությունների գործող և նախկին նախագահներին, թե՝ կա’մ դատապարտեք Նիկոլի հայտարարությունը, կա’մ էլ կմտածենք, որ համաձայն եք իր հետ։ Տիկնայք և պարոնայք, Արցախի ԱԺ-ն ունի 33 պատգամավոր, որոնց ուղիղ կեսը Արայիկ Հարությունյանի կուսակցությունից են։ Ձեր նախագահի նստավայրը ԱԺ-ից հեռու է ընդամենը 120 մետրով, ձեր նարևանությամբ նստող նախագահին դիմել ե՞ք։ Ընդհանրապես, գործող ու նախկին նախագահերը, ի՞նչ է, նույն լիազորություններն ունե՞ն։ Նիկոլն ասում ա ինչ բանակցել եմ, Արցախի նախագահը, ղեկավարությունը տեղյակ ա․ այսինքն Արայիկը ձեզ չի՞ փոխանցել, թե ինչ են բանակցում, ինչ Ադրբեջան է պատրաստվում վաղը ճանաչել։ Եթե, այնուամենայնիվ, որոշել եք դիմել նախկին նախագահներին, ուզում եմ իմանալ՝ ձեր հիշողությունն է՞լ է գնալ-գալովի։ Ի՞նչ նոր բան պետք է հայտնեն, որը դեռ չեն արել, անհասկանալի է։ Առաջին նախագահն էլ երկրորդն էլ, երրորդն էլ, չորրդրոն էլ հայտնել են դիրքորոշում․ էսօրվա Վահագն Խաչատուրյանը, որ Նիկոլի աշխատողն ա, արդեն դրանով հայտնել ա դիրքորոշում։ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է Նիկոլը ազգակործան պատուհաս է, երկրի մի կեսը կործանել է, մյուս կեսն էլ կկործանի։ Հետո ասել է՝ եկեք աջակցենք Նիկոլին կանգնենք կողքը, որ իր ծրագիրն իրականացնի, ինչի համար և, իմ կարծիքով, տապալվեց նախագահներ+վեհափառ ձևաչափը։ Տեր-Պետրոսյանի տեսակետը հայտնի չէ՞ ձեզ։ Որևէ արցախցի, Հայաստանի որևէ քաղաքացի տեղյակ չէ՞ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումից։ Դուք տեղյակ չե՞ք Սերժ Սարգսյանի դիրքորոշումից։ Արմեն Սարգսյանի դատապարտելն անգամ հայտնի է։

Կարո՞ղ եք ասել, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու հիշեցնեմ՝ ինչ էր ասում մեզ և ձեզ, բոլորիս՝ հնարավոր է բանակը արագ վերազինել, հնարավոր է արժանապատիվ խաղաղություն ձեռք բերել, վերադարձնել Շուշին ու Հադրութը, բանակցողին պետք է հրատապ փոխել։ Հիշեցի՞ք։ Ձեր՝ Արցախի խորհրդարնական մեծամասնության քաղաքական առաջնորդ Արայիկ Հարությունյանը նույն ընտրությունների ժամանակ Նիկոլի շտաբից դուրս չէր գալիս։ Մոռացել ե՞ք։ Ո՞ւմից եք դիրքորոշում պահանջում։ Էդ հայտարարությունն ընդունած 30 պատգամավորից քա՞նիսն էին մասնակցում Դիմադրության շարժման միտինգներին կամ զուգահեռ միտինգ անում Արցախում, ցանկ կտա՞ք։ Կարո՞ղ եք անուններն ասեք թվեմ էս ձեռքիս մատերի վրա։ Քոչարյանը մասնակցում էր, ընտանիքով, իր ողջ ռեսուրսը ներդրել էր՝ հույսով, որ այ այդտեղ ոտքի կելնեք․ 44 օր շարունակ Երևանի փողոցները ողողված էին Արցախը հայկական պահելու պայքարով, դուք ի՞նչ արեցիք այդ ժամանակ։ Ոչինչ, բացառությամբ մի քանի պատգամավորով, մնացածդ, երևի ֆեյսբուքներով մտնում նայում, ու փիլիսոփայում էիք, չէ՞։ Բա էն արտգործնախարար Դավիթ Բաբայանը, մտքիցս դուրս չի գալիս, այդ օրերին որ հարցնում էին, դուք բա չեք միանում, մարդիկ Արցախի համար են ոտքի ելել, Դիմադրության շարժումը անվանեց ոչ ավել, ոչ պակաս՝ ավանտյուրա։ Արդյո՞ք էսօր մեղմ ասած անհարմար չէ նման կոչով հանդես գալը, այն էլ էդքանից հետո։

Դուք առաջինը պետք է դիմեք ձեր նախագահ կոչվածին, որը Նիկոլին համարյա հավասար մեղավոր է կատարվածի մեջ։ Ձեզ է դավաճանել առաջին հերթին։ Իրենց արարքների պատճառով է, որ թշնամին ոչ միայն Արցախն է վերցնում, այլև Հայաստանից մասեր։ Էսօր կարդում եմ մամուլը, Արցախում Արայիկ Հարությունյանի խմբակցության ղեկավարը, չեմ էլ ճանաչում ով ա, ասում է՝ Արցախի ԱԺ ախագահի ու Արայիկ Հարությունյանի միջև չի եղել, չկա ու չի կարող լինել լարվածություն։ Հիմա ի՞նչ, Արայիկը Նիկոլի ձեռքից բռնած, ձեզ հանձնում է, ու նրա հետ լարվածություն չկա՞։ Նիկոլը հանձնում էր, ձեզ ասում էին դուք սխալ եք հասկացել, ինչպես միշտ, Արայիկն էլ գալիս էր, հանդիպում-գնում ու հանդարտեցնում։ Բա բիզնեսմեն տղա է, բիզնես էր անում։

Արցախի ԱԺ նախագահը ելույթ է ունենում բավականին մտահոգված, անհանգստացած, ասում է՝ այլևս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար, եկեք կանգնենք Արցախի կողքին։ Մի տարի առաջ այս օրերին Երևանի փողոցները, հրապարակները լի էին ցուցարարներով, ասում էին՝ մենք հապաղելու ժամանակ չունենք, ուղիղ մեկ տարի դուք հապաղեցիք։ Հիմա հասկացա՞ք, որ էդ պայքարը Քոչարյանին իշխանության բերելու համար չէր, ձեզ ու մեզ փրկելու համար էր։ Մի տարի առաջ չհապաղեիք, էսօր էս վիճակը չէր լինի։ Ասում էին ժողովուրդ Նիկոլը հանձնում ա, հաջորդ օրը չէր հանձնում, հազար հոգի պատասխանում էր՝ բա ո՞ւր ա չհանձնեց, սուտ էիք ասում, ավանտյուրա է։ Հապաղեցիք, ու էսօր էլ շարունակում եք հապաղել։ Ձեր հայտարարությունից անցել է մեկ օր, Նիկոլի հայտարարությունից անցել է մեկ օր, որևէ բան կատարվո՞ւմ է։ Այսինքն հապաղում եք էլի, չէ՞։ Ֆեյսբուքից դուրս չեն գալիս մարդիկ, մտնում են ֆեյսբուքում գրառում են անում, թե վաղուց գրելու ժամանակն անցել է։ Բա մի գրեք։ Հայտարարությամբ ոչ ոք չի կարող կասեցնել կորուստները։ Նիկոլը 2-րդ դասարանի երեխա չէ, որ հայտարարես բալիկ ջան մի արա ու խելոք նստի տեղը․ հայտարարությունը արժեք չունի, կարողանում եք՝ գործ արեք, չէ՝ հայտարարությունը գրոշի արժեք չունի։

Հայաստանում էլ, Արցախում էլ շատ են տեսակետները, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու փաստաթղթերը առոչինչ ենք համարելու, արժեք չունեն, քանի որ հակասում են սահմանադրությանը, անկախության հռչակագրին և այլն։ Իմ համեստ կարծիքով, սա նշանակում է լիարժեք չպատկերացնել ինչ է կատարվում։ Նիկոլը սպառում է դիվանագիտական ուղղությամբ հարցերը լուծելու հնարավորությունը։ Դու վաղը չես կարող Ադրբեջանին ցույց տալ քո անկախության հռչակագիրն ու ասել գիտե՞ս Նիկոլն իրավունք չուներ, հետ տուր, Նիկոլը ստեղծում է այնպիսի վիճակ, որ մի ճանապարհ ունենաս որևէ բան փրկելու՝ պատերազմը։ Առ ոչինչ դու կարող ես համարել միայն պատերազմի արդյունքում։ Որովհետև խաղաղ ճանապարհով սա չկարողացավ որևէ բան փրկել, սկի խաղաղ ճանապարհով հանձնել չկարողացավ, մինչև հիմա բանակցություններն ու հանձնումները կրակոցների, զոհերի ուղեկցությամբ են։

Հատկապես նրանք, ովքեր խաղաղության հույսը կապում էին Նիկոլի հետ ու Քոչարյանի արժանապատիվ խաղաղություն և Նիկոլի՝ ամեն գնով խաղաղություն թեզերից ընտրեցին երկրորդ տարբերակը, ասեմ, որ էդ ամեն գնովը ամեն ինչ հանձնելն էր, հանձնում է, բայց խաղաղության հույս չունենաք։ Էնպես չէ, թե մենակ Արցախը մտահոգվելու տեղ ունի։ Հայաստանի 10 մարզից 5-ը սահմանակից են Ադրբեջանին, այ էդքան մարզ առնվազն խնդիր ունի, էդ մարզերի հետ միասին վտանգված են մեր երկու հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ հաղորդակցությունները, քանի որ մայրուղիներ են հանձնում։ Ու դուք էսքանի հետ մեկտեղ գործողներին թողած՝ նախկիններից ինչոր դիրքորոշում ե՞ք պահանջում։ Օր սահմանեք, ամեն երկուշաբթի, չորեքշաբթի պետք է պատասխանի առաջին նախագահը, երեքշաբթի հինգշաբթի երկրորդ նախագահը, հետո երրորդը։ Սլաքները սխալ եք ուղղում։

Կարճ ասած՝ ժողովուրդ, ձեր անտարբերության, անհամարձակության, դյուրահավատության պատճառով մենք հասել ենք մի վիճակի, որ կորցնում ենք Արցախը, ու վաղը, արդեն, այ նույն կերպ զայրանալու ենք Սյունիքի մասին Փաշինյանի հայտարարության վրա, հետո Ջերմուկի մասին ու այսպես շարունակ։ Ամեն անգամ կորցնում ենք ևս մի պատառ փրկելու հնարավորությունը։ Վաղը ասելու եք հապաղելու ժամանակ չկա, պետք է միանանք, որ Սյունիքը փրկենք, որ Գավառը փրկենք, Սևանը փրկենք։ Իսկ երկու տարի առաջ, կրկնում եմ, խոսում էինք Շուշին ու Հադրութը հետ բերելու մասին։

yerevan.today