Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ Հայրապետ Արշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեց Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետ ԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել» Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը

Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ ՀայրապետԱրշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեցՄոտ ժամանակներս «լավ լուր» է սպասվում․ ՎենսՄեծ պատիվ էր․ Մարսելի քաղաքապետն ընդունել է Գարեգին 2-րդինԱվստրիայի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանըՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետԴիլիջանի անտառները նորից կարող են բռնկվելWhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահի անվամբ կեղծ օգտահաշիվներԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել»Ագրարային համալսարանը ավելի քան 600 միլիոն պարտք է կուտակել. «Հրապարակ»Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման վերաբերյալ շուտով որոշում կընդունվի. Զելենսկի«Ժողովուրդ». 120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործԱՄՆ-ն որոշել է, թե որ վիզաներին կտրվի առաջնահերթություն. կատեգորիաների ցանկԹրամփը վարձել է Սպիտակ տան նոր ճարտարապետ, որին կվճարի 300 միլիոն դոլար նախագծի համարԵԱՀԿ գործող նախագահը Մինսկի խմբի կառույցների փակումն անվանել է «կենսականորեն կարևոր քայլ»ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (ուղիղ)Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner ZeitungՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱռողջության ապահովագրում. առավելություններ թե՞ նոր ռիսկերՔրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտելԱնձնական տվյալների պատշաճ պաշտպանությունը՝ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնումՆԳՆ ՔՈԳՎ պատվիրակությունը Մարոկկոյում մասնակցել է Ինտերպոլի ասամբլեայի վեհաժողովինՄոսկվան պնդում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք. ՊուտինԱվինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումըՊոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը«Ժողովուրդ». Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեումԵրևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնելՄարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է ՎեհափառինՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերովԵրևանում կինը դանակահարել է ամուսնունԱրցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձելԶեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը․ հանձնաժողովի նախագահՊոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը

Ալիևն ու Նիկոլը միանման բարդույթ ունեն՝ հասնել Քոչարյանին

Գաղտնիք չէ՝ Ադրբեջանի նախագահի մոտ չհաղթահարվող բարդույթ կա՝ հասնել ու որևէ կերպ հաղթել Ռոբերտ Քոչարյանին։ Էդ բարդույթը նրա մոտ սկիզբ է առել արցախյան առաջին պատերազմից, դրանից հետո բանակցություններից։ Հայաստանում ղեկավարներ փոխվեցին, ինքը մնաց Ադրբեջանում ղեկավար, բայց փորձում է ոչ թե Հայաստանի այսօրվա ղեկավարի հետ համեմատվել, այլ՝ Քոչարյանի։ Հիշում ենք, քանի անգամ հայտարարել է, թե ինքը 44-օրյա պատերազմում ոչ թե Նիկոլին է հաղթել, այլ՝ Քոչարյանին։ Բայց միայն Ալիևը չէ, որ Քոչարյանին հավասարվելու բարդույթ ունի, դա նկատում ենք նաև Նիկոլի մոտ։ Ալիևի ու Նիկոլի նմանությունն այս առումով այն է, որ երկուսն էլ փորձում են հասնել կեղծիքով, մանիպուլացնելով, ինչ-որ բաներ հնարելով։

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինքը 2023 թվականի առաջին 4 ամիսներին ավելի շատ հարկ է հավաքել, քան 2000-2010 թվականների ամեն տարվա բյուջեները։ Համեմատությունը, իհարկե, աբսուրդ է, որովհետև, բնականաբար, 2023 թվականին դու չես կարող ունենալ նույն բյուջեն, ամեն բան թանկացել է, ընդորում ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում, ամեն բան տասյակ անգամ է թանկացել։ Եթե 2000 թվականին 100 դոլարը նորմալ աշխատավարձ էր համարվում, որովհետև ապրել լինում էր այսօր անգամ կոմունալներին չի հերիքի։ Նիկոլը չի անում ինդեկսացիա, հաշվի չի առնում գնաճը, անկումները, համաշխարհային ճգնաժամերը, ուրագի պես, դնում-ուղիղ համեմատում է ու ուրախանում, թե՝ տեսեք, հաղթում ենք։ Կարելի է այդ բարդույթավորվածին մի քանի խորհուրդ տալ՝ ինչպես անի, որ Ռոբերտ Քոչարյանի հետ համեմատությունը գոնե մի քիչ տեղին ու տրամաբանական լինի։

Օրինակ՝ էն օրը գովում էին, թե շինարարությունը գերազանցել է Քոչարյանի վախտվա թվերը, անկախությունից հետո չի եղել և այլն։ Լավ եք անում, բայց կարող ա՞ էդ ցուցանիշը ուրիշ ձև գերազանցեք։ Սարքում եք շենքեր ու քաղաքացու վրա ծախում քառակուսի մետրը 1300 դոլարից մինչև աստղաբաշխական թվեր։ Ճիշտ է, այն ժամանակել էին սարքում ու ծախում, որոշ տեղերում՝ լավ թանկ, բայց նաև Աղետի գոտում սարքում էին բազմաթիվ շենքեր ու չէին ծախում, բաժանում էին 88-ի աղետից տուժածներին։ Ինչի հիմա աղետից տուժածներ չկա՞ն։ Երկրաշարժից պակա՞ս աղետ էր պատերազմը, քա՞նի տուժածի եք տուն տվել։ Երկրաշարժը հո Քոչարյանի ժամանակ չէ՞ր, իր պատճառով հո չէր, բայց պատասխանատու էր տներով ապահովել, ձևը գտան, արեցին․ պատերազմը Նիկոլի պատճառով էր, տասնյակ հազարները տուն կորցրին, բռնագաղթեցին, էդ սարքած էլիտարկեքից քա՞նիսը տվեցիք էդ մարդկանց։ Հլը որ լսում ենք, որ ձեր պաշտոնյաներն են տան տեր դառնում, երեկ սիգարետ էին կրակում, հիմա տներ են առնում։

Ասեմ ինչ ցուցանիշով փորձի հասնել Քոչարյանին․ 12 տոկոս միջին տարեկան ՀՆԱ աճ է եղել, իսկ պարքտը աճել է 10 տարում ընդամենը 700 մլն դոլարով։ Դու 5 տարում ավելացրել ես 4 մլրդ դոլարով, ամեն քաղաքացու վզին հազարավոր դոլարների պարտք կուտակել։ Քոչարյանը որպեսզի պարտքը ավելացներ քո չափ, պետք է նախագահ աշխատեր ուղիղ 58 տարի։ Կարող ա՞ դրանով հավասարվես ու պարտքը 10 մլրդ դոլարից իջեցնես 1,5 մլրդի։ Հլը մտածի։

Պետական բյուջեիցդ կրկնակի ավելի են խաղաղմոլության գումարները, բյուջեից կրկնակի ստավկա են անում․ երկիրը դարձրել ես ղումարբազ․ իսկ միգուցե է՞դ ցուցանիշը իջեցնես հասցնես Քոչարյանի վախտվա թվերին։ Կամ կարող ա՞ որոշես քո արտադրողին պաշտպանես նենց, ոնց պաշտպանում էր Քոչարյանը։ Էն ժամանակ Թուրքիայից ներկրում էին արգելում, որ Հայատանում արտադրություն զարգանա։ Ձեր նախարարին ասում ենք որ սահմանը բացի մեր արտադրողները կսննկանան, ասում է՝ դա անխուսափելի է, թող ուրիշ բաներով զբաղվեն։

Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիներին մարտական զոհերի թիվը եղել է 92։ Մի զինվորի մահն անգամ ողբերգություն է։ Քո վախտ մի տարում ավելի շատ մարտական կորուստ է լինում, քան Քոչարյանի 10 տարին միասին վերցրած։ 44-օրյա պատերազմը չեմ հաշվում։ Քանի սահմանից խոսեցինք, մի ցուցանիշ էլ ասեմ, ձգտի-հասի, թե կարող ես․ Քոչարյանը 13 հազար քառակուսի կիլոմետր ազատագրել է, կարող ե՞ս դրա 10 տոկոսն էլ դու ազատագրես, միայն հանձնելուց ես խոսում։

Ռոբերտ Քոչարյանը բարձր ու սիրուն կամուրջներ էր սարքում, քաղաքը բեռնաթափում, Նիկոլը այն ժամանակ գրում էր՝ ժողովուրդ, սարքում ա, որ ինքնասպան լինեք։ Քո օրոք 5 տարում մի հատ միջին կամուրջ, անգամ չի սարքվել, բայց ինքնասպանությունները տարեկան 60 տոկոսով ավելանում են։ Թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 95 տոկոսով։ Բա էսօրվա լուրը․ Իտալիայի ոստիկանությունը հայտնաբերել է 800 մլն եվրո արժողությամբ 3 տոննա կոկային, որ բերում էին Հայաստան։ Դու լինեիր իմ տեղը, կհացնեիր, չէ՞, կարող ա՞ իշխանությունից մարդիկ են մեջը խառը․ սաղ օրը քեֆերի մեջ եք, DJ Էդոն էլ ասում ա քեֆերը առանց թմրանյութի չեն անցնում։ Իսկ կարողա՞ բերում էիք իրացնեիք, փողը լցնեիք բյուջե ու ասեիք՝ Քոչարյանի բյուջեն գերազանցել ենք։ Քոչարյանի վախտվա թվերը նայեք, թմրանյութերի շրջանառություն ընդանհրապես կա՞ր, այսքան նարկաման երիտասարդ փողոցներում կա՞ր։

Իսկ կարող ա՞ ուզենաս ջրի սակագնով էլ հավասարվես Քոչարյանի ժամանակվա ցուցանիշին ու 200 դրամից իջեցնես 50 դրամ, հոսանքի գինն էլ իջեցնես 25 դրամ ու այդպես կայուն պահես 10 տարի։ Սննդամթերքի գինն էլ 10 տարի ստաբիլ պահես։ Փաշինյանը 2019 թվականին հայտարարեց, թե մի քանի տարի գնաճ չի լինի։ Իր օրոք կրկնակի է թանկանում ամեն ինչ, գրեթե ամեն ամիս։ Քո կուռքի ժամանակ, 10 տարի գները համարյա չեն փոխվել, շատ չնչին, թվերը հանում-նայում ես, զարմանում ես, փաստորեն այդպես էլ ենք ապրել։ էդ ո՞նց ա լինում, որ քո հա՛մ բյուջեն ա մեծ, հա՛մ տնտեսությունդ ա արագ աճում, բայց աղքատությունը հակառակը՝ շատանում է։ Էդ ո՞նց ա, որ ավելի քիչ էր էն ժամանակ բյուջեն, բայց քաղաքացին ավելի լավ էր ապրում ու շատ ավելի կայուն, ապահով։

Իսկ կարող ա՞ բանակն էլ զինես նենց, ոնց Քոչարյանի վախտ էր, ինչ զենք թշնամին էր առնում, դրան համարժեքն ու ավելի լավը՝ մենք։ Կարող ա՞ ռազմական բալանսը վերականգնես նենց, ոնց Քոչարյանի վախտ էր։ Ես մի անգամ չեմ լսել Քոչարյանն ասեր գիտե՞ք, ինչ ինձ զենք չեն ծախում։ Անգամ ասում ա՝ չեմ պատկերացնում, թե ոնց ա հնարավոր զենք չծախեն․ սրանք մեռան ասելով մեզ հարիֆի տեղ են դրել, զենք չեն ծախում։ Որ ծախում էլ են, փողը վերցնում չեն, զենքը տալիս։

Թե բա՝ ավելի շատ հարկ եմ հավաքել։ Իսկ որ հավաքել ես՝ ի՞նչ ես արել։ Քոչարյանը որ հարկ էր հավաքում, պարգևավճար էր բաժանո՞ւմ, թե՞ ասենք, զենք էր առնում, որ գաս նվիրես թուրքին, թոշակ էր տալիս, գործարան բացում, Արցախ սարքում, քաղաքներ, Երևանում փողոցներ, մայրուղիներ։ Հա, ասեմ ինչ ցուցանիշի հասի․ որ համահայկական հիմնադրամով սրանից հետո փող հավաքես, երկիր շենացրու, ոչ թե մտցրու բյուջե ու թիմիդ կաշառի պարգևավճարներով, որ վրայիցդ չթռնեն։

Քոչարյանի օրոք 14 երկիր և 4 միջազգային կառույց ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Քա՞նի երկիր է ճանաչել քո օրոք, կարող ա՞ էդ ցուցանիշով էլ գերազանցես։ Ի դեպ, որ էդքան «վիզ ես դրել» գերազանցես Քոչարյանի ցուցանիշները, լավ կլինի, ուրեմն, կառավարությունդ հիմնահատակ փոխես մասնագետներ բերես։ Քոչարյանի նախարարը չէր ասում տնտեսական աճի խոստումս չեմ կատարել, որովհետև փետրվարը 28 օր է ոչ թե 31։ Քոչարյանի վախտ իրավաբանը արդարադատության նախարար էր, ոչ թե առողջապահության։ Ու ամենակարևորներից մեկը՝ սուտ մի խոսիր։ Դա ամենակարևոր ցուցանիշներից մեկն է, որ պետք է փորձես հասնել։

Կարճ ասած՝ Լավ ես անում, միշտ պետք է փորձես հասնել քեզ համար անհասանելիին, կարող ա Արարատի գագաթ չկարողանաս բարձրանալ, բայց մի բլուր նվաճես, բայց ստորոտում կանգնած՝ գլուխ մի գովի։ Իսկ եթե ուզում ես ճիշտը իմանալ՝ դու էլ, Ալիևն էլ ձեր կոմպլեքսներով միշտ պարտված եք մնալու։ Նախ ձեզանից բան ներկայացրեք, նոր փորձեք համեմատվել։

yerevan.today