Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ Հայրապետ Արշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեց Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետ ԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել» Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը

Արմավիրի մարզում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 1 անձ ձերբակալվել էՌուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DWԲելգիայի խորհրդարանը ծափահարություններով է դիմավորել Ռուսաստանի վերաբերյալ որոշումըԽիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ ՀայրապետԱրշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեցՄոտ ժամանակներս «լավ լուր» է սպասվում․ ՎենսՄեծ պատիվ էր․ Մարսելի քաղաքապետն ընդունել է Գարեգին 2-րդինԱվստրիայի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանըՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետԴիլիջանի անտառները նորից կարող են բռնկվելWhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահի անվամբ կեղծ օգտահաշիվներԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել»Ագրարային համալսարանը ավելի քան 600 միլիոն պարտք է կուտակել. «Հրապարակ»Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման վերաբերյալ շուտով որոշում կընդունվի. Զելենսկի«Ժողովուրդ». 120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործԱՄՆ-ն որոշել է, թե որ վիզաներին կտրվի առաջնահերթություն. կատեգորիաների ցանկԹրամփը վարձել է Սպիտակ տան նոր ճարտարապետ, որին կվճարի 300 միլիոն դոլար նախագծի համարԵԱՀԿ գործող նախագահը Մինսկի խմբի կառույցների փակումն անվանել է «կենսականորեն կարևոր քայլ»ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (ուղիղ)Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner ZeitungՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱռողջության ապահովագրում. առավելություններ թե՞ նոր ռիսկերՔրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտելԱնձնական տվյալների պատշաճ պաշտպանությունը՝ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնումՆԳՆ ՔՈԳՎ պատվիրակությունը Մարոկկոյում մասնակցել է Ինտերպոլի ասամբլեայի վեհաժողովինՄոսկվան պնդում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք. ՊուտինԱվինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումըՊոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը«Ժողովուրդ». Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեումԵրևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնելՄարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է ՎեհափառինՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերովԵրևանում կինը դանակահարել է ամուսնունԱրցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձել

Գեղամ Մանուկյանը Փաշինյանին նվիրեց փաստաթղթեր, այդ թվում՝ 2 էջ Քոչարյանի գրքից, որ կարդա-իմանա (տեսանյութ)

Մինչ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի շուրջ խոսելը , «Հայաստան» խմբակցությն պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին փոխանցնեց փաստաղթերի տրցակ, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանի գրքից հատվածներ, որպեսզի կարդա և իմանա ԼՂ խնդրի կարգավորման և բանակցային փուլերի պատմությունը։

Այնուհետև ելույթ ունենալով Գեղամ Մանուկյանը ներկայացրեց․

«Ներկայացված մեկամյա հաշվետվությունը պայմանական է այդպիսին։ Սա իրականում հաշվետվություն է Նիկոլ Փաշինյանի եւ իր նախարարների, լինի այստեղ նստած, լինի հիմա անհայտ տեղում եղած կամ բանտում հայտված նախարարների միասնական հնգամյա աշխատանքի։

Մի քանի օրից արդեն Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու հինգ տարին է լրանում։ Ու ակամա ցանկանում ես զուգահեռ տանել Փաշինյանի կառավարման առաջին օրերի ու ներկայի միջեւ։ Երբ 2018-ին Քարվաճառի բարեկարգ ճանապարհով Արցախ մեկնող Փաշինյանը նորակառույց սրճարանում ՀԴՄ կտրոն չտալու համար համահայկական աղմուկ էր բարձրացնում, իսկ հիմա այս ամբիոնից ամենատարբեր փաստարկներով, շատ հաճախ ադրբեջանական թեզերով փորձում է հիմնավորել Քարվաճառի չլինելու փաստը։ 2018-ին ուղղաթիռը դեպի Ստեփանակերտ օդային երթուղային տաքսի սարքած Փաշինյանի գործելաոճն ու «Արցախը Հայաստան է եւ վերջ» բղավոցը, իսկ այժմ արդեն խորհրդարանական իր պատգամավորներին անգամ Արցախի Հանրապետություն արտահայտությունն օգտագործելն արգելելը։

Շուշիում, Ջդրդուզում շուրջպար բռնած գերշքեղ ֆուրշետներին մասնակցելն ու այս ամբիոնից «30 տարի առաջ արդեն Արցախը թողել էին Ադրբեջանի կազմում» ցնորամիտ ինքնաարդարացումները։

Սա է հնգամյա գործունեության համապատկերը։ Իսկ եթե կենտրոնանանք միայն 2022-ի վրա, ապա կարելի էր բավարարվել երկու լուսանկարով՝ Ազատ գյուղի այրված ու 15 զինծաայողի կյանք խլաճ այս հյուղակն ու Տեղ գյուղի քթի տակ նստած թշնամական ուժերն ու նրանց ամրաշինական աշխատանքները։

Լրացուցիչ այլ բան պետք չէ, որ գնահատենք մեկամյա աշխատանքը։

Բայց անդրադառնանք հաշվետվությանը։ Կենտրոնացել եմ միայն ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆ բաժնի վրա։ Սակայն խոսքս այնքան ծավալուն է, որ չեմ կարող ամբողջությամբ տեղավորվել 10 րոպեանոց տիրույթում։ Այն հետո կհրապարակեմ։ ԱԺ փակ նիստում շաբաթներ առաջ ներկայացրել եմ ամբողջական զեկույց, որ հրապարկման ենթակա չէ։ Հիմա՝ կարճ։

Կառավարության ներկայացրած հաշվետվության Անվտանգության բաժինը միայն աչքի անցկացնելով` կարելի է պատկերացնել, թե ինչ խայտառակ վիճակում ենք մենք գտնվում։

Նախ այն կազմված է փնթի, հպանցիկ։ Որքան էլ հանձնաժողովում իմ այս ձեւակերպումից վիրավորվեց Պաշտպանության նախարարը։

Այսպես, առաջին իսկ պարբերությամբ ՀՀ զինված ուժերի մասին խոսելով՝ կառավարությունը տալիս է դատավճիռ՝

Մի քանի բառից հետո միանգամից՝ «Քրեական ենթամշակույթի տասնամյակների տարածվածությունը երիտասարդության շրջանում ամենագործնական կերպով արտահայտվում է բանակում, որտեղ ծառայության մեկուսի բնույթը՝ գաղտնիության բերումով, պայմաններ է ստեղծում այդ ենթամշակույթի գործնական արտահայտման համար: Այս պայմաններում առավել ևս զինծառայողների սոցիալական պաշտպանվածության ցածր մակարդակը, զինվորական ծառայության, պետական արժեքային և կառուցակարգային համակարգի կիսակատար և մակերեսային ընկալումը պարարտ հող են ստեղծում անառողջ միջանձնային հարաբերությունների, կոռուպցիայի, անգամ դավաճանության համար»:

Ու այստեղ արժե նորից առաջին իսկ պարբերություններում կրկին ու կրկին իշխանության սիրած թեման՝ դավաճանությունը։ «Ավելի քան 5 տասնյակ զինծառայողներ որպես մեղադրյալ ներգրավված են օտարերկրյա հատուկ ծառայությունների օգտին լրտեսության գործերով, բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ անցնում են տարբեր քրեական գործերով, որոնք իրենց բնույթով ի հայտ են բերում բանակում առկա այնպիսի խորքային արատավոր երևույթներ, որոնք սպառնում են ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը»:

Թե քանիսն են այդ գործերով արդարացվել, մեղադրանքը վերաորակավորվել՝ ոչ մի խոսք։ Դա ձեռնտու չէ։ Նույն այս հարցի քննարկման ժամանակ ԱԺ պաշտպանության հանձնաժողոում անգամ իշխանության ներկայացուցիչ պատգամավորներն էին բարձրաձայնում աղմկահարույց դեպքերի մասին, երբ մարդուն մեղադրել են, խայտառակել, հետո գործը կարճվել է, ու նա շարունակում է հերոսաբար բարձր պաշտոնում ծառայել ամենավտանգավոր հատվածներից մեկում։

Որեւէ այլ բաժնում չկա բացասական որեւէ գնահատական։ Այս իշխանության սրտի պարեկային ծառայությունում առկա հարցերը՝ վերջին քրեական աղմկահարույց դեպքերն ու ձերբակալույթունները, նոր գնված պարեկային ավտոպարկի մոտ 23 տոկոս խափանված կամ վթարված լինելը որեւէ գնահատականի արժանացե՞լ են։ Ո՛չ իհարկե։ Այս իշխանության դրոշն է, որի վրա կա՝ ասֆալտ ու պարեկ։

 2021-ին Կառավարությունն իր ծրագրով պարտավորություն է վերցրել՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սահմանադրական առաքելությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Կատարումը՝ ԶՐՈ։ Ավելին, սեպտեմբերյան, ապա նաեւ Գորիսի, Տեղ համայնքի հատվածում իշխանությունների գործողությունների և կամ անգործության արդյունքում ՀՀ սուվերեն տարածքի հսկայական հատված անցել է թշնամու հսկողության տակ ու մինչ օրս օկուպացված է։

2022 թվականի ապրիլի 25-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ահազանգին, թե «Ադրբեջանցիները Ներքին Հանդ գյուղում մարտին մինչեւ 800 մետր առաջ են եկել», ՊՆ-ն իբրև հերքել էր Ներքին Հանդում ադրբեջանցիների կողմից մարտ ամսին առաջանալու մասին լուրը, միևնույն ժամանակ հաստատել, որ ադրբեջանցիներն առաջացել են, սակայն նշել, թե դա նոր տեղի չի ունեցել, պարզապես վերջիններս նոր են վերադառնում դիրքեր։

2022 մարտի 21-ին ՊՆ հայտարարեց, թե «Հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածը, որն ըստ Խորհրդային միության քարտեզների՝ մոտ 600 մետր խորությամբ Հայաստանի տարածքում է գտնվում, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել նախորդ տարվա գարնանը, ինչից հետո այնտեղ ամրաշինական աշխատանքներ են կատարվել, սակայն ձմռանը, չունենալով բավարար կենցաղային պայմաններ, ադրբեջանական զինուժի մի մասը հեռացել է տեղանքից:

Այժմ եղանակային պայմանների փոփոխությանն ընդառաջ և նախկինում փորված խրամատների հարակից տարածքում նույն բնագծի վրա, առանց առաջանալու, տեղադրվել են վրաններ»:

Պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացրել էր, թե «Ներքին Հանդ գյուղը ադրբեջանցիների դիտարկման գոտում չէ»: Ստում էր Պաշտպանության նախարարությունը։ Լուսանկարով էլ է երեւում, որ այդ ժամանակ արդեն դիտարկման տակ էր։ Հետո արդեն եղավ սեպտեմբերյան ագրեսիան։

 Ի՞նչ արեց այս իշխանությունը։ Նույն Ներքին Հանդի հատվածի մարտական հսկողությունն իրականացնող զորամիավորման հրամանատար նշանակված սպան պաշտոնավարեց միայն մի քանի ամիս, ձախողումից հետո հանգիստ տեղափոխվեց Պաշտպանության նախարարություն։ Նրա գործունեությունը Կապանում հայտնի դարձավ միայն մի փաստով, ամենուր շեշտում էր, որ նախարար Սուրեն Պապիկյանի ընկերն է։

Կատարողականում այլեւս ոչ մի խոսք, թե կառավարությունն ինչպես է ապահովել իր սահմանադրական պարտականությունը՝ երկրի տարածքային ամբողջականությունն ապահովելու հարցում։ Փոխարենը, հետուառաջ ցատկոտելով նշել է մի քանի կետ. սոցիալական հարց, հետո սպառազինություն, ապա նորից ինչ-որ մեկքայլանի սոցիալական ծրագիր ու այդպես շարունակ։ Հա, դրանց շարքում չի մոռացել իբրեւ ակնառու ձեռքբերում նշել, թե «տեղի է ունեցել ԱՄՆ-ի աջակցությամբ բարեկարգված՝ ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանման «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը»։ Հանձնաժողովում, այս կետը որ կարդացի, Պաշտպանության նախարարը կարծեց, թե հեգնում եմ։ Բայց հաշվետվույթունում է այն գրանցված։

Զինված ուժերի բարեփոխումների ռազմավարության մասին իշխանությունը խոսում է անդադար, ամեն քայլափոխի։ Բայց բարձրագոչ խոսքերին ի հակադրում՝ այլ իրականություն ունենք. Ցաքուցրիվ, չհամակարգված քայլեր, դիպվածային իբրև փոփոխություններ ու անվերջ խոստումներ, թե աշխատում ենք…

Քայլերի, առաջնահերթությունների հստակ ամրագրմամբ բարեփոխումների հայեցակարգը մինչ այս պահը հրապարկված չէ, եւ անհայտ է, թեկուզ ոչ հրապարակման համար, արդյոք գոյություն ունի՞ նման փաստաթուղթ։

Մինչեւ այս տարի, պատերազմից 2 տարի անց չի եղել ԶՈւ զարգացման պլան եւ սպառազինություննների ձեռքբերման ծրագիր։ Ներկայացրածն էլ երկարաժամկետ է՝ 2023-2027 թվականների համար, որտեղ էլի բացակայում են կարճաժամկետ եւ միջնաժամկետ գործողությունների ծրագրերը, որոնց բացակայության պայմաններում կարող են և հաշվետու չլինել:

Մեկուկես տարի հետո է միայն հաստատվում սպառազինությունների ձեռք բերման ծրագիրը, զուգահեռ՝ ամենաբարձր մակարդակով խոսվում է, որ չեն կարողանում սպառազինություն ձեռք բերել, թեեւ փող կա։

2021-ի մեկ այլ խոստում՝ «Կառավարությունը բարձրացնելու է Զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգի արդյունավետությունը: Իրականացվելու են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ու պաշտպանության կազմակերպման ընթացակարգերի հստակեցմանը, այդ թվում՝ պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների պաշտպանության ոլորտին առնչվող լիազորությունների ու պարտականությունների… Զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ՝ լուծվելու են նաև անձնակազմի համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրները: Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների մեկնարկած լայնածավալ գործընթացը բաղկացած է և՛ կառուցվածքային, և՛ բովանդակային փոփոխություններից»:

Կրկին գեղեցիկ բառեր, իսկ դրանց իրականացման արդյունքը հաշվետվության մեջ անգամ ընդամենը մի փոքր դրվագային կետ է.

«2022 թվականին ընթացել են ՀՀ զինված ուժերի, զինված ուժերի գլխավոր շտաբի ստորաբաժանումների կազմկառուցվածքային փոփոխությունները...»:

Ո՞ր փոփոխությունները։ Որ տասնյակներով հատկապես ստորին սպայական կազմից, խաղապահ բրիգադից ազատման զեկուցագրեր են գրել։ Այն որ շարունակվում են թափուր մնալ ռազմավարական նշանակությամբ պաշտոնները թափուր մնալ, դրանք ամիսներով երբեմն չհամալրված պահելը։

Մեկ վիճակագրություն. զինված ուժերում արդեն տեւական ժամանակ ակնառու է անգամ բարձրագույն ռազմական հաստիքների թերի լրացվածությունը, պարբերական փոխատեղումները, ազատումները, որոնք էլ իրենց բացասական հետեւանքներն են ունենում ծառայության համակարգված, հետեւողական իրականացման, պարտականությունների բաշխման, ծառայությունում լիարժեք ներգրավման համար։

Այսպես, մինչեւ հիմա արդեն երկու տարի լիարժեք չի համալրված պաշտպանության նախարարի տեղակալների ամբողջական հաստիքացանկը։ Առայժմ գործում է միայն երկու փոխնախարար, այն էլ այն պարագայում, որ բանակի բարեփոխումների, արմատական փոփոխությունների փուլի մասին է խոսվում։ Պարբերաբար փոփոխվում են գլխավոր շտաբի պետի տեղակալները՝ չհասցնելով լիարժեք խորամուխ լինել իրենց վստահված ոլորտներում կամ ծառայություններում։ Գլխավոր շտաբի երկու առանցքային գլխավոր վարչության պետ, որոնք նաեւ շտաբի պետի տեղակալ են համարվում, տեւական ժամանակ նշանակված չէին:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ. Երեբմն նշանակվում են ու կարճ ժամանակ հետո հեռացվում։

2021թ. մայիսի 4-2021թ. մայիսի 21՝ թափուր (1 ամիս),

2021թ. սեպտեմբերի 27-2022թ. փետրվար 24՝ թափուր (6 ամիս),

2023թ. փետրվար 1-ից՝ թափուր:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը նախորդ մեկ տարին 2022թ. փետրվար 18-ից 2023թ. հունվար՝ թափուր էր։

2023թ.-ի հունվարի 19-ի գիշերն Ազատ գյուղում տեղի ունեցած աննախադեպ ողբերգությունից հետո պաշտոնազրկվեց 2-րդ բանակային կորպուսի ողջ հրամանատարական կազմը, հետո արդեն նույնը կատարվեց Հատուկ բանակային կորպուսում, ինչն ուղղակի հանրային տրամադրությունների հետեւանք էր եւ ոչ՝ ռազմա-քաղաքական հաշվարկված գործողությունների շարք։ Իբրեւ այդ կազմաքանդիչ գործունեության օրինակ պարտավոր եմ նշել ներկայիս ԳՇ պետի մի քանի ամսվա պաշտոնավարումից հետո 2021-ի սեպտեմբերին կարեւոր պաշտոնից ազատումը։ Էդվարդ Ասրյանն, այդ օրերին լինելով ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղական-օպերատիվ գլխավոր վարչության պետ, հեռացվեց պաշտոնից լոկ մեկ բանի համար՝ Ազգային ժողովում, ընդդիմության հրավիրած փակ լսումներում հարգանքով էր արձագանքել ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հարցերին, դիմել նրան հարգալից, որից խիստ զայրացան իշխանական պատգամավորները։

Մեկ այլ թեզ, որ 2021-ից կառավարությունը դրել է շրջանառության մեջ՝ «Հեռանկարում Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի զինված ուժերը, կիրականացնեն սահմանապահ զորքերը, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն մարտական պատրաստվածության, մարտունակության բարձրացման հարցերով»:

Կատարողականում էլ է նշված այս դրույթը՝ «2022 թվականի ընթացքում իրականացվել է պետական սահմանի պահպանության գործառույթը փուլ առ փուլ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին փոխանցելու գործընթացը»:

Էլի սուտ։ Հանձնաժողովում, հարցիս ի պատասխան, Պաշտպանության նախարարը հայտնեց, թե 2021-ից սկսյալ սահմանապահ զորքերին վստահված պահպանության հատվածների ծավալը մինչեւ այս տարի չի փոխվել։ Ավելին, Տեղ գյուղի դեպքերը ցույց տվեցին, թե փոփոխության փորձն ինչ աղետալի հետեւանքներ է ունենում, երբ բացակայում է փոխգործակցությունը, պլանավորումն ու դրա գործադրումը։ Սյունիքի Տեղի հատվածում այս բարդ օրերին, երբ Սահմանապահ զորքերն ունեն կարեւոր առաքելություն, արդեն հինգ օր թափուր է ՍԶ հրամանատարի պաշտոնը։

Կառավարությունը ծրագրում գրել էր՝ «հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ՝ իր սպառազինությամբ, կառավարման և ղեկավարման միասնական ավտոմատացված համակարգով, կազմկառուցվածքով և պատերազմավարման եղանակներով»:

Ո՞ր ավանդույթները։ Ձեր (չակերտավոր) սիրած նախկինների ստեղծած ու զարգացրած իրապես հզոր ու դիմակայուն զինված ուժերի ավանդույթներն եք ուզո՞ւմ վերականգնել, որովհետև բացի քանդելուց ու ձեր զրոյական կետից սկսելուց այլ բան կարող չեղաք ստեղծել։

Թե՞ հիմնվեք ձեր իսկ առաջադրած ավանդույթների վրա. ամեն քայլափոխի տարբեր քարոզչամեքենաներով զինված ուժերին, Արցախյան ազատամարտի հերոսներին հեղինակազրկել ու սեւացնել, հիմա էլ նոր տերմին մտցնելո՞վ։ Քանի՞ տարի արդեն Զինված ուժերի կազմավորման օրը չի նշվում հավուր պատշաճի։

2022 թվական հունվար Պատճառաբանությունը պաշտոնյաների կորոնավիրուսով վարակվելն էր։ Հենց հոբելյանի նախօրեին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն երկրորդ անգամ իբր վարակվել է կորոնավիրուսով ու ինքնամեկուսացել։ Առանց պաշտոնյաների անուններ տալու, Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ քովիդով են վարակվել նաև մի շարք բարձրաստիճան զինվորականներ։ 2023-ին բավարարվեցին միայն ՊՆ շենքում հավաք-խորհրդակցության կազմակերպմամբ։

Մեկ խոսուն փաստ՝ արդեն երկու տարի ՊՆ կայքում չկա Արցախյան ազատամարտի, մեր Զինված ուժերի կազմավորման պատմության բաժինը։ Պատճառաբանում են, թե տեխնիկական խնդիր կա։ Երկու տարի չլուծվե՞ց։

Կառավարությունը 2021-ին խոստանում էր՝ «առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Սրանով Կառավարությունը խթանելու է զինվորական ծառայության շահադրդման թե՛ նյութական, և թե՛ բարոյահոգեբանական մեխանիզմները»:

Պոպուլիզմ ու ուրիշ ոչինչ։ Չի արվել ոչինչ։ Մարդկանց այդ պահին պետք էր կերակրել սուտ տեղեկություններով՝ գործի դնելով պետական բյուջեով ֆինանսավորվող ֆեյքերի ՊՈԱԿ-ին ու հանրությանը մոլորեցնել, թե շուտով մեկ ու կես տարի են ծառայելու։ Էլի ծառայությունը երկու տարի է։ Իսկ վարժական հավաքներ ասածը (լինի երեք, հանրային դժգոհությունից խուսափելու համար 25-օրյա,) ոչ թե վարժական հավաքներ են, այլ՝ մարտական հերթապահություն։ Իսկ սեպտեմբերին արդեն լիարժեք մարտական գործողությունների մասնակցություն։Այս առումով, թեեւ

«Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը։ Կյանքի են կոչվելու տարածքային պաշտպանության համակարգի, ակտիվ պահեստազորի և աշխարհազորայինների պատրաստման ծրագրերը: Ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների միջոցով կատարելագործվելու է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության համակարգը»:
Զորակոչն է թերի կատարվում, ուր մնաց ծրագրերի մշակումը Ու զուգահեռ՝ թիրախավորվում են զորակոչերը՝ զուգահեռաբար 11 հազար դեզերտիր թեզը հրապարկ նետելով կրկին առանց հիմք ու փաստ:

Պրոֆեսիոնալ բանակ ձեւակերպման տակ այսօր զինված ուժերում արվում է լոկ մեկ բան՝ առաջնագծում գումարի դիմաց մարտական հերթապահություն են իրականացնում կամավորական խմբեր, ջոկատներ, Երկրապահ կամավորականների միության ստորաբաժանումներ։ Խոնարհումս բոլոր այդ կամավորներին, նրանց հայրենասիրությունը, նվիրումը որեւէ նսեմացման ենթակա չեն, նրանք շարունակում են Արցախյան ազատամարտի իրենց առաքելությունը։ Սակայն նման համալրումն առաջացնում է բազում խնդիրներ Զինված ուժերի ստորաբաժանումներում կարգապահության, միանձնյա ղեկավարման, ուղղահայաց կառավարման բանակային սկզբունքների գործադրման համար։

Ստեղծվում է քաոտիկ մի վիճակ, երբ այլեւս անկառավարելի է դարձել բանակի համալրումը, հաստիքացանկերով ձեւավորումը, ուղղահայացությունը։

Ամեն պարագայում, փոխարեն իշխանությունները մոբիլիզացնեին ողջ երկրի տնտեսական, մարդկային, տեխնիկական ներուժը, թեկուզ դժվարին պայմաններում առաջնագծի ձեւավորման, ինժեներական աշխատանքների կատարման, կահավորման, զորքերի մշտական եւ ժամանակավոր տեղակայման պայմանների ապահովման եւ բարելավմանն ուղղված, զբաղված էին հանրությանն ուղղակի մոլորեցնելով, ինքնագովազդով ու մեծախոսությամբ։ Ավելին, առաջնագծում տիրող անմխիթար վիճակի մասին թեկուզ աննշան, մտահոգ բարձրաձայնումը հանգեցնում էր իշխանության կողմից դավաճանի պիտակավորման։

Լիարժեք չի գործել ՏԻՄ կառույցներ-Տարածքային ենթակառուցվածքների նախարարություն-ՊՆ կապը, եւ առաջնագծում ինժեներական աշխատանքների իրականացման համար ողջ երկրի մոբիլիզացիայի բացակայությունը պատճառ է դարձել, որ այն գերխնդիր չլինի կառավարության եւ հասարակության համար։ Հաճախ ԶՈւ բացակայում են ոչ լիարժեք եւ մեծ ծավալով ինժեներական աշխատանքներ կատարելու անգամ տարրական միջոցներ, որոնց մասին (սեպտեմբերյան ագրեսիայից հետո հատկապես) բարձրաձայնումը պատճառ դարձավ, որ իշխանությունը կրկին հոխորտա, թե ամեն ինչով ապահովված են։ Փաշինյանը ձեռքերը լվաց պատասխանատվությունից, թե իրեն զեկուցել են, որ որեւէ բանի պակաս չունեն։ Իսկ Պաշտպանության նախարարությունն էլ, հարցին լուծում տալու փոխարեն, սպառնաց, թե կդիմի իրավապահներին։

Եվ կրկին խոսքիս սկզբում Կառավարության հաշվետվության անվտանգություն բաժնում տեղ գտած դավաճանության դեպքերի մասին։

Իսկ եղե՞լ է դրա համապարփակ վերլուծություն, թե հատկապես ինչու՞ հիմա, այս երկու տարիներին։ Թե՞ վերլուծության արդյունքում կարձանագրվեր, որ այլեւս դավաճանությունը կարմիր գիծ չէ հասարակության համար։ Մարդիկ տեսնում են՝ Ազգային Ժողովում կարելի է օրնիբուն շրջանառել ադրբեջանական թեզերը ու հանգիստ իշխանություն վայելել, որ կարելի է մի քանի օրվա տարբերությամբ կրկնել բառացի Ալիեւի հայտարարությունը, թե Հայաստանում արձանագրվել է 11 հազար դասալիք, ու շարունակել հանգիստ կյանքը վայելել։

Պատասխանատվությունից խուսափելու, իրական քայլեր և արդյունքներ ներկայացնելու փոխարեն այլևս սովորական է դարձել ամեն ինչում մեղադրել այլոց՝ զինվորականներին, բանակին, ռուս խաղաղապահներին, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին, մի քանի րոպեում գլխատել ամբողջական բանակային կորպուսներ, ձեռքի թաշկինակի պես ամեն օր փոխել դեռ մի քանի ամիս պաշտոնավարած բարձրագույն զինվորական հրամանատարների եւ ղեկավարների, Կարելի է բոլորին հայտարարել դավաճան՝ մարտի դաշտում, թիկունքում միայն սեփական արարքները, դավաճանությունը քողարկելու ու արդարացնելու համար։

Վերջապես, որքան էլ այս ամենը շարունակվի, պետք է հիշել այս տարիները մնալու են մեր ժողովրդի հիշողության մեջ որպես Նիկոլ Փաշինյանի դավաճանության շրջան, ու դրա հաշվեքննությունն անպայման գալու է։ Առանց այս թանկարժեք թղթի վրա տպագրված հաշվետվության գրքույկը, այլ՝ փաստերով ու հիմքերով»։